Ես Շուշին ազատագրողներից մեկն եմ եղել, դրա համար մեդալ եմ ստացել, բայց այս իշխանության արածի պատճառով, ես զգում եմ, որ զուր եմ ապրել. Պրոֆեսոր Չարչյանը մտավորականների հավաքին
Հասարակություն
Ես Շուշին ազատագրողներից մեկն եմ եղել և դրա համար մեդալ եմ ստացել: Շուշիի ազատագրման ժամանակ ես այնտեղ եմ եղել և բժշկական- օրթոպեդիկ ծառայությունն եմ ապահովել, բայց այս իշխանության արածի պատճառով, ես զգում եմ, որ զուր եմ ապրել: Այս մասին մտավորականների հավաքին ասել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:
Վերջինս վստահեցնում է, որպեսզի կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և մեր սերունդներին արժանապատիվ հայրենք թողնենք, պետք է ժամ առաջ հասնենք այս իշխանությունների հեռացմանը:
Նա հիշեցրեց ժամանակին գրված իր հոդվածը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին.
«Հոդվածը կոչվում էր այսպես՝ «Իմ և քո ձեռքերն արյունոտ են», պարզաբանեմ իմը՝ ի փառս առողջության, որովհետև վիրահատում եմ, արյունոտվում է, իսկ քոնը ՝չգիտեմ»,-ասաց Չարչյանը:
Վերջինս վստահեցնում է, պետք է համախմբվել այն ուժի շուրջ, որը կկարողանա երկիրը դուրս բերել անդունդից