ԸՍՏ ԻՄՔԱՅԼԱԿԱՆԻ՝ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱՆ ԻՐԵՆՔ, ՈՉ ԹԵ՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Ներքաղաքական
Պարզվում է` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ հեղինակել է մի նախագիծ, որով Ազգային ժողովը հնարավոր կլինի լուծարել, որպեսզի նոր արտահերթ ընտրություններ տեղի ունենան: Ըստ նրա, այս լուծմամբ` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խնդիր չի լինելու:
– Այսօր խմբակցությունում կքննարկենք եւ գուցե գաղափարը մերժենք: Սա իմ գաղափարն է եղել: Սահմանադրական փոփոխությունների շրջանակում այս թեման արծարծվել է: Ես այն ուսումնասիրել եմ, թե ուրիշ խորհրդարանական երկրներում ինչպես է: Չեմ բացառում, որ խմբակցությունում քննարկելու արդյունքում այդ գաղափարը չընդունվի, այսինքն` քանի դեռ չկա թեման, քանի դեռ պատգամավորների ստորագրությամբ նախագիծ չի դրվել շրջանառության մեջ, մանրամասներին անդրադառնալը ճիշտ չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ