Հոգեւորականի մահվան ուղիղ պատասխանատուն օրվա իշխանությունն է` Տրանսպորտի եւ կապի նախարարության գլխավորությամբ Արցախում Գարեգին Նժդեհի արձանը «փաթեթավորել» են՝ ադրբեջանցիների պահանջով. Mediaport Ողբերգական ավտովթարից մահացել է Տեր Կյուրեղ քահանա Տալյանը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք. մահացել է 5 մարդ «Ոսկե գլոբուս 2021»-ի լավագույն զգեստները (ֆոտո) Գարնանային առաջին հանդիպումները․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօր Թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է. նա հանդիպում է իշխանության ներայացուցիչների հետ.Mediaport ՄԱՐՏԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Նավթը թանկանում է Սիրիացի զինվորականնեը հետ են մղել Դամասկոսի արվարձանում հրթիռային հարձակումը


Ռուսաստանն Իրանին տեսնում է, որպես արցախյան գոտում Թուրքիայի հակակշիռ

Միջազգային

Նախօրեին Ադրբեջանից մեկնարկեց  Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆի ծավալուն շրջագայությունը Հարավային Կովկաս, ՌԴ եւ Թուրքիա: Ավելի ճիշտ, Զարիֆը Բաքվից մեկնեց  Մոսկվա, այսօր Երեւանում էր, այստեղից էլ՝ Թբիլիսի եւ Անկարա:

ԶԱՐԻՖԻ ԱՅՑԻ ԱԶԴԱԿՆԵՐԸ

Ինչ է ցանկանում Իրանն այս շրջայցով, ինչ ծրագրեր ունի: Այս մասին ավելի ճիշտ կլինի խոսել, երբ Իրանի ԱԳ նախարարը կավարտի շրջագայությունը: Սակայն նախնական գնահատականներ արդեն իսկ կան:
Այսպես, շրջագայության երթուղին մեկ բան է հուշում՝ Իրանն առաջ է տանում մի նախագիծ, որտեղ այս կամ այն չափով անհրաժեշտություն է հարավկովկասյան երկրների, ՌԴ-ի եւ Թուրքիայի մասնակցությունը: Հաջորդը, Ադրբեջանի այցը նաեւ հուշում է, թե ընդհանուր առմամբ, ինչ կա Թեհրանի մտքին: Այսպես, Բաքվի հանդիպումներում Զարիֆը հիմնականում շեշտադրումներ կատարեց տնտեսական ծրագրերի վրա: Նրա տոնայնությունն այս ուղղությամբ էր՝ պատերազմն ավարտվեց, հիմա պետք է մտածել հետագա հարաբերությունների մասին՝ շեշտը դնելով տնտեսական կապերի վրա: Ընդ որում, թեեւ Բաքվում Զարիֆն ունեցավ երկկողմ ինչ-ինչ պայմանավորվածություններ, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրանական ընկերությունների գործունեության հետ կապված, սակայն նպատակն ակնհայտորեն շատ ավելի գլոբալ է: Հիշեցնենք, որ մինչ այդ Թեհրանը Բաքվի հետ արդեն իսկ քննարկումներ էր անցկացնում՝ կապված կոմունիկացիոն մեխանիզմների գործադրման հետ: Միաժամանակ, նման քննարկումներ տարվում էին նաեւ Անկարայի հետ, եւ նույնիսկ կան երկաթուղու վերաբերյալ որոշ պայմանավորվածություններ: Իսկ ահա Բաքվում Զարիֆը խոսեց Արեւելք-Արեւմուտք ու Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն միջանցքների ակտիվացման անհրաժեշտության մասին: Եվ սա անակնկալ շրջադարձ չի կարելի համարել:
Այսպես, այն, որ արդեն մի քանի տարի արցախյան գործընթացը ամուր թելերով կապվել էր Արեւելք-Արեւմուտք (կամ Մետաքսի ուղու) ու Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն միջանցքների մասշտաբային գործարկման ծրագրերի հետ, նոր բան չէ: Ասենք, այդ մասին հիշեցրեց նաեւ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում առանձին կետ մտցվեց պատերազմի հետ առաջին հայացքից ոչ մի կապ չունեցող Հայաստան-Ադրբեջան (դեպի Նախիջեւան եւ մյուս կողմից, դեպի ՌԴ) ուղիների վերագործարկման մասին: Ու հազիվ երկու ամիս անց այդ կետի հետ կապված Մոսկվայում եւս մեկ հանդիպում տեղի ունեցավ, հունվարի 11-ին նոր համաձայնագիր կնքվեց: Ընդ որում, արդեն նոյեմբերի 9-ի համաձայնագրի կնքումից անմիջապես հետո առիթ ունեցանք այն եզրակացությունը ներկայացնել, որ գլոբալ խնդիրն արագացված տեմպերով Արեւելք-Արեւմուտք ու Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն միջանցքների մասշտաբային գործարկումն է, եւ Զարիֆի այս շրջագայությունն էլ, թերեւս, այդ նախաձեռնության հետ կապված Թեհրանի մոտեցումների սինխրոնիզացումն է (այդ թվում՝ աշխարհաքաղաքական ուղղվածության, որին դեռ կհասնենք) հնարավոր մասնակից մյուս կողմերի հետ: Ուստիեւ պատահական չէ նաեւ, որ շրջագայությունը սկսվեց Բաքվից. Հարավային Կովկաս եւ ՌԴ ուղղությամբ Ադրբեջանն այն միակ երկիրն է, որի հետ Իրանն ունի երկաթուղային կապ եւ կարող է ունենալ նաեւ երկրորդ, գործող կապին նկատելիորեն գերազանցող ուղի, եթե կյանքի կոչվի հունվարի 11-ի համաձայնագիրը, ու գործարկվի Իրան-Նախիջեւան երկաթուղին (զուգահեռ ավտոմայրուղին): Իսկ դա իր առավելագույն էֆեկտիվությունը կունենա, եթե գործարկվի նաեւ Գյումրի-Կարս ուղղությունը, ինչպես նաեւ Աբխազական երկաթուղին (Թուրքիա եւ Վրաստան այցի հիմնական նպատակներից մեկը, անշուշտ, սա է): Վերջապես այն, որ ՌԴ-ն հարավկովկասյան կոմունիկացիոն ծրագրերի վերաբերյալ համաձայնագրերի կողմ է, ավելին՝ երաշխավորը եւ հիմնական քաղաքականությունն առաջմղողը, բնականաբար, Զարիֆին հասցրեց Մոսկվա:
Ընդհանրացնելով, ստանում ենք այս տպավորությունը: Այսպես, այս շրջագայությամբ Իրանը նախ հղում է այն ազդակը, որ անկախ տեղի ունեցած փոփոխություններից, իրեն համարում է տարածաշրջանային «հարց լուծողներից» մեկը, եւ տարածաշրջանում առկա ստատուս-քվոն եւ քաղաքական իրավիճակը նպաստավոր է համարում նման խոշոր ծրագրեր առաջ տանելու համար: Չմոռանանք, որ հարավկովկասյան ներկայիս ստատուս-քվոյի կարեւոր բաղադրիչներից է ռուսական զորքերի ներկայությունն Արցախում եւ Հայաստանում, եւ ընդհակառակը՝ ՆԱՏՕ-ական Թուրքիայի զորքերի բացակայությունը: Եվ, անշուշտ, հենց թվարկված գործոններն են Թեհրանի այդ ազդակի կարեւոր անկյունաքարերը, որի վրա էլ կառուցված է Զարիֆի ողջ առաջարկային փաթեթը:
Եվ ասվածից բխող հաջորդ ազդակը. հատկապես Թուրքիայից Իրանը թերեւս ակնկալում է ընդունել առկա ստատուս-քվոն եւ իրականում գործել՝ որպես տարածաշրջանային խաղացող: Հաշվի առնելով, որ Ադրբեջան զորք մտցնելու շանսը կորցնելով, Թուրքիան (նաեւ Վրաստանը) կարող է կենտրոնանալ հակառուսական դիրքերի վրա՝ փորձելով ռեւանշի հասնել: Իսկ դրա միակ տարբերակը կարող է լինել բայդենյան ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի աջակցությամբ գործողությունները, որն արդեն կունենա ոչ միայն հակառուսական, այլ նաեւ՝ ընդգծված հակաիրանական բնույթ: 

ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԱՋՆԱՅԻՆ

Այսպիսով, Զարիֆն Իրանի դիրքերն ու նպատակները ցույց տալով, թերեւս հարավկովկասյան երկրների հետ լուծելու է դետալային հարցեր՝ ՌԴ-ի հետ նաեւ ստրատեգիական բնույթի, եւ Լավրովի հետ հանդիպումն էլ ցույց տվեց, որ ՌԴ-ի համար Իրանը տարածաշրջանում ընդունելի ֆիգուրա է: Նաեւ հաշվի առնելով, որ խոսելով Արցախի ուղղությամբ Իրանի դերի մասին, Լավրովը նաեւ պարզ ցույց տվեց, որ Թեհրանին ընմկալում են որպեսԱնկարայի հակակշիռ: 

Այսպիսով այն, որ Իրանի հետ նույն գլոբալ շահերն են հետապնդում նաեւ ռուսները, դժվար չէ կռահել: Համենայնդեպս, որ Մոսկվան ցանկանում է առանց ավելորդ ժամանակ կորցնելու առնվազն պայմանագրային տեսքի բերել հարավկովկասյան կոմունիկացիաների թեման, նաեւ հստակ ֆիքսելով այն լիազորությունները, որոնք ստանալու է, հուշում էր դեռ հունվարի 11-ի փաստաթուղթը: Հիշեցնենք, այստեղ ոչ թե պարզապես հստակ ժամկետներ են սահմանված, այլ նաեւ՝ բավականին սեղմ ժամկետներ. ընդամենը մոտ մեկուկես ամիս՝ ընդհանուր ծրագիրը մշակել-ներկայացնելու համար: Նկատենք նաեւ, որ, ըստ որոշ աղբյուրների, մինչեւ հունվարի 30-ը ցանկացած այլ օր փոխվարչապետների՝ Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի մակարդակով առաջին հանդիպումը տեղի է ունենալու, իսկ դա հուշում է, որ Մոսկվան ամեն ինչ անում է, որ սահմանված ժամանակացույցից շեղումներ չլինեն: Արագացված մասին է վկայում նաեւ այն, որ աշխատանքային խումբը պետք է ոչ միայն որոշի, թե ինչ է պետք կառուցել կամ վերականգնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության լիարժեք ապասառեցման համար, այլ նաեւ դրանց կատարման ժամանակացույց: Չմոռանանք, խոսքը ծախսատար ծրագրերի մասին է, որոնց իրականացման ժամանակացույցից առաջ պետք է նախ առնվազն լուծել ներդրումների հարցը, եւ միայն դա կարող է անորոշ ժամանակահատվածով ամեն ինչ սառեցնել: Բայց երբ խոսվում է հստակ ժամանակացույցից, ապա դա ակնարկ է, որ անգամ ներդրումների թեման է մղվել երկրորդ պլան:
Կարելի է նաեւ հասկանալ, թե ինչու են ռուսները շտապում: Կան արտաքին մի շարք գործոններ, որոնք եթե մտնեն խաղի մեջ, կարող է եւ ողջ ծրագիրը փլուզվել: Իսկ նման ազդակներ կան: Օրինակ, Վրաստանի թուրքաբնակ հատվածում հայաստանյան բեռնատարների վրա հանկարծակի սկսված հարձակումները պարզ հուշում են «ջուր պղտորողների» առկայության մասին: Եվ նման գործոնների թվում առաջինը Թուրքիայի հնարավոր քայլերն են, հաշվի առնելով, որ եթե անգամ նոր նախագահ ստացած ԱՄՆ-ն ցանկանա գլխիվայր փոխել հարավկովկասյան իրավիճակը, ապա միակ տարբերակը Թուրքիային օգտագործելն է:
Սակայն այս ամենով հանդերձ, դեռ «օդից կախված» է մնում հարցը, թե Վաշինգտոնը կգնա՞ ցանկացած միջոցով, մասնավորապես՝ Հարավային Կովկասում իրավիճակ փոխել փորձելու ճանապարհով: Հաշվի առնելով, որ, առհասարակ, դեռ անհասկանալի է, թե ՌԴ-ի ուղղությամբ ինչ քաղաքականություն է պատրաստվում ԱՄՆ-ում: 

ԷՐԴՈՂԱՆԸ ԲԱՐԴ ՎԻՃԱԿՈՒՄ Է

Եվ այսպես, ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում Բայդենից եկած ազդակները թեեւ դեռ մնում են հակասական, սակայն որոշ «ստորջրյա տեղաշարժեր» արդեն նկատվում են: Այսպես, մի կողմից Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչները ՌԴ-ի հանդեպ կիրառում են միանգամայն ծանր հռետորաբանություն: Օրինակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նախօրեին պաշտոնապես հայտարարեց, թե Բայդենն իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ այն ժամանակ եւ այնպես, ինչպես հարկ կհամարի: Եվ մինչ նա սպառնում է, Բայդենն անձամբ հայտարարեց, թե պատրաստ է ռուսական կողմի հետ քննարկել խնդրահարույց հարցեր, ավելին՝ հեռախոսազրույց ունեցով Պուտինի հետ: Ընդ որում, այդ մեկ զրույցով լուծվեց Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) պայմանագրի ժամկետի երկարացման հարցը,այն դեպօքում, երբ Թրամփը գործնականում հրաժարվել էր առանց չափազանցումթյան՝ աշխարհի մասշտաբով այդ կարեւորագուն փաստաթղթից: Սրան ավելացնենք Բայդենի նոր որոշումը՝ արգելել ֆեդերալ հողերում նավթի եւ գազի հետագա հորատումները (ֆեդերալ տարածքներում ստանում են ամերիկյան նավթի եւ գազի մոտ 25 տոկոսը): Մեկնաբանենք. դա կհանգեցնի դա կհանգեցնի ԱՄՆ-ում նավթագազային արդյունահանման նվազման եւ համաշխարհային գների թռիչքի: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան պետք է, որ միանգամայն գոհ լինի նոր նախագահի գործունեության գոնե այս առաջին օրերից:
Ամեն դեպքում, նշված իրավիճակը հուշում է, որ Մոսկվան եւ Վաշինգտոնը կարծես թե մտնում են առկա սրությամբ հանդերձ ծանր հարցերի շուրջ պայմանավորվելու փուլ: Իսկ դա նշանակում է, որ չնչին է հավանականությունը, որ Անկարան կարող է Վաշինգտոնից Երրորդ աշխարհամարտ սկսելու քարտ-բլանշ ստանալ: Միջնորդավորված լոկալ բախումները միգուցե չեն բացառվում: Սակայն հարցն այն է, որ հարավկովկասյան տարածաշրջանում նման լոկալ բախումների տարբերակ չկա. այստեղ այն ստատուս-քվոն է, որ թուրքերը որ կողմից էլ շարժվեն, ուղղակի բախման մեջ են մտնելու ռուսների հետ: Եվ սա այն դեպքում, եթե Էրդողանին հաջողվի Բայդենի համար դառնալ անձնական առումով ռազմավարական գործընկեր: Էրդողանը, ճիշտ է, փորձում է արեւմտյան ուղղությամբ ամենասուր հարցերը հղկել, որի օրինակներից է Հունաստանի հետ վերսկսված բանակցությունները: Սակայն դեմոկրատական Վաշինգտոնը դեռ Օբամայի ժամանակներից Էրդողանից պահանջում էր անվերապահ հնազանդություն, որը, թերեւս, կդառնա նաեւ Բայդենի քաղաքական կուրսը: Առավել եւս, երբ դեմոկրատները դեռ մինչ Սպիտակ տուն վերադառնալը Կոնգրեսի եւ Սենատի մակարդակով առաջ տարան Հայոց ցեղասպանության հարցը, Բայդենը եւս այս ուղղությամբ աչքի ընկավ մի շարք հայտարարություններով, եւ Անկարան հիմա պետք է սպասի, թե ընդամենը երեք ամսից՝ ապրիլի 24-ին ինչ կարող է ստանալ ԱՄՆ նոր նախագահից: Սա եւս մի առիթ է, որ Էրդողանը փորձի կրկնել հին «տրյուկը»՝ Հայաստանի հետ ինչ-որ գործընթացի մեջ մտնել, որի պատճառաբանությամբ Բայդենը կկարողանա պաշտոնավարման առանցքային՝ առաջին տարում ձեռնպահ մնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումից: Այս հարցում, թերեւս, Անկարան կփորձի օգտվել Նիկոլի եւ տեղական «շպիոնների» ծառայությունից: Բայց անգամ այդ դեպքում Թուրքիան կունենա ռուսական «դաբրոյի» խնդիր, այսինքն՝ Մոսկվայի հետ հավելյալ թշնամություն թույլ չտալու: Իսկ դա, վերադառնանք Զարիֆի տարածաշրջանային այցի թեմային, կարող է աշխատել Իրանի ասած՝ Արեւելք-Արեւմուտք ու Հյուսիս-Հարավ կոմունիկացիոն միջանցքների մասշտաբային գործարկման ծրագրերի վրա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հոգեւորականի մահվան ուղիղ պատասխանատուն օրվա իշխանությունն է` Տրանսպորտի եւ կապի նախարարության գլխավորությամբԱրցախում Գարեգին Նժդեհի արձանը «փաթեթավորել» են՝ ադրբեջանցիների պահանջով. MediaportԱրթիկում այս պահին Փաշինյանի հանրահավաքի համար 10.000 դրամով մարդիկ է հավաքում Արսեն Կիկոյանը. MediaportՈղբերգական ավտովթարից մահացել է Տեր Կյուրեղ քահանա ՏալյանըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք. մահացել է 5 մարդ«Ոսկե գլոբուս 2021»-ի լավագույն զգեստները (ֆոտո)Գարնանային առաջին հանդիպումները․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօրԹուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է. նա հանդիպում է իշխանության ներայացուցիչների հետ.MediaportՄԱՐՏԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՆավթը թանկանում էՍիրիացի զինվորականնեը հետ են մղել Դամասկոսի արվարձանում հրթիռային հարձակումըՔաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության. ՀՀ նախագահն ուղերձ է հղել 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի առթիվԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ Արարատի մարզումՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1535 հա տարածքԱ՜յ սակավամիտ հող հանձնող, հանուն ու՞մ հանգստության ես վաղը լինելու է հրապարակում, քո ու քո նման կենդանիների՞. Արփինե ՀովհաննիսյանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՌուսաստանի ամենահարուստ պատգամավորիը կալանավորվել էԹող գարնան գալով՝ չքվի նախանձը, սուտն ու կեղծիքըԻնչպես է նախագահի հրամանագրի բնօրինակը հայտնվել սորոսի վաստակի տրամադրության տակ. Նարեկ Մալյանմեղք է այդ Վահագն Հովակիմյանը, սրան ո՞նց պատասխանենք. Գևորգ Էմին-Տերյանգեներալը խոսում է իր նկատմամբ ինչ որ սադրանքից. Տիգրան ԱբրահամյանըՀայաստանը կանգնած է 13 տարի առաջվա իրադարձությունները վերապրելու վտանգի առջև. «Կոմերսանտ»ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 1 - 7 ՄԱՐՏ 2021«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակելՈվքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում)Սրանք լծված են հողատուի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործին. Meidaport«Ինձ զոռով տարան» բացատրությունը չի աշխատելու. Արմեն ԱշոտյանՀողատու կապիտուլյանտը ամեն ինչ անելու է, որպեսզի բախման գնա․ Էդուարդ ՇարմազանովԻնչպես են Նիկոլի հանրահավաքի համար մարդաքանակ ապահովում (ձայնագրություն)Ժամացույցն ու կնոջ բնավորությունըՉեմ ներելու ոչ մի անբարոյական վիժվածքի. Արմեն ԱշոտյանՄեր հաղթանակները նշմարվում են մի անունով՝ Հավատ մեր գործերինՆիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.amԱՅՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ ... ԿԳԱ ԲՈԼՈՐԻԴ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՈՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԸՊա՛պ ջան, դիրքը հետ բերեցինք սաղ լավա լինելու, Դուք մենակ մամային լավ նայեք.Հերոս Սերժ Հակոբքեխվյանի սխրանքի ուղղինԱմսի 28-ին ծնվածների բնավորությունըԱննա Հակոբյանը վիրահատվե՞լ էԵրբևէ մտածե՞լ եք, թե ինչ իմաստներ են թաքնված Փաշինյանի ելույթների ենթատեքստումՆիկոլ, եթե վաղը մի կաթիլ արյուն թափվի, ամբողջ պատասխանատվությունը քո վրա է:Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է. Արտակ ԶաքարյանԳերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսինԱռաջիկա օրերին իշխանության փոխանցումը կհաստատվի և երկիրը կմտնի կայունացման փուլի մեջ.Արցախի նախկին վարչապետ.Yerevan.TodayՇախմատի Հայաստանի չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է Վաղվա միտինգը, որպես նազրվանի վարունգ, թարս է բուսնելու այն հրավիրողի համար. Արմեն ԱշոտյանԻնչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել մեր տղաներին դավաճանելու համար. Հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը առկա իրողությունների մասինԹուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին02.03.2021-ին ժամը 18:00-20:00 Զոլեր սգոր սրահում տեղի կունենա մայոր Ցոլակ Խաչատրյանի հոգեհանգիստըՀիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվել քեզ հետԾաղկահովիտ  խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Հակոբյանը եւս  ողջունում է ԶՈՒ ԳՇ հայտարարությունը եւ իր աջակցությունն է հայտնում  ԳՇ պետինԱշոտը նրանց PR-ի և գավառականության զոհն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ