Պենտագոնի նոր ղեկավարը հայտարարել Է Չինաստանի հետ պատերազմելու պատրաստակամության մասին
Միջազգային
Պենտագոնի նոր ղեկավար Լլոյդ Օսթինը Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Քիսիի հետ զրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պաշտպանել Չինաստանի կողմից վիճարկվող Սենկակու կղզիները:
«Պաշտպանության նախարար Օսթինը հաստատել է, որ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի անվտանգության մասին պայմանագրի 5-րդ հոդվածը ծածկում է Սենկակու կղզիները, եւ որ ԱՄՆ-ն դեմ է Արեւելաչինական ծովում ստատուս քվոն փոխելու ցանկացած միակողմանի փորձերի»,- ասված է Պենտագոնի հաղորդագրության մեջ:
Պայմանագրի հիշյալ հոդվածը ենթադրում է, որ ԱՄՆ-ն ու Ճապոնիան պետք է համատեղ պաշտպանվեն զինված սպառնալիքից։ Կողմերը քննարկել են նաեւ Ճապոնիայի տարածքում գտնվող ամերիկյան ուժերի վերադասավորումը եւ ԿԺԴՀ-ի հարցը:
Երկու նախարարներն էլ «համակարծիք են եղել, որ իրենց երկրները պետք է կենտրոնական դեր խաղան տարածաշրջանի ներսում եւ տարածաշրջանից դուրս տարբեր գործընկերների համագործակցության ամրապնդման եւ ազատ ու բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պահպանման ու ամրապնդման գործում»:
Նրանք նաեւ հաստատել են ԿԺԴՀ-ի վերաբերյալ այնպիսի հարցերի լուծման համար համատեղ աշխատանքը շարունակելու մտադրությունը, ինչպիսիք են զանգվածային ոչնչացման զենքի եւ թռիչքի հեռահարության բոլոր տեսակների բալիստիկ հրթիռների լիակատար վերացումը:
Կիսին եւ Օսթինը, որը ճապոնացի գործընկերոջից շնորհավորանքներ է ընդունել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, պայմանավորվել են հանդիպել անձամբ «որքան հնարավոր է շուտ ՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրությունը»:
Սենկակու կղզիները (Դյաոյույդաո չինական անվանումը) տարածքային վեճի առարկա են Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ: Ճապոնիան հայտարարում է, որ դրանք զբաղեցնում է 1895 թվականից, Պեկինում պնդում են, որ 1783 եւ 1785 թվականների ճապոնական Քարտեզներում Դյաոյույդաոեն նշված է որպես չինական տարածք:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները գտնվում էին ԱՄՆ-ի վերահսկողության տակ, դրանք Ճապոնիային հանձնեցին 1972 թվականին։ Թայվանում և մայրցամաքային Չինաստանում կարծում են, որ Տոկիոն անօրինական կերպով պահում է այդ տարածքը։ Ճապոնիան կարծում է, որ իր ընդդիմախոսները կղզիներին սկսել են հավակնել 1970-ականներից, երբ պարզվել է, որ իրենց ջրային տարածքը հագեցած է օգտակար հանածոներով: Տարածքային վեճի էլ ավելի սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Տոկիոն 2012 թվականին մասնավոր ճապոնացի սեփականատիրոջից գնեց արշիպելագի հինգ կղզիներից երեքը՝ դրանով իսկ ընդգծելով նրանց պետական կարգավիճակը: