⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Օրակարգում կա մեկ հարց՝ դա կապիտուլյանտի հեռացման հարցն է. Լևոն Նազարյան Ինձ միայն մահը կարող է լռեցնել. Կարեն Արայանը փակագծեր է բացում ՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. ԱՆ Ադրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել Ակնա Հոկտեմբերի 30-ին ժամը 11։00-ին Կոմիտասի թանգարանի դահլիճում կկայանա Վահեի հիշատակին և տարելիցին նվիրված միջոցառում Վրաստանը դեմ է պարտադիր պատվաստմանը Մի շարք պաշտոնյաներ փակ տարածքներում պարտավոր չեն դիմակ կրել․ նախարարի հրամանը Ինչո՞վ է ցուրտը օգտակար առողջության համար Ինչպես են երգչուհի Նառայի դստերը՝ Էլեոնորային ու նրա նորածին աղջկան դիմավորել տանը․ բացառիկ տեսանյութ


Ի՞նչ երգեր ծնվեցին 44 օրյա պատերազմական օրերին (Տեսանյութ)

Շոու բիզնես

Պատերազմում մարտիկներին բոլոր ժամանակներում ոգեկոչել են հայրենասիրական երգերը, իսկ նրանց տանը սպասողներին՝ մխիթարել: Թե ինչ երգեր ծնվեցին 44 օրյա արցախյան այս պատերազմում, «Իրավունքը» ներկայացնում է ստորեւ:   

1. Այս շարքում, իհարկե, ամենքի սրտի դուռը բախեց ՀՀ վաստակավոր արտիստ ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ «Անունս Արցախ է» երգը: Երգի խոսքերի հեղինակը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը՝ Արման Ղազարյանը: Այն վստահաբար կմնա երգարվեստի պատմության մեջ՝ որպես չհանձնող հայի տեսակի մարտակոչ: Իսկ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» որոշել է այս երգն ընդունել որպես հիմնադրամի հիմն՝ լի հույսով, որ դրա ազդեցիկ ու անկեղծ ոգին բոլորին կմղի իրենց նվիրաբերություններով շարունակական ներդրում ունենալու մեր հերոսներին եւ նրանց ընտանիքներին ցուցաբերվող օժանդակության ազգանվեր գործում:

2.  Երգիչներ ՎԱՀՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ԳԵՎՈՐԳ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ՍՐԲՈՒԿԸ, ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆԸ եւ ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ պետական պատվերի շրջանակում երգում էին, որ «Հաղթելու ենք»: Տեւական ժամանակ այս երգը դարձավ հիթ, բայց կարճ ժամանակ անց հաղթանակի հույս հետ՝ մարեց նաեւ երգի ակտուալությունը:

3. «Unity Production»-ի թիմը նախաձեռնել էր հայ զինվորին եւ արցախյան պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի նկարահանում: Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը՝ կատարել է Դեր Հովան, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է: «Մեզ ոչինչ չի հաղթի» երգը կատարում են ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ, ԳՈՌ ՍՈՒՋՅԱՆԸ, ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ, ՍԵՎԱԿ ԽԱՆԱՂՅԱՆԸ, ՍՐԲՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՍՈՆԱ ՌՈՒԲԵՆՅԱՆԸ, ինչպես նաեւ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԵՆՑԸ, ով պատերազմի օրերին առաջնագծում էր:

4. «Արցախում է սիրտն այսօր հայ ազգի», - այս մասին էր ծնունդով արցախցի ՀՀ վաստակավոր արտիստ ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ «Մատաղ քեզ» երգը, որի խոսքերի հեղինակը կրկին ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտությունը գրել է Գուրո Գասպարյանը: 

5. Դեռ նոյեմբերի սկզբին հայի մարտական ոգին բարձր էր, իսկ թիկունքում տիրում էր հաղթական տրամադրություն: Պատերազմական օրերին հանրության դատին հանձնվեց Հրաչ Քեշիչյանի ռեժիսուրայով «Վախը` հայից վախենում է» երգի տեսահոլովակը՝ երգիչ ՍԱՐՈ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ կատարմամբ: Երգի երաժշտության հեղինակը Կարենը եւ Սեւակն են, իսկ խոսքերը գրել է Վարդան Զադոյանը:

6. «Զինվո՛ր իմ, տուն արի», - արդեն ամիսներ շարունակ ամենքիս համար աղոթք դարձած այս խոսքերը՝ դարձավ ապրված երգ: Երգի խոսքերի համահեղինակը եւ չորս կատարողներից մեկը լրագրող ԿԱՐԻՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆՆ է: Երգի մյուս կատարողներն են՝  Հովհաննես Մանուչարյանը, Հովհաննես Բաբախանյանը եւ Սյուզի Հարությունյանը: Երաժշտության եւ խոսքերի համահեղինակը՝ Օֆելյա Մկրտչյանն է:

7. Պատերազմական օրերին երգիչ ՍԵՎԱԿ ԱՄՐՈՅԱՆԸ հանդես եկավ «Չքնեք տղաներ» հայտնի երգի կատարմամբ: Հիշեցնենք, որ երգի երաժշտության հեղինակը Գուրգեն Գաբրիելյանն է, իսկ խոսքերը գրել է Յուրի Սահակյանը: 

8. Եկեղեցու պատերի ներքո՝ երիտասարդ երգիչ ՀԱՐՈՒԹ ԱՐՇԱԿՅԱՆԸ 44 օրյա պատերազմի օրերին երգեց «ԴՐԴՈ» հանրահայտ երգը՝ տարոնցիների ժողովրդական ռազմակոչը: Այս երգը տարբեր ժամանակներում բարձրացրել է հայ ազգի ռազմահայրենասիրական ոգին, օգնել համախմբվել եւ հաղթել տարբեր գոյամարտերում: Երգիչը համոզված էր, որ հաղթելու ենք, բայց ավաղ, իրականությունն այդպիսին չէր:

9. «Մեծ Հայքի» ՆԱՐԵԿԸ պատերազմական օրերին հանրության դատին ներկայացրեց իր նոր տեսահոլովակը՝ նկարահանված «Դեպի տուն» երգի հիման վրա: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը հենց ինքը՝ Նարեկն է: Տեսահոլովակում նկարահանվել են դերասաններ Մկրտիչ Քեբաբչյանը եւ Նարեկ Ալեքսանյանը:

10. Հոկտեմբերի վերջին երգչուհի ՕՔՍԻ ԱՎԴԱԼՅԱՆԸ հաստատ գիտեր, որ հաղթելու ենք եւ երգում էր «Չպակասեք տղերք» երգը: Խոսքերի հեղինակը Սյուզի Ավդալյանն է, երաժշտությունը գրել է Գեւորգ Հովհաննիսյանը:

11. Մայրերին նվիրված հայտնի «Ով հայոց մայրեր» երգի կատարմամբ հանդես եկան երգիչներ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ու ԴԱՎԻԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ:  Երգի խոսքերի հեղինակը Գարեգին Ապարանցին է, իսկ երաժշտությունը գրել է Սրբուհի Քեքեջյանը:

12. Պատերազմական օրերին անոնսը լայն արձագանք ստացավ, բայց այդպես էլ տեղի չունեցավ երգիչներ ՀԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԻ եւ ԳԱՌՆԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ «Հաղթելու ենք» զուգերգի պրեմիերան: Հավանաբար, երգիչները երգը կհրապարակեն ավելի բարենպաստ ժամանակ, երբ մի օր «Հաղթելու ենք» կարգախոսը կլինի ավելի իրատեսական:

Նյութը պատրաստեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Օրակարգում կա մեկ հարց՝ դա կապիտուլյանտի հեռացման հարցն է. Լևոն ՆազարյանԻնձ միայն մահը կարող է լռեցնել. Կարեն Արայանը փակագծեր է բացումՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. ԱՆԱդրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել ԱկնաԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀոկտեմբերի 30-ին ժամը 11։00-ին Կոմիտասի թանգարանի դահլիճում կկայանա Վահեի հիշատակին և տարելիցին նվիրված միջոցառումԻ՞ՆՉ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈՎրաստանը դեմ է պարտադիր պատվաստմանըՄի շարք պաշտոնյաներ փակ տարածքներում պարտավոր չեն դիմակ կրել․ նախարարի հրամանը«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԸ ԼԻՆԵԼՈՒ»Ինչո՞վ է ցուրտը օգտակար առողջության համարԻնչպես են երգչուհի Նառայի դստերը՝ Էլեոնորային ու նրա նորածին աղջկան դիմավորել տանը․ բացառիկ տեսանյութԲԱՄԲԱՍԱՆՔՈ՞վ է մարզպետի նորանշանակ տեղակալըԶԱՐՄԱՆՔՆիկոլին այս պատկերը բարկացրել էՆիկոլը հին ընկերներին չի մոռանումՆիկոլն էլի դավաճաններ է փնտրում«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՎԱԽ Է»Ինչ կապ ունի հայտնի ԼԳԲՏ-ականը Սինանյանի, Բաբաջանյանի եւ Մարուքյանի հետՈՎՔԵՐ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ Խնդրում եմ զինվոր ախպերներիս հսկի ու պաշտպան եղիր երկնքից․ Անմահ հերոս Ադամ Սահակյանին ուղղված հերթական նամակը ԵռաբլուրիցԵրեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի թնջուկի հետքերով․ Newsmedia. am-ի հետաքննությունը շարունակվում է ՊՈՒՏԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԾՐԱԳԻՐԸՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ԱՌԱՋԵրևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանըԱյսինքն ստացվում է, որ ձեր համար Արցախը ուրացողը հերոս ա՞. Միքայել ԳրիգորյանԼողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներինԲացահայտվել է տերմինալից արված գողությունը. մեկ անձ կալանավորվել էԲժիշկ Կոմարովսկին Սահակաշվիլիին կբուժի բանտումԹաց անձեռոցիկներ՝ օգտվե՞լ, թե՝ ոչԱմերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններովԻնտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակման եվրոպական փորձը Վերդիի «Աիդան» վերադառնում էՌուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ մասնակցել է «Հայրենակիցներ» միջազգային փառատոնինԿան պատգամավորներ, որոնք ասում են՝ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի. Թագուհի Թովմասյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Ակունք» ազգագրական համույթի համերգըԵրաժշտասերները վայելեցին «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամի անզուգական կատարումներըԻրավունք չունեիք Ձեր քիթը վիրահատել Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու փոխարենԷրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես Վարանդայի օդանավակայանում (լուսանկարներ)Ունեզրկում և օրենքով բոմժ են դարձնում.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի գործից«Պառկած միլիցիաները» պրոբլեմների բուն. ԱհազանգՂազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահԹբիլիսիում անցկացվեցին Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներՀոկտեմբերի 27-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԿառավարության շենքի մոտ բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործելԵրբ անհայրենիքն ասում է խաղաղության դարաշրջան, նշանակում է երկարատև, սոսկալի պատերազմ ամբողջ տարածաշրջանում. Գևորգ Գևորգյան27-ամյա երիտասարդը օդամղիչ ատրճանակից կրակել է բուքմեյքերական գրասենյակի պատուհաններինԻ՞նչն է զայրացրել պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջը.ArmLady.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ