Աբսուրդային վիճակ օդանավակայանում
Հասարակություն
Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` «Զվարթնոց» օդանավակայանում որդեգրված քաղաքականությունն ուղղակի աբսուրդային է դարձել: Դեպի Եվրոպա մեկնող քաղաքացիներից մեկը պատմեց, որ օդանավակայանում իրեն ստիպել են հանել ուղեբեռի պոլիէթիլենային փաթեթավորումը, որպեսզի «ախտահանեն» ուղեբեռը:
Իհարկե, անհասկանալի է, թե ինչու փաթեթավորված ուղեբեռը չի կարելի ախտահանել: Ըստ էության, խնդիրն այն է, որ այն փաթեթավորված է եղել օդանավակայանից դուրս: Մինչդեռ փաթեթավորման համար հենց օդանավակայանում կա վճարովի ծառայություն: Բայց սա դեռ ամենը չէ, մեկնող քաղաքացուն նստեցման քարտ չեն տվել այնքան ժամանակ, քանի դեռ չի գնել իրենց մատնանշած դեղատանը վաճառվող հատուկ դիմակը` ստիպելով փոխել իր կրած կտորե դիմակը: Ավելին` պարզվում է, որ անգամ բժշկական դիմակն անընդունելի է, այլ պետք է ունենալ տվյալ օդանավակայանի դեղատանը վաճառվող դիմակից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ