«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում են Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️ Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում… Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան Բաբայան Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպք Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով «Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը» Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան


ԻՆՉՈ՞Ւ ՌՈՒՍԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ, ՀՀ ԱՆ-Ն ՆԱԽԸՆՏՐԵՑ ԲՐԻՏԱՆԱԿԱՆԸ

Հասարակություն

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը օրերս հայտնել է, որ գալիք շաբաթ կգրանցվի եւ շուկայում կհայտնվի «AstraZeneca» բրիտանա-շվեդական ընկերության եւ Օքսֆորդի համալսարանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Ընդ որում, այդ պատվաստանյութի հետ կապված արդեն իսկ առկա են անհանգստացնող տվյալներ: Մասնավորապես, որ Անգլիայում պատվաստանյութից գրանցվել են մահվան մի շարք դեպքեր, այդ թվում՝ տարեցների շրջանում:

Բայց մինչ եվրոպացիները նման դժկամությամբ են վերաբերվում «AstraZeneca» ընկերության պատվաստանյութին, նաեւ ակնհայտ է, որ այն կարող է կիրառման թույլատրվել միայն այլընտրանքի առկայության պայմաններում եւ քաղաքական նկատառումներից ելնելով, Հայաստանը նույն պատվաստանյութն ընդունում է գրկաբաց: Այսպես, օրերս հայտնի դարձավ, որ «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշման համաձայն, Առողջապահության նախարարությունը ձեռք կբերի բրիտանական նույն «AstraZeneca» պատվաստանյութը: Ընդ որում, հաշվի չառնելով մի շարք հանգամանքներ: Այսպես, թեեւ «Bloomberg»-ի հաշվարկներով, «AstraZeneca» ընկերության պատվաստանյութն աշխարհում ամենամեծ պահանջարկ ունեցողն է համարվում, սակայն դա բացառապես սակագնի պատճառով է: Հայտնի տվյալներով` այս վակցինայի մեկ սրվակը (պահանջվում է երկու սրվակ) վաճառվում է մոտ 5 դոլարով: Այն դեպքում, երբ ամերիկյան «Pfizer»-ի արժեքը կազմել է 19,5 դոլար է (39 դոլար երկու բաղադրիչների ներդրման համար), ռուսական «Սպուտնիկ V»-ինը՝ 8-9 դոլար եւ այլն: Փոխարենը, ըստ նույն «Bloomberg»-ի, որակի առումով «AstraZeneca» պատվաստանյութ զիջում է բոլորին. ունի առավելագույնը 70 տոկոս արդյունավետություն՝ Pfizer-ի եւ Moderna-ի 95 տոկոսի, եւ «Սպուտնիկ V»-ի տոկոսի դիմաց: Այսպիսով` գործել է «ցածր գին՝ որակի հաշվին» բանաձեւը: Մեկ հանգամանք եւս. ռուսական «Սպուտնիկ V»-ի նշված արժեքը դա միջազգային գինն էր: Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ մի շարք երկրներ, որոնք կարողացել են ռուսների հետ համատեղ արտադրություն կազմակերպել, գործնականում վակցինան սեփական պահանջների համար ստանում են 3-4 դոլար գնով: Ընդ որում, նման արտոնություն կարողացել են ստանալ ՌԴ-ի հետ բոլոր սերտ երկրները: Ինչ ունենք Հայաստանում: Ձեռք են բերել ամենաէժանագին վակցինան, թերեւս հենց այդ էժանագինության համար, թեեւ կան խոսակցություններ, որ այստեղ քաղաքական գործոնն էլ է իր դերն ունեցել: Ընդ որում, չկա որեւէ հստակ տեղեկություն, թե ռուսների հետ բանակցել են, թե՝ ոչ, «Սպուտնիկ V»-ի հարցով: Ավելին, փորձե՞լ են կազմակերպել համատեղ արտադրություն, որի հնարավորությունները Հայաստանն ունի: Կարճ ասած, թե ինչու են գնել բրիտանական առնվազն կասկածելի վակցինան, դեռ կպարզենք: Մինչ այդ, թե, առհասարակ, որքանով են արդյունավետ պատվաստանյութերը COVID-19 համավարակի կանխարգելման համար այս եւ արդեն իսկ հայտնի պատվաստանյութերի արդյունավետության մասին զրուցել ենք համաճարակաբան ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ.

- Առհասարակ, պատվաստանյութերի արդյունավետությունը COVID-19 վարակի դեմ դեռեւս բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: Քանի որ վարակի վարակամերժության խնդիրը բազմաթիվ բացեր ունի, եւ բազմաթիվ երեւույթներ կան, որոնք վկայում են այն մասին, որ հակամարմինների արհեստական առաջացման մեխանիզմը դեռեւս լավ ուսումնասիրված չէ: Եվ բազմաթիվ հարցեր կան առ այն, թե արդյոք այդ պատվաստանյութի հետեւանքով առաջացած արհեստական հակամարմինները պաշտպանո՞ւմ են երկրորդական վարակումից, արդյոք դրանք պաշտպանո՞ւմ ընդհանրապես վարակի առաջացումից: Հետեւաբար, միանշանակ պնդել, որ պատվաստումը միակ միջոցն է վարակի կանխարգելման համար, համաճարակաբանական տեսանկյունից, դեռեւս միանշանակ չէ:

- Այս պահին առավել անվտանգ է համարվում ռուսական  «Սպուտնիկ-V»-ը, բայց ՀՀ ԱՆ-ն նախընտրել է «AstraZeneca»-ը, որի հակառակ ազդեցության  մասին կան հստակ օրինակներ: Ձեզ ի՞նչ է հայտնի այս երկու պատվաստանյութերի մասին:

- Առհասարակ, համեմատական անցկացնելու համար երկու պատվաստանյութերի արդյունավետության միջեւ, մասնագետը պետք է ունենա լայնածավալ հետազոտությունների տվյալներ, ընդ որում՝ մեծաքանակ բուժառուների վրա: Այսօր նման տվյալներ չկան, եւ հետեւաբար, որեւիցե մասնագետ, ով կպնդի, որ այս պատվաստանյութը առավել արդյունավետ է, քան մյուսը, դա, մեղմ ասած, փարիսեցիություն կլինի: Ինչ վերաբերում է կոնկրետ բրիտանական «AstraZeneca» պատվաստանյութին, ապա արդեն իսկ կան տվյալներ, որ այդ պատվաստանյութը լուրջ բարդություններ է առաջացրել, ընդհուպ՝ մահ: Մենք գիտենք, որ Նորվեգիայում մահեր են գրանցվել տարեց մարդկանց շրջանում: Դա վկայում է տվյալ պատվաստանյութի անբավարար, հապշտապ մշակման մասին, եւ դրա շրջանառումը անթույլատրելի է:

- Իսկ ռուսական պատվաստանյութի հակառակ ազդեցության մասին կա՞ն տվյալներ:

- Ոչ, բայց մենք այսօր ականատես ենք լինում, որ ռուսական պատվաստանյութի մշակման եւ շրջանառության մեջ դնելուց հետո սկսեցին տեղի ունենալ շատ տարօրինակ բաներ: Մասնավորապես, սկսվեց հիստերիկ մրցակցություն հատկապես արեւմտյան ընկերությունների կողմից, որոնք ակնհայտորեն փորձում են անբարեխիղճ մրցակցություն դրսեւորել եւ ռուսական պատվաստանյութը դուրս մղել շուկայից: Այնինչ, առ այսօր եղած տվյալները վկայում են, որ ռուսական պատվաստանյութը դեռեւս որեւիցե  բարդություն չի առաջացրել:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքիցԹուրքը հայատյացություն է «ռեկլամ» անում, սրանք հայ-թուրքական հարաբերություններից են խոսում. Ջուլիետա Ստեփանյան Թալին Գյումրիի ճանապարհատվածը խայտառակ վիճակում էՀիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին. Արտակ ԶաքարյանՃապոնիայի վարչապետը հայտարարել է Բայդենի հետ վստահելի հարաբերությունների հաստատման մասին«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանըԱրցախի 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվելՆիկոլ Փաշինյանը ստախոս է. Լևոն ԶուրաբյանՌոմանոս Պետրոսյանը զայրացած բղավել է` կոտրելով սեղանին դրված բաժակըՎիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ«Շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը». ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններինՀայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգումՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսևորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ. Արցախում ծառայող ժամկետայինի ծնողԲացառում եմ, որ որևէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ. եթե այդպիսի բան լինի, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ նրան. ԱԻՊԾ պաշտոնյաԲելգիան թույլատրել է իր քաղաքացիներին ճանապարհորդելՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդՋահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակիցԷլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե «Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետըԻսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինչ ասեմ` ուրացողներ են, Աստված իրենց հետ, բարի երթ. Վահե Հակոբյանը Սյունիքում բացվող նորաստեղծ կուսակցությունների մասինԵրևանցի Հովհաննես Փափազյանը ապահովեց բռնցքամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըԱյսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես»  ու փառասեր չմարդը12 թոփ-ակումբներ ստեղծեցին Սուպերլիգա. ՈւԵՖԱ-ն սպառնում է, ՖԻՖԱ-ն չի ողջունումԳլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետոՎարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվԱրքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)Ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը.Աղասի ԵնոքյանԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸԱպրիլի 20-ին 8 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումըԶիդան. Պարտությունը դա հանձնվելն է, իսկ մնացածը քայլ առաջ էԹուրքիան հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանըՀամավարակի ընթացքում աշխարհում կուտակված նավթի պաշարները գրեթե սպառվել են. BloombergԱստղագուշակ՝ ապրիլի 19-ի համարԱՊՐԻԼԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՍտեփանակերտի օդանավակայանում ռուս խաղաղապահներն անցկացրել են Հաղթանակի օրվա շքերթի առաջին համախմբված փորձը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ