Ներքին ուժ վերականգնելու համար՝ պետք է կրկին արթնացնենք մեր մեջ հույսն ու հավատը վաղվա նկատմամբ.Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան
Հանդիպում
<<Ներքին ուժ վերականգնելու համար՝ պետք է կրկին արթնացնենք մեր մեջ հույսն ու հավատը վաղվա նկատմամբ: Այն մարդիկ, ովքեր հույս չունեն չեն կարող ավելի արդար լինել, իսկ արդար լինելու համար պետք է հույս ունենալ>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում անդրադառնալով հետպատերազական իրավիճակով պայմանավորված իրավիճակին, ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, չշրջանցելով մեր սահմանը հսկող հերոս տղաներին.
- Մենք միշտ աղոթում եւ խնդրում ենք Աստծո օգնականությունը մեր զինվորներին, որպեսզի Տերը իր ամենասուրբ աջի ներքո պահի եւ պահպանի մեր զինվորներին: Մեր զինվորների բազուկներին ուժ, որպեսզի կարողանան դիմակայել բոլոր փորձություններին: Իսկ մեր ժողովրդին համբերություն, ուղղամտություն, սթափություն: Կարողացեք առաջնորդվել ոչ թե խոքով, այլ գործով, մեր ժողովրդին սթափություն է պետք:
Սրբազան հայրը առանձնահատուկ իր խոսքը ուղղեց նաեւ երիտասարդներին.
-Երիտասարդները եղել են եւ կան մեր երկրի ամենաշարժուն ուժը: Երիտասարդներին մաղթում եմ խորամտություն, ազգասիրությունը, աստվածասիրություն, այլ ոչ չէ օտարամոլության հանդեպ սեր: Եթե իմ թվարկած հատկնիշները չկրեն ամբողջության մեջ, դժվար կլինի կերտել կերտել մեր վաղվա ապագան:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ