Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 82 դեպք
Միջազգային
Անցած օրվա ընթացքում Չինաստանը հայտնաբերել է կորոնավիրուսի 82 դեպք և 57 կրող, որոնք ախտանշաններ չունեն, 46 բուժառու դուրս է գրվել հիվանդանոցներից, հայտնում է Հանրապետության առողջապահության պետական կոմիտեն:
Նշվում է, որ 82 նոր հաստատված դեպքից 13-ը ներկրվել է այլ երկրներից: