Մուշեղ սրբազանը նշանակվել է Մայր Տաճարի Լուսարարապետ
Հասարակություն
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 27-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի ատենապետ եւ Մայր Տաճարի Լուսարարապետ ՝ ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրենի պարտականություններից։