Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդ Բայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Որքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեկեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին «Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվել Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը. Լարսի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ «Փաստ». Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակել Զոհվածի ծնողը նայում ու մտածում ա. «իմ լույս տղեն զոհվեց, իսկ էս փնթի թյուրիմացությունը ախռանիկներով օրը մի կաֆեում քցած ա: Սա արդա՞ր ա» Ժիրինովսկին պատմել է ԽՍՀՄ-ի պահպանման դեպքում Ռուսաստանի ճակատագրի մասին «Փաստ». Ինչի՞ համար են «տրանսպորտային» ծախսերը. «գեղեցիկ» սխեմա են մտածել


Միասնականության ճգնաժամը

Հրապարակախոսություն

«Հայերին հնարավոր չէ՛ հաղթել, հայերին հնարավոր է պառակտել»:

Դարեհ I

Այլևս առկա են բավարար հիմքեր` 2018թ. փողոցային շարժումը որպես ատելության և միասնականության դեֆոլտի երրորդ ճգնաժամ որակելու համար: 1996թ. նախագահական ընտրություններն ու 2008թ. մարտի 1-ի բախումները՝ համապատասխանաբար, միասնականության առաջին և երկրորդ ճգնաժամերն էին:

2018թ. ապրիլի 22-ի մարիոթյան հանդիպման ընթացքում, կիրառելով գունավոր հեղաշրջման քայլաշարը, հղում անելով փողոցի շարժմանը, Նիկոլը պահանջեց քննարկել Սերժ Սարգսյանի անցնցում հեռացումը: Սերժ Սարգսյանի պատասխանն ըստ էության էր. «դա ուլտիմատում է, շանտաժ պետությանը, օրինական իշխանություններին, դուք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը, դուք դասեր չեք քաղել Մարտի 1-ից»:

Ո՞րն էր Մարտի 1-ի հիմնական դասը, որի մասին մատնանշեց Սերժ Սարգսյանը: Մարտի 1-ով Հայաստանը վերածվեց «գունավոր» հեղափոխության թիրախի: Գործընթաց, որն օտար տերությունների աշխարհաքաղաքական շահերի սպասարկումն է, այսպես կոչված, «փափուկ ուժի» կիրառմամբ: Նման գործընթացներում անցանկալի իշխանությունը տապալելու համար օգտագործվում են առկա ներքին խնդիրները, այսինքն՝ ակտիվ գեներացվում է միասնականության արհեստական ճգնաժամ։ Գունավոր հեղափոխության արդյունքն է պատերազմական ելքով տարածքային կորուստները, Ռուսաստանի հետ խզված և թշնամական հարաբերությունները, արևմտյան շահերի սպասարկումը:

Գունավոր հեղափոխությունների գաղափարախոս ամերիկացի Ջին Շարփը կարևորում է դրան նախորդող թավշյա հեղաշրջման տեխնոլոգիան: Այն ունի չորս հիմնական մակարդակ՝ 1.Դժգոհությունների ֆետիշացում, հակակառավարական տրամադրությունների հրահրում, բողոքի ակցիաներ, 2. Գործակալական ցանցերի ձևավորում, 5-րդ և 6-րդ շարասյուների կազմում, ուժային կառույցների թուլացում, 3. Անկարգություններ, սաբոտաժ, զանգվածային անհնազանդություններ, օրինական իշխանության խաղաղ տապալում, 4. Պատերազմում տարածքային կորուստներ:

Տվյալ զարգացումների տրամաբանության մեջ հայտնվեց Հայաստանը 2008թ.-ից սկսած: Հենց այս փաստն էր մատնացույց անում Սերժ Սարգսյանը մարտի 1-ի բախումների գլխավոր մեղավորին՝ մեղադրելով նրան հին մտայնություններից չհրաժարվելու և իշխանությանը սադրելու մեջ: 2018-ին Նիկոլը գերակատարել էր իրեն, եթե մարտի 1-ին նա դեռևս գտնվում էր շարփյան սանդղակի առաջին, ապա այլևս 3-րդ աստիճանում՝ որպես քաղաքացիական անհնազանդությունների մարմնացում:

Նույն 2018թ․ մարիոթյան հանդիպմանը Սերժ Սարգսյանն ուղղակի ասաց. «ինձ մնում է ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որպեսզի գաք օրինական դաշտ և ընդհանրապես տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվությունը ձեր վրա է, ընտրե՛ք»: Ի վերջո, Նիկոլը կատարեց ընտրություն՝ ընտրելով նոյեմբերի 9-ի կապիտուլjացիան և Աղդամում թուրքական զորախմբի ներկայությունը: Փաստացի պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի խոսքը վերաբերում էր ոչ միայն քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, այլև Արցախի ու Հայաստանի սուվերենության առջև ունեցած պատասխանատվությանը:

Էական է այն, որ 2008թ.-ի հայաստանյան ներքաղաքական անկայունությունից շտապել էր օգտվել ադրբեջանական կողմը և անհաջող գրոհի փորձ կատարել արցախյան ճակատում: Գրոհի ուղղությունը և խորությունը թույլ էր տալիս ենթադրել, որ այն ենթակա էր վերաճելու լայնամասշտաբ ռազմական գործողությունների, բնականաբար, նման անկայուն ներքին իրավիճակում հայկական կողմի համար տհաճ զարգացումներով:

Հեղաշրջման փորձերը Հայաստանում դրանով չավարտվեցին, այլ ստացան նոր թափ, ձեռագիր և տեխնոլոգիական լուծումներ: Հայաստանի ներքին կայունության պաշարի հաշվին տապալված արյունոտ «հայկական գարնանը» փոխարինելու եկավ գունավոր հեղաշրջման թավշյա տեխնոլոգիական գործիքակազմը: Արևմտյան ուղեղային և ուժային կենտրոններն ուշադրությունը սևեռեցին թավշյա հեղաշրջման պլանի 2-րդ կետի իրականացմանը, այն է՝ անցանկալի իշխանությունը ներսից գրոհով վերցնելը և սեփական կադրային բազայի ներդրումը՝ հետագա քայլերը ապահովելու մտայնությամբ:

Մարտիմեկյան տապալված հեղաշրջումով, Արևմուտքին, այնուհանդերձ, մնաց տասը զոհերի արյունը, որը որպես մահակ՝ կիրառվեց ապագա իշխանության վրա: Փաստացի մարտի 1-ին վառոդի տակառ դրվեց Հայաստանի ինքնիշխանության տակ և նռնակ՝ գործող իշխանության մեջ: Նոր ցնցումներից խուսափելու համար, թերևս, ընդունվեց նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ կոալիցիա կազմելու՝ Արևմուտքի առաջարկը: Ստանձնելով վտանգված իշխանությունը՝ Սերժ Սարգսյանին այլ բան չէր մնում, քան գնալ նման լուծման՝ ներքին կայունությունը վերականգնելու և Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Արդյունքում՝ ձևավորվեց հիբրիդային իշխանություն, որտեղ Արևմուտքը ստացավ իր մասնաբաժինը:

Արևմուտքից թելադրված քաղաքացիական բարեփոխումներով արագորեն ձևավորվեց հինգերորդ շարասյուն՝ ներառյալ գործակալական ՀԿ-ները, աղանդավորությանը, ԼԳԲՏ-ն, դրանց ֆինանսավորող հիմնադրամները և լուսաբանող ԶԼՄ-ները: Հենց նրանք` Կառլ Պոպերի զանգվածային գիտակցության վերափոխման գործիքների կիրառմամբ, ձևավորեցին կեղծ իրականություն, առկա դժգոհություններն ուղղեցին դեպի անձնային թիրախավորում և հավաքեցին միասնականության ճգնաժամն ապահովող ատելության ռումբը:

Իշխանության հանգուցային օղակներում հայտնվելու համար, արտաքին ուժերի հսկողությամբ, իշխող կուսակցություն թափանցեցին Արևմուտքին հաճո կադրեր, որոնք լրացրեցին և վերջնականորեն ձևավորեցին 6-րդ շարասյունը բուն իշխանության ներսում:

Ղեկավարելով հիբրիդային իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի համար պարզ էր, որ ի վերջո, թե՛ արտաքին, և թե՛ ներքին պայքարն ընթանում է Արցախի և հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների ճակատագրի շուրջ: Երկրի և իշխանության վրա առկա արտաքին ճնշումը հաղթահարելու համար անհրաժեշտ էր հաղթահարել միասնականության ճգնաժամը և հաջողությամբ դիմագրավել արտաքին մարտահրավերները:

2011թ.-ին Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Իլհամ Ալիևի, Հայաստանում սկիզբ առած իշխանություն-ընդդիմություն երկխոսության արդյունքում, կազանյան բանակցություններին ներկայացավ՝ որպես ժողովրդավար նախագահ: Նրան հաջողվեց վերահաստատել հայկական կողմի դիրքերը՝ նշելով, որ «ազգերի ինքնորոշումն այնպիսին պետք է լինի, որ հնարավորություն տա տվյալ ժողովրդին՝  ազատորեն տիրապետելու իր ճակատագիրը»: Սակայն Իլհամ Ալիևը մերժեց կազանյան փաստաթուղթը՝ հայկական կողմին թողնելով միջազգային հանրության հետ նույն դաշտում, իսկ իրեն՝ լուսանցքում:

Վերջինս լուրջ հաջողություն էր, ինչը շղթայական ռեակցիայի տրամաբանությամբ ակտիվացրեց արևմտամետ գործակալական ցանցերը Հայաստանում: 2011թ.-ից օր օրի աճող բնապահպանական ու սոցիալական ակցիաներն ու պիկետները ոչ այլ ինչ էին, քան նախագահ Սարգսյանի վրա ճնշում բանեցնելու միջոց, արցախյան բանակցություններում նրան ոչ ժողովրդավար և բռնարար ներկայացնելու համար:

Հաջորդիվ, հիբրիդային իշխանության ճնշումը հաղթահարելու համար, անհրաժեշտ էր երկրի կառավարումը դարձնել կոլեգիալ, այդ գործում առավել մեծ լծակներ տալ քաղաքական ուժերին: Այդպիսով հնարավոր կլիներ լույս սփռել գործակալական ցանցի վրա, և տալով նրանց քաղաքական դաշտում դրսևորվելու հնարավորություն՝ դուրս բերել ջրի երես, ինչն էլ տեղի ունեցավ 2017թ.  խորհրդարանական ընտրություններում:

Հենց այս մտայնությամբ, կարծում եմ, 2015թ.-ին հանրաքվեի դրվեց խորհրդարանական կառավարման անցման սահմանադրական բարեփոխումների հարցը: Կարելի է փաստել, որ արդեն 2015թ. Հայաստանը, ի դեմս Սերժ Սարգսյանի, չեզոքացրել էր արտաքին խոշոր մարտահրավերները, խորացրել դաշնակիցների հետ հարաբերությունները, ամրապնդել միասնականությունը և պատրաստվում էր շարժվել առաջ: Կարծում եմ՝ հենց դրան խոչընդոտելու համար էր, որ հենց մի քանի ամիս անց՝ 2015թ. հուլիսին, գործակալական ցանցերը կազմակերպեցին մինչ այդ ամենազանգվածային բողոքի ակցիան՝ էլեկտրիկ Երևանը: Այն էական էր նրանով, որ խաղարկվեց 6-րդ շարասյունը, որը դաշտ նետեց էլեկտրաէներգիայի բարձրացման առաջարկը, իսկ 5-րդ շարասյունն ընդվզեց դրա դեմ:

Այլևս ակնհայտ է, որ հայաստանյան գործակալական ցանցերն արևմտյան կամուրջներով կապված են թուրք-ադրբեջանական տանդեմի հետ, այդ իսկ պատճառով, որսալով ներհայաստանյան գործընթացների կոնսոլիդացիան՝ 2016թ.-ի ապրիլի 1-ին սկսվեց ադրբեջանական ագրեսիան: Հետաքրքրական է այն, որ ներկայիս իշխանավորների մի ստվար զանգված այն ժամանակ ներկայացնում էր «քաղաքացիական հասարակությունը» և մեդիադաշտում զբաղված էր ադրբեջանամետ քարոզով: Ապրիլյան պատերազմում Ադրբեջանի ձախողումը և այնուհետ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի դիվանագիտական հաջողությունը կոտրեցին Իլհամ Ալիևի բոլոր սպասումները և միակ հույսն այլևս ներհայաստանյան գործակալական ցանցերն ու մարտիմեկյան վառոդի տակառն էր:

2017թ.-ին Նիկոլը և նրա մտերիմներն անցնելով խորհրդարան` որևէ կերպ չբողոքարկեցին հայ ժողովրդի քաղաքական կամքի դրսևորման արդյունքները, քանզի դրանք ամենամասնակցային և բոլոր դիտորդական առաքելությունների կողմից բարձր գնահատականի արժանացած ընտրություններն էին:

2018թ.-ի նույն մարիոթյան հանդիպմանը Նիկոլն ուղղակի ասաց. «Իրավիճակը Հայաստանում փոխվել է, Դուք չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են, Հայաստանում իշխանությունը անցել է ժողովրդի ձեռքը»: Ինչին Սերժ Սարգսյանը կտրուկ արձագանքեց. «7-8% տարած խմբակցությունն իրավունք չունի խոսելու ժողովրդի անունից»:

Մարիոթյան այս խոսակցությունում կա մի բանալի բառ, մի ամորֆ հասկացություն, որն աչքաթող է արված` «ժողովուրդ»-ը: Ո՞ր ժողովրդի մասին էր խոսում Նիկոլը և որի՞ մասին՝ Սերժ Սարգսյանը: Թերևս, Սերժ Սարգսյանը խոսում էր միասնական և պետականամետ ժողովրդի, իսկ Նիկոլը՝ պառակտված և մանիպուլյացիաների ենթարկված ժողովրդի մասին: Արդյունքում, հենց այդ միասնականության ճգնաժամն էլ հանգեցրեց արցախյան վերջին պատերազմում ծանր պարտության: Մեզ մնում է պայքարել և ջանալ, որպեսզի Հայաստանի հաջորդ իշխանություններն առիթ չունենան սխալվելու սեփական ժողովրդի միասնության հարցում:

 Լևոն Նազարյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀԿ անդամ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդԲայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈրքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեկեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին«Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվելԴժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը. Լարսի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ«Փաստ». Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակելԶոհվածի ծնողը նայում ու մտածում ա. «իմ լույս տղեն զոհվեց, իսկ էս փնթի թյուրիմացությունը ախռանիկներով օրը մի կաֆեում քցած ա: Սա արդա՞ր ա»Ժիրինովսկին պատմել է ԽՍՀՄ-ի պահպանման դեպքում Ռուսաստանի ճակատագրի մասին«Փաստ». Ինչի՞ համար են «տրանսպորտային» ծախսերը. «գեղեցիկ» սխեմա են մտածելԱ՛յ ոչնչություններ, մի մեքենա էլ չունեի՞ք որ Վազգենի արձանը Շուշիում չթողնեիք գազանների ձեռքը. Տիգրան Ներսիսյան «Հրապարակ». Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է«Ժողովուրդ». Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին Նիկո՛լ, վերջ տուր թավիշիդ ու պատասխանի Իլհամին.Գագիկ Համբարյան«168 ժամ». Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին«Փաստ». «Բոլորին ուղարկելու եմ գրողի ծոցը». Փաշինյանը բավականին նյարդային է ընդունել դիպկորպուսի «դեմարշը» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՄեր սեւ սիրտ, Աշոտիկի պինգվիններով նասկիք...Սերժ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊԵՏԱԿԱՆ ԱՆՏԵՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՄԱՏԱՐԱԾ ԹԱԼԱՆԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ԹԵՄԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԱրմենուհի Դարչինյանի գրքի շնորհանդեսըԴիլիջանի «արու» քաղաքապետը աջուձախ պաշտոննե՞ր է խոստանումՓաշինյանը դուրս է եկել ոչ թե օնիկ գասպարյան անձի, այլ ամբողջ բանակի դեմ. Վահե ԳրիգորյանՆիկո՛լ, ժամդ գալու է, եւ գնալու ես բանտախուցդ. Գեղամ ՆազարյանԱրտահերթ ընտրություններ իսկապես պետք է լինեն, բայց ի՞նչ տարբերակով եւ ինչպե՞ս, առայժմ չեմ կարող ասել. ՎարդանյանՏեղի ունեցավ “Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միուոթյան” շարժման խորհրդի նիստըԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔՆիկոլը չի ուզում, բայց չի էլ կարողՈ՞Վ Է ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՑԵԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ«ՀԱՃԱԽՈՐԴԸ ԿԴԻՄԱԴՐԻ, ԿԳՈՌԱ, ԲԱՅՑ ԴԱ ՀԻՆ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹ Է»«ԹԱՎՇՅԱ», ՌԱԶՄԱԿԱՆ, ԲԱՅՑ ՈՉ ՀԵՂԱՇՐՋՈՒՄՔաղաքացին հեռացրել է Վազգեն Սարգսյանի հուշարձանին Նիկոլ Փաշինյանի դրած ծաղիկներըՉինաստանը խոստանում է աջակցել ԱՀԿ-ին կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում Ամերիաբանկ. 2021 թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում ` ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրիԲելառուսի գլխավոր դատախազությունը Լիտվային խնդրել է արտահանձնել ՏիխանովսկայայինԱրցախի բուհերում անվճար կարող են սովորել նաև ՀՀ քաղաքացիներըԱրա Սաղաթելյանն ազատ արձակվեցԱԺ-ում «չ»ընտրություն էրԳարշահոտ գանգրենան անարգել տարածվում է մեր երկրով, քանզի ժողովուրդը վարանում է դանակ վերցնել ձեռքը. Արմեն ԱշոտյանԲՀԿ-ում վճռորոշ լռություն էՔՊ-ական գործիչների մոտ քաղաքական սրացումների ժամանակ հարվածը ԶԼՄ-ներին ուղղելը, կարծես, տխուր ավանդույթ է դառնում. ԱղաջանյանՎահան Բաբայանն ընդդեմ Լիզա Ճաղարյանի դատական նիստին պատասխանող կողմը չներկայացավ. տեսանյութՏագնապալին այն է, որ կենսաբանական լաբորատորիաները համաճարակի ընթացքում կենտրոնացել են հայ զինվորական երիտասարդության վրա. Բաբուխանյան (Infopress.am)Եթե ԳՇ-ն ունի թեկուզ աննշան հիմքեր, ապա իրավասու է հետաքննություն սկսել, ընդհուպ ձերբակալել բոլոր մեղավորներին. Նախկին դատավորՎահագն Թևոսյանն ու Վահրամ Մարտիրոսյանը` Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներԼեւոն Քոչարյանը` Ռոբերտ Քոչարյանի հանրահավաքներին չմասնակցելու պատճառների եւ մանուկ հասակում ստացած ամենակարեւոր խորհրդի մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ