Հայթաղը պատերազմում 2 զոհ է ունեցել, 9-ը՝ վիրավոր
Հասարակություն
Հայթաղ համայնքն արցախյան մերօրյա պատերազմում երկու զոհ է տվել, 9-ը՝ վիրավոր: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար ՄԵՐՈՒԺԱՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ: Զոհերից մեկը եղել է ժամկետային զինծառայող՝ ԱՐՄԱՆ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԸ, մյուսը՝ կամավոր՝ ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ:
«Համայնքից պատերազմ մեկնած կամավորները շատ էին, գյուղի երիտասարդները հավաքվեցին ու մեկնեցին ռազմաճակատ: Նրանցից մային Դավիթը զոհվեց: Իսկ զոհված ժամկետային զինծառայող Արմանը պետք է հունվարին զորացրվեր», - պատմեց Մ. Մուրադյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ