«Թավշյա հեղափոխությունը» դպրոցական դասագրքերում տեղավորողը հիմա էլ դարձել է հականիկոլական
Ներքաղաքական
Մտավորականների կամավոր միություն համարվող «Ձայն հայրենեացը» երեկ իրականացրեց թվով երրորդ հավաքը: Թվում էր, թե մեկ հարկի տակ են մեկտեղվել երկրի իրավիճակով մտահոգ մտավորականները, սակայն միայն թվում էր, որովհետեւ ակնհայտ է, որ թացը էլի խառնվել է չորի հետ: Ներկաներից, չգիտես ինչպես, ելույթ ունենալու պատիվ էր վերապահվել ո՛չ ավել, ո՛չ պակաս Մարտի 1-ի վերաբերյալ փաշինյանական եւ տերպորտոսյանական մոտեցումների շարադրման հեղինակին` Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքի հեղինակ ԷԴԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ: Հիշեցնենք, որ հենց նրա թեթեւ ձեռքով է նաեւ 2018 թ. իրադարձությունները` «թավշյա հեղափոխություն» անվան տակ հայտնվել պատմության դասագրքերում, այսպես ասած, «պոզիտիվ» շարադրմամբ: Մինչդեռ այսօր իրավիճակ է փոխվել, Է.Գեւորգյանը, կարծես թե, հասկացել է, որ իշխանության նավը խորտակվում է եւ հիմա հպարտորեն հայտարարում է, որ պարտություն կրած երկրի ղեկավարը պետք է հեռանա: Հատկանշական էր Է. Գեւորգյանի ներկայությունը նաեւ նրանով, որ նույն դահլիճում մարդիկ էին, ովքեր տեւական ժամանակ է, ինչ պայքարում են պատմության զեղծարարների դեմ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ