Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️ Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում… Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան Բաբայան Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպք Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով «Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը» Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` Գյումրիում ԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել Ուկրաինայից


Փոխգնդապետ Ղահրիյանի կյանքը հեռախոսազանգն է հրաշքով փրկել

Հասարակություն

Հայրենիքն ամենքիս համար առանձնահատում նշանակություն ունի, սիրում ենք, կարոտում, լքում, վերադառնում… N զորամասի շտաբի պետի տեղակալ, փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանի համար գուցե եւ ավելին է հայրենիքը, այլ, բոլորիս պատկերացումներից անդին, տարբերվող։ Հավատացնում է՝ հայրենիքի հանդեպ սերը նրան մայրական կաթի հետ է փոխանցվել։

Պետրոս Ղահրիյանը ծնվել ու մեծացել է մանկավարժների ընտանիքում. հայրը հայրենի Հադրութի շրջանի Տող գյուղի վաստակաշատ տնօրենն է, մայրը՝ հայոց լեզվի ուսուցչուհին։ Հիմա էլ սիրով կշարունակեին աշխատել, կրթել դպրոցի սաներին, դաստիարակել հայրենիքին արժանի, կիրթ մարդիկ, ավաղ ստիպված էին լքել բնակավայրը…

Մասնագիտության ընտրության հարցում արցախցիները երկու ընտրանք ունեն, մեկը զինվորականի ուղին բռնել է: Ղահրիյաների ընտանիքում էլ զինվորականի կոչում ստանալը պատիվ է, հանուն հայրենիքի ապրելը՝ կոչում: Պետրոսն ու երկվորյակ եղբայրը՝ Վարդանն այլ ճանապարհ չէին տեսնում. որոշված էր՝ նրանք պիտի ամբողջ կյանքում զինվորականի հագուստով լինեն: Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո հրամանատարությունը,  բարձր գնահատելով նրանց  զինվորական ունակություններ, սերն ու նվիրվածությունը հայրենիքի նկատմամբ, առաջարկում է շարունակել ծառայությունը ԱՀ պաշտպանության բանակում։ Երկու եղբայրներն առանց գեթ մեկ վայրկյան վարանելու համաձայնում են։ Կարճ ժամանակամիջոցում Պ. Ղահրիյանը հասցնում է արժանանալ զինվորների եւ սպայական ողջ կազմի սիրուն ու բարձր գնահատանքին։ Վերջինս ծառայել է տարբեր զորամասերում, զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ քսանվեց տարվա զինվորական ծառայության ընթացքում լեյտենանտից հասնելով փոխգնդապետի աստիճանի եւ արժանանալով պետական բարձր պարգեւների։

Պետրոս Ղահրիյանն ակտիվ մասնակցություն է ունեցել ապրիլյան պատերազմին։ Լինելով առաջնագծում՝ նա իր բուռն հայրենասիրությամբ ու նվիրվածությամբ ոգեշնչել է զինվորներին և մղել հաղթական պայքարի։

Արցախյան 44-օրյա դաժան ու անողոք պատերազմի առաջին իսկ վայրկյաններից Պետրոսն առաջնագծում էր, իսկ սխրագործությունները դարձան նրա կենսակերպը։ Իր զինվորների հետ Ղահրիյանն ամենուր էր՝ Ֆիզուլիից մինչեւ Կարախամբայելի ընկած հատվածներում, այնուհետեւ՝ Մարտունիում։ Հայրենի Տողը պաշտպանել էր պետք. եղբոր եւ չորս հավատարիմ զինվորների հետ Պ. Ղահրիյանը մասնակցեց հայրենի գյուղի պաշտպանությանը, հրաշքով կարողացան դուրս գալ շրջափակումից եւ միանալ յուրայիններին։ Այսօր էլ նա անդառնալի ցավով է հիշում մարտական իր քաջարի զինվորների ու ընկերների կորուստը։ Անասելի ծանր էր հատկապես հավատարիմ զինակից ընկերների, գնդապետ Շաքարյանի զոհվելը՝ աչքի առաջ, իր կողքին: Փոխգնդապետ Ղահրիյանի կյանքը հեռախոսազանգն է հրաշքով փրկել։

«Պատերազմն իսկական չարիք է, այն նույնիսկ չի թողնում սգալ հարազատ զինվորներիդ ու ընկերներիդ մահը, քանի որ իրավունք չունես կոտրվելու. չէ՞ որ շատերի ոգեշնչման աղբյուրն էլ դու ես»,-ասում է փոխգնդապետ Ղահրիյանը։ Պատերազմը նրանից խլեց նաեւ հարազատ ծննդավայրը՝ անպարտելի Տողը՝ ծանր հիշողություններ թողնելով նրա սրտում. «Աչքերիս առաջ կրակի ճարակ դարձած հայրական տունս է, պապերիս գերեզմանը, որ չհասցրի վերջին անգամ հրաժեշտ տալ»,- ասում է Պ. Ղահրիյանը։ Նրա խոսքերով՝ վերջին անգամ հազիվ հասցրել են մտնել գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցի, մոմ վառել եւ ուխտել, որ նորից ետ են վերադառնալու ու տեր կանգնելու իրենց հարազատ հողերին։

Փոխգնդապետն այսօր էլ շարունակում է մարտական ծառայությունը։ Մի քանի օրով հազիվ է կարողացել տեսակցության գալ Հայաստանում օթեւանած ծնողներին, կնոջն ու երկու երեխաներին։ Վերջիններիս դաստիարակության հոգսն ամբողջովին կնոջ ուսերին է. «Չնայած շատ քիչ ժամանակ եմ կարողանում տրամադրել ընտանիքիս, թե՛ երեխաներս, թե՛ կինս ըմբռնումով եւ հարգանքով են վերաբերվում աշխատանքիս»,- խոստովանում է փոխգնդապետը։

Հայ ազգը շատ դժվարություններ է տեսել․ կորցրել է պետականություն, ունեցել ծանրագույն կորուստներ, բայց ամեն անգամ կարողացել է վստահ ուժերով ոտքի կանգնել եւ ապացուցել աշխարհին, որ հայի ոգին եւ ուժն անկոտրուն են։ 44 օր տեւած մղձավանջը բոլորիս շատ է ցավեցրել: Անկախ ամեն ինչից՝ չափազանց դժվար է առաջ շարժվել, բայց տեղում մնալով ոչինչ չի փոխվի, իսկ մենք դեռ շատ գործեր ունենք անելու։ Պ. Ղահրիյանի խոսքերով՝ այս պատերազմը հերթական փորձություն էր մեզ համար, որի միջով մենք նույնպես անցանք, եւ արդեն հիմա մեզնից պահանջվում է միայն մի բան՝ ապրել հանուն հայրենիքի ընկածների եւ ապրեցնել հայերնիքը:

Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքիցԹուրքը հայատյացություն է «ռեկլամ» անում, սրանք հայ-թուրքական հարաբերություններից են խոսում. Ջուլիետա Ստեփանյան Թալին Գյումրիի ճանապարհատվածը խայտառակ վիճակում էՀիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին. Արտակ ԶաքարյանՃապոնիայի վարչապետը հայտարարել է Բայդենի հետ վստահելի հարաբերությունների հաստատման մասին«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանըԱրցախի 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվելՆիկոլ Փաշինյանը ստախոս է. Լևոն ԶուրաբյանՌոմանոս Պետրոսյանը զայրացած բղավել է` կոտրելով սեղանին դրված բաժակըՎիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ«Շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը». ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններինՀայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգումՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսևորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ. Արցախում ծառայող ժամկետայինի ծնողԲացառում եմ, որ որևէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ. եթե այդպիսի բան լինի, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ նրան. ԱԻՊԾ պաշտոնյաԲելգիան թույլատրել է իր քաղաքացիներին ճանապարհորդելՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդՋահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակիցԷլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե «Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետըԻսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինչ ասեմ` ուրացողներ են, Աստված իրենց հետ, բարի երթ. Վահե Հակոբյանը Սյունիքում բացվող նորաստեղծ կուսակցությունների մասինԵրևանցի Հովհաննես Փափազյանը ապահովեց բռնցքամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըԱյսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես»  ու փառասեր չմարդը12 թոփ-ակումբներ ստեղծեցին Սուպերլիգա. ՈւԵՖԱ-ն սպառնում է, ՖԻՖԱ-ն չի ողջունումԳլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետոՎարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվԱրքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)Ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը.Աղասի ԵնոքյանԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸԱպրիլի 20-ին 8 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումըԶիդան. Պարտությունը դա հանձնվելն է, իսկ մնացածը քայլ առաջ էԹուրքիան հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանըՀամավարակի ընթացքում աշխարհում կուտակված նավթի պաշարները գրեթե սպառվել են. BloombergԱստղագուշակ՝ ապրիլի 19-ի համարԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՍտեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահներն անցկացրել են Հաղթանակի օրվա շքերթի առաջին համախմբված փորձըԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 6 մարզերումՕրվա խորհուրդ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ