Պուտինը եւ Բայդենը հանձնարարել են շտապ նախապատրաստել ՌՀՍ-3-ի երկարաձգումը
Միջազգային
Պուտինն ու Բայդենը երեկ կայացած հեռախոսազրույցից հետո հանձնարարել են նախապատրաստել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) պայմանագրի երկարաձգումը:
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենը եւ Վլադիմիր Պուտինը իրենց աշխատակիցներին հանձնարարել են շտապ աշխատել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ-3) պայմանագրի երկարաձգման վրա: Հաշվի առնելով, որ ՌՀՍ-3 պայմանագիրն ավարտվում է փետրվարի 5-ին: Այս մասին հայտնել Է Սպիտակ տունը:
«Քննարկել են ՌՀՍ-3-ը հինգ տարով երկարաձգելու երկու երկրների ցանկությունը: Պայմանավորվելով, հանձնարարել իրենց թիմերին՝ շտապ աշխատել մինչեւ փետրվարի 5-ը երկարաձգումն ավարտելու ուղղությամբ»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ: