Իսրայելն անցել է կարանտինից դուրս գալու երրորդ փուլին Ռեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենան Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ը Ալիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի Հոխիկյան Ի՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներին Եվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործել Մոսկվային է մոտեցել ցիկլոն՝ բերելով ձյան առատ տեղումներ Միքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում» Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու Բաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրան


«168 ժամ»․ Թաղվում ենք պարտքերի մեջ․ պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի

Մամուլի տեսություն

«Մեր երկիրը գնալով ավելի ու ավելի է խրվում պարտքերի մեջ: Չնայած Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել լուծելու նաև պարտքերի հարցը, հիմա Հայաստանը շատ ավելի մեծ տեմպերով է մտնում պարտքերի բեռի տակ: Պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի: Մեկ տարվա ընթաց­քում պարտքն ավելացել է 8,8 տո­կոսով:

Պարտքի աճը շատ ավելի մեծ է դրամով արտահայտված: Հաշվի առ­նելով դրամի թուլացումը՝ պարտքի աճը մեկ տարում կգերազանցի 18 տոկոսը:

Հիշեցնենք, որ դրամի թուլացումը բացասական գործոն է պարտքի սպասարկման համար: Պարտքի մեծ մասը տարադրամով է, և ազգային արժույթի արժեզրկումը ծանրաց­նում է դրա սպասարկումը: Դրամի թուլացման հետևանքով ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ լինում պարտքը սպասարկելու համար: Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտավորություններն են: Խոսքն այն պարտավորությունների մասին է, որոնք վճարում է պետական բյուջեն: Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով կառավարության պարտավորությունները գերազանցում են 7,5 մլրդ դոլարը: Անցած տարվա ընթացքում դրանք ավելացել են ևս 677 մլն դո­լարով կամ գրեթե 10 տոկոսով: Սակայն սա, ըստ ամենայնի, այն ամբողջ աճը չէ, որն անցած տարի տեղի է ունեցել կառավարության պարտավորություններում: Ինչ-ինչ պատճառներով, գոյացած պարտավորությունների մի մասը հավանաբար պետական պարտքի ցուցանիշներում կներառվի ավելի ուշ:

Եղան տեղեկություններ, որ կառա­վարությունը ևս 1 մլրդ դոլարը գերա­զանցող պարտք է կուտակել արցախյան պատերազմի ժամանակ գնված ռուսական զենքի դիմաց: Պատերազմի ժամանակ կառավա­րությունը ձեռք է բերել մեծ քանա­կությամբ զենք-զինամթերք: Հասկա­նալի պատճառներով, դրա համար վճարումներ չեն կատարվել կամ կատարվել են մասնակի: Զենքը ձեռք է բերվել ապառիկով, որի դիմաց մեծ պարտք է կուտակվել:

Քանի որ մեր պետական բյուջեն ի վիճակի չէ միանգամից վճարել այդ գումարները, ենթադրվում է, որ դրանք կձևակերպվեն որպես պե­տական պարտք: Սպասվում էր, որ այդ մասին փաստաթուղթ կստո­րագրվի հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այ­ցի ընթացքում: Սակայն այդ մասին այդպես էլ որևէ պաշտոնական տե­ղեկատվություն չեղավ:

Ըստ էության, դեռևս չճշտված հարցեր կան, որոնք հավանաբար կհամաձայնեցվեն առաջիկայում: Բայց դրանից, բնականաբար, ոչինչ չի փոխվում:

Էական չէ ռուսական զենքի ձեռք­բերման դիմաց գոյացած պարտավորությունները պետական պարտքի մեջ կներառվեն մեկ կամ մի քանի ամիս առա՞ջ, թե՞ հետո: Եթե հայտարարված տեղեկատվությունը ճիշտ է, ապա, երբ էլ դա տեղի ունենա, պե­տական պարտքը միանգամից կա­վելանա:

Հավանաբար նաև դա էր նկատի ունեցել Ֆինանսների նախարարությունը 2021 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամա­նակ. երբ ներկայացրել էր կանխատեսումներ, որոնց համաձայն, 2020 թ. վերջին պետական պարտքը կհասնի 8 մլրդ 850 մլն դոլարի: Սա­կայն այդպես չեղավ: 2020 թ. վերջին պետական պարտքը ոչ թե հասավ 8 մլրդ 850 մլն դոլարի, այլ մոտեցավ 8 միլիարդի: Հազիվ թե կարելի է կար­ծել, որ տարեվերջից ընդամենը 2 ամիս առաջ Ֆինանսների նախարա­րությունը կարող էր իր կանխատե­սումներում այդպիսի մեծ շեղում թույլ տալ:

Նշանակում է դրա համար եղել են ինչ-որ պատճառներ, որոնք կարող էին կապված լինել ձեռք բերված ռու­սական զենքի դիմաց նոր պարտքի ձևակերպումների հետ:

Առաջին անգամը չէ, որ Հայաստա­նը վարկով զենք է գնում Ռուսաստա­նից: Նախկինում էլ այդպիսի առիթ­ներ եղել են: Սակայն ոչ երբեք 1 մլրդ դոլարի չափով:

1 միլիարդը հսկայական նոր ծան­րություն կլինի պետական պարտքի ու պետական բյուջեի վրա: Հատկա­պես որ, պարտքերի աճը միայն դրա­նով չի սահմանափակվում:

Բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար ամեն տարի կառավարու­թյունը ոչ փոքր գումարներ է ներգ­րավում արտաքին ու ներքին աղբ­յուրներից: Անցած տարի դրա արդ­յունքում կառավարության պարտքն ավելացավ շուրջ 677 մլն դոլարով: Այս տարի ևս կավելանա. 2021 թ. բյուջեով նախատեսված է 341 մլրդ դրամի դեֆիցիտ, որը պիտի լրացվի պարտքերի հաշվին: Կառավարությունը պարտքն ավե­լացնում է ինչպես արտաքին, այն­պես էլ ներքին միջոցներով:

Անցած տարի արտաքին պարտքը համալրվել է 298 միլիոնով: Եվս 375 միլիոնով աճել է ներքին պարտքը: Կառավարությունը շատ ավելի մեծ տեմպերով է ավելացնում ներքին պարտքը՝ մեծացնելով դրա սպասարկման ճնշումը պետական բյուջեի վրա­»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Իսրայելն անցել է կարանտինից դուրս գալու երրորդ փուլինՌեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենանՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ըԱլիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի ՀոխիկյանԻ՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներինԵվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելՄոսկվային է մոտեցել ցիկլոն՝ բերելով ձյան առատ տեղումներՄիքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում»Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուԲաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրանԱհա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին ՊետրոսյանԿապիտուլյանտը հնդկական կինո էր խաղում հարթակում՝ փորձում էր լաց լինել, բայց լացն էլ չէր գալիս. ՋամալյանԴատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի իմ դեմ ներկայացված հայցը. ՄալյանԻ՞նչ ունի վախենալու նախագահ Սարգսյանը, կրկին իրեն հիշեցնում են երկքաղաքացիության խնդի՞րը. ԶոհրաբյանԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածելԱդրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի հետևանք էր. խնդիրն արդեն լուծված է. «Տեղեկատվության ստուգման կենտրոն» Սերգեյ Բեզրուկովը ներկայացման ժամանակ սրտի կաթված է ստացելՔաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել Վիրահայերի միասնություն ՀԿ-ն պաշտպանեց Վաղարշակ Հարությունյանին Նաիրա ԶոհրաբյանիցԻշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվիԱրցախում հայտնաբերվել է ևս երկու աճյունՀայ կնոջ սերը առ հայրենիք՝ ի զորու է ծնկի բերել ցանկացած թշնամու. Հերոս ԱԴԱՄ ՍԱՀԿԱՅԱՆԻ մայրիկը հայուհիների առանձնահատկության մասինԱրմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան ՍաղաթելյանՀասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն՝ «ամենազնիվ դատավոր» Ջհանգիրյանին Նիկոլը պիտի նշանակի ԲԴԽ նախագահ․ Միքայել ՄինասյանՕնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չի. Արա ՍաղաթելյանՀրապարակային չափալախ Նիկոլին. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջԵրևանում մարտի 7-ի երեկոյան ժամերին և առաջիկա մի քանի օրը սպասվում են տեղումներ«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ ԱլիևՈւՂԻՂ. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայումՀազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին, սովորաբար նա զանգում է ԱԳ նախարարին․ Սուրեն Սարգսյան«Ի սրտե». Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված տեսահոլովակ«Հարգելի ոստիկանություն, հաշվի առնելով, որ ուշի ուշով հետևում եք իմ հրապարակումներին՝ ուստի հայտնում եմ...». Ամրամ ՄակինյանԵս այստեղ եմ ոչ թե որպես ՓՊ նախագահ, այլ՝ որպես քաղաքացի, որպես նախկին զինծառայող. Արա ԶոհրաբյանՕնիկ Գասպարյանին և Հայոց բանակին սատարող քաղաքացիները ՊՆ-ի մոտից քայլերթ կիրականացնեն՝ դեպի Բաղրամյան պողոտաՈւհանում ԱՀԿ փորձագետների աշխատանքի մասին հաշվետվությունը կհրապարակվի մարտի 15-ից հետոԱկցիա ՊՆ-ի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի եւ Հայոց Բանակի .ՈւՂԻՂՀայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել՝ հատկապես օրհասական օրերին, հայ կինը միշտ էլ գիտակցել ու մարտնչել է, հերոսացել է կամ հերոսներ ծնել. Տիգրանուհի ԿարապետյանՖուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համարՀադրութի և Ֆիզուլիի շրջաններում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվելՑանկացած միջավայրում, ուր այսօր կհայտնվեք, ձեզ սպասվում է հաջողություն. Օրվա աստղագուշակՈրպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին. Նորատ Տեր-ԳրիգորյանՀայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. ԱբրահամյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդԲայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈրքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին«Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվելԴժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը. Լարսի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ«Փաստ». Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակելԶոհվածի ծնողը նայում ու մտածում ա. «իմ լույս տղեն զոհվեց, իսկ էս փնթի թյուրիմացությունը ախռանիկներով օրը մի կաֆեում քցած ա: Սա արդա՞ր ա»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ