Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղեւորների շրջանում. պարզաբանում
Հասարակություն
Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ի պատասխան Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջի գրառմանը, թե իբրեւ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենում «ի նշան» հայ-ռուս-ադրբեջանական բարեկամությանը, այսօր խորհրդային ժամանակների ռուսերեն երգեր էր միացվել, որոնցից մի քանիսը՝ ադրբեջանցի երգիչ Մուսլիմ Մագամաեւի կատարմամբ էր, հետեւյալ պարզաբանմամբ է հանդես եկել. «Հայտնում ենք, որ այսօր մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչել են կոմպոզիտորի հայտնի գործերը։ Հաշվի առնելով վերոգրալը, պետք է փաստել, որ տիկինը տարածում է ապատեղեկատվություն. Երեւանի մետրոպոլիտենի գնացքներում հնչում է միայն դռները փակվող երկլեզու հայտարարություն՝ հայերեն եւ անգլերեն։ Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղեւորների շրջանում եւ ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»: