Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակից պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. CNN
Միջազգային
Սպիտակ տան մի քանի հարյուր աշխատակից հունվարի 26-ի երեկոյան դրությամբ պատվաստում է ստացել նոր կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երկու աղբյուր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ըստ նրանց տեղեկությունների՝ պատվաստվածների մեծ մասը վարչակազմի այն աշխատակիցների թվից են, որոք իրենց պարտականությունները կատարում են անմիջականորեն Սպիտակ տան տարածքում:
Հենց նրանց Է իրավունք տրվում, նշում Է հեռուստաընկերությունը, առաջնահերթ կարգով կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստանալու: Բացի այդ, արդեն սկսվել Է վարչակազմի այն աշխատակիցների պատվաստումը, որոնք աշխատում են հեռավար ռեժիմով:
CNN-ի աղբյուրները նշում են, որ առաջիկա շաբաթներին, ինչպես սպասվում Է, պատվաստանյութ կստանան Սպիտակ տան բոլոր աշխատակիցները: ԱՄՆ-ի նախագահն ինքը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջն դեղաչափն ստացել Է անցյալ տարվա դեկտեմբերի 21-ին, իսկ երկրորդն՝ ընթացիկ տարվա հունվարի 11-ին: Փոխնախագահ Քամալա Հարիսը նույնպես ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Պատրաստուկի երկրորդ դեղաչափը նրան ներարկվել Է հունվարի 26-ին:
Պարենի եւ դեղորայքի որակի հարցերի վարչությունը դեկտեմբերին հավանություն Է տվել COVID-19-ի դեմ պատվաստանյութին, որը մշակել են Pfizer եւ BioNTech ընկերությունները: Նաեւ հավաստագրվել Է այն պատվաստանյութը, որը թողարկում Է Moderna ընկերությունը: Պատրաստուկներն արդեն տարածում են բնակչության շրջանում: