Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը դարձել է ՔՊ-ական
Ներքաղաքական
Մինչ լայն քննարկման առարկա է դարձել այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքային կառույցի խորհրդի անդամ է ընտրվել դերասան ԳՆԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ, պարզվում է՝ էլ ավելի ուշագրավ է, թե նրան ընտրողների թվում ով է եղել:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտոնական էջում հրապարակված լուսանկարներում նկատեցինք, որ ընտրությանը մասնակցել է նաեւ Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ ՍԱՐԳԻՍ ՔԼՈՅԱՆԸ: Փաստորեն, երկար տարիներ ՀԱԿ-ի համակիր դարձած Քլոյանը հիմա էլ դարձել է ՔՊ-ական: Նա նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» հիմնադրամի հոգաբարձուների խոհրդի անդամ է՝ ԼԳԲՏ քարոզիչներ Լարա Ահարոնյանի (Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր-ղեկավար) եւ Մարո Մաթոսյանի (Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն) հետ միասին:
Ի դեպ, հիշեցնենք, որ մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, Սարգիս Քլոյանը կառավարության 2019թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ՝ որպես որդու զոհվելու փոխհատուցում՝ պետությունից ստացած 30 մլն դրամից գումար չէր տրամադրել Գոռ Քլոյանի կնոջն ու 2 երեխային։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ