ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ՀԵՐՔՈՒՄ
ԲԴԽ-ից հայտնում են, որ չնայած Ջհանգիրյանը գոմից ա, բայց այնուամենայնիվ Գոմիկավանից չի:
ԻԼՀԱՄԻ ՀԱՐՃԸ (ԱԺ ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ ԺԱՄԱՆԱԿ ԻԼՀԱՄԻՆ ՀԱՃՈՅԱՆԱԼՈՒ ԵՎ ԹՇՆԱՄՈՒ ՇԱՀԸ ՍՊԱՍԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Էս ինչ զուլում երկիր ա, աշխարհի աչքը Իլհամի Մեհրիբանի վրա ա, իսկ Իլհամը Նիկոլից ա հաճույք ստանում:
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
– Խելոք ագենտը յոթը երկրի ծիծ ա ուտում:
ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Ըստ դարվինագետների` գոմի ներկայացուցչից մինչեւ ԲԴԽ անդամ, ՔՊ-ի քվեն ա պակասում:
ՉՀԱՄԵՄԱՏԵՔ
Անառակին դավաճան մի ըսեք, մեղք է:
ՎԵՐԱԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
ԱԺ-ից հայտնում են, որ աշխատանքները կամաց-կամաց ընկնում են հունի մեջ, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլի ելույթից իշխանականների չափ հաճույք է զգում, բայց այլ կարգի:
ՆՈՍՏԱԼԺԻ (ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ` «ՕՄԵԳԱ» ԾԱԾԿԱՆՈՒՆՈՎ ԳՈՐԾԱԿԱԼ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԹԻՎ)
Երանելի ժամանակներ էին` պատգամավորներն ընդամենը մականունավորներ էին, ոչ թե՝ ծածկանունավորներ: