Դուք այսօր պետք է զբաղվեք միայն մեր անհայտ կորածների եւ գերիների խնդրով
Հասարակություն«Հայ ընտանիքները մինչ օրս ողբում են, սգի մեջ են, որդեկորույս մայրը փնտրում է իր զավակին: Եռաբլուրում մեր հերոս տղաների արյունը տնքում է, մի քիչ զուսպ եղեք խնդրում եմ: Դուք այսօր պետք է զբաղվեք միայն մեր անհայտ կորածների եւ գերիների խնդրով»,-«Իրավունք TV»-ի եթերում անդրադառնալով երկրում առկա իրավիճակին, ասել է ԱԶԱՏ ԽՈՍՔ նախագծի հեղինակ, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր Գայանե Զարգարյանը: