ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Զարմանալի է, բայց փաստ: Քայլասերված խունտան կրկին ընկել է ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ հետեւից: ՀՀ ֆինանսների նախարարության երկնած նախագծով կառավարությունն առաջարկում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային նոր ընդունված սահմանափակման փոխարեն կիրառել ժամային` առավել անհարմար եւ անհնարին սահմանումը` նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 22:00-ից մինչեւ 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Միեւնույն ժամանակ խախտում արած լրատվական կայքերի նկատմամբ կկիրառվի տուգանք` նվազագույն աշխատավարձի մինչեւ 100-ապատիկի չափով: Ընդ որում, այս նախագիծը ներկայացնելիս Կառավարությունը չի խորհրդակցել դաշտում գործող ԶԼՄ-ների հետ ու չի հետաքրքրվել` հնարավո՞ր է տեխնիկապես գովազդը ժամով տեղադրել: Դե Նիկոլից ո՞վ է խերվել, որ կայքերը խերվեն` մոլագարը զարմանալիորեն նորանոր հնարքներ է մոգոնում, որպեսզի զրկի լրատվամիջոցներին ֆինանսական անկախությունից: Ուստի հողատուն դավաճանել է ոչ միայն Հայրենիքին, այլեւ իր լրագրողական անցյալին: Զարմանալիորեն բազմակողմանի դավաճան է...
Իսկ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ դեռ զարմանալիորեն հիշում է, թե ինչ էր որակել Գյումրի իր մուտքը փակել փորձող նիկոլավարձկաններին. «Կան քաղաքացիներ, որոնք բոլոր իշխանությունների ժամանակ, շահից ելնելով, խուժանություն են անում ընդդիմության դեմ: Այդ մարդիկ էին հավաքված, եւ ես նրանց անվանեցի այնպես, ինչպես անվանեցի: Ամենահետաքրքիրն այն է, որ երկիրն այս վիճակում է, հետաքրքիր բաներ են տեղի ունենում, իսկ ձեզ հետաքրքրում է այդ մի բառը: Այո, ասել եմ, հետո բոմժերից ներողություն եմ խնդրել, որովհետեւ անօթեւան մարդկանց խիստ վիրավորել եմ` համեմատելով դրանց հետ»: Այն, որ պարոն Մանուկյանը ներողություն է խնդրել բոմժերից` նիկոլաթուրքերի հետ համեմատելու համար, ողջունելի է, դա իրոք ծանր վիրավորանք է: Սակայն զարմանալի է, որ Վազգեն Մանուկյանն օգտագործում է «կան քաղաքացիներ» դարձվածքը: Ախր, նիկոլաթուրքը ի՞նչ քաղաքացի, համ էլ «բոլոր իշխանությունների օրոք» փողով խուժանություն անողները նախորդ` ոչ դավաճան իշխանությունների օգտին էին դա անում, եւ հաստատ նրանցից ոչ բոլորը կհամաձայնեին նույնն անել Նիկոլի համար:
Իսկ «ՎԵՏՈ» շարժման տղաներն ու աղջիկները զարմանալի, բայց դիպուկ քայլ են արել` նրանք Արարատ Միրզոյանի գործակալական ծածկանունը` «Օմեգա» տառը փակցրել են ԱԺ ճաղավանդակներին: Ժամանակին նրանք շրջանառության մեջ էին դրել «Սորոսի վաստակ» եզրույթը, որը սորոսականներին հունից էր հանում, ու ամենեւին էլ չենք զարմանա, եթե շուտով շրջանառվի «Օմեգայի վաստակ» եզրույթը: Դե, իսկ քայլո պատգամավորներն անհատական կարգով թող ինքնորոշվեն` իրենք Սորոսի՞, թե՞ Օմեգայի վաստակներ են: Բայց որ «իսան» չեն, դա հաստատ:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ