Վաղվա միտինգը, որպես նազրվանի վարունգ, թարս է բուսնելու այն հրավիրողի համար. Արմեն Աշոտյան Ինչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել մեր տղաներին դավաճանելու համար. Հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը առկա իրողությունների մասին Ամսի 28-ին ծնվածների բնավորությունը Թուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին 02.03.2021-ին ժամը 18:00-20:00 Զոլեր սգոր սրահում տեղի կունենա մայոր Ցոլակ Խաչատրյանի հոգեհանգիստը Հիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվել քեզ հետ Աշոտը նրանց PR-ի և գավառականության զոհն է Առերեւույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. Հովակիմյան Հնդկաստանում աքլորակռիվներն անօրինական են՝ սկսած 1960 թվականից, սակայն դրանք դեռեւս տարածված են գյուղական շրջաններում Մարտի 1-ին «Հայահավաք»` ՊՆ Գլխավոր Շտաբի դիմաց


Ի սկզբանե որոշված էր, որ մենք պատերազմից պետք է հետ չգանք. Արթուր Վարդանյան

Հանդիպում

«Իրավունքը» զրուցել է «Բեւեռների միացում» ազգային, սոցիալ-մշակութային վերլուծական ՀԿ հիմնադիր նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ, ով առաջիններից մեկն էր, որ իր ջոկատով կամավորագրվել եւ մեկնել էր պատերազմ:

«ԵԹԵ ԿԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆՆԵՐ, ԻՆՉՈ՞Ւ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎՈՒՄ»

– Պարոն Վարդանյան, պատերազմի առաջին օրերին ասում էիք, թե սա մեր վերջնական պատերազմն է լինելու, եւ վերջնականապես մեր ազատությունն է որոշվելու: Ըստ Ձեզ, ինչո՞ւ չստացվեց:

– Միգուցե գիտեինք, թե ինչ կարգի պատերազմ է լինելու, բայց պատրաստ չէինք դրան, եւ նաեւ մեր թերությունները շատ էին: Նախ սխալ կազմակերպչական աշխատանքներ տարանք, եւ ոչ թե նկատի ունեմ ջոկատներին, այլ՝ պետական մակարդակով: Հենց առաջին օրվանից սկսած` սխալներն այնքան շատ էին, որ հնարավոր էր ընթացքում գոնե ուղղել: Հիշո՞ւմ եք` մինչեւ պատերազմը «Իրավունքին» տված իմ հարցազրույցներից մեկի ժամանակ զգուշացրել էի, որ Արցախը վտանգված է: Երբ սկսվեց Տավուշի ուղղությամբ հարձակում, արդեն այդ ժամանակ պետք է ունենայինք նախնական պատրաստված ջոկատներ եւ հասկանայինք` թշնամին իրականում պատրա՞ստ է խաղաղ բանակցությունների, թե՞ պատրաստվում է էլ ավելի լայնամասշտաբ հարձակման: Չեմ ասում, թե միայն ես եմ այդ մասին զգուշացրել, բոլորը գիտեին` թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը, թե՛ հանրային գործիչները: Բայց, չգիտես ինչու, ոչինչ չձեռնարկեցինք, այլ հիմնվեցինք մի թեզի վրա, թե կան խաղաղ բանակցային տարբերակներ, մինչդեռ պետք էր հաշվի առնել մեր թշնամու ցանկությունը` նա խաղաղ բանակցությամբ ցանկանո՞ւմ է հասնել Արցախի խնդրի լուծման: Արդյունքում սա հաշվի չառանք, եւ մեզ համար եղավ ճակատագրական:

– Գուցե նախօրոք արդեն կանխորոշվա՞ծ էր պատերազմի այսպիսի ելքը, այսինքն` լավ էլ  ամեն ինչ հաշվարկվա՞ծ էր...

– Հետաքրքիր է, որ հիմա շատերն ասում են, թե Արցախը արդեն վաճառված էր, եւ կային դավաճաններ: Հայրս զոհվել է Աղդամում 90-ականների պատերազմի ժամանակ, եւ միայն սա ինձ բավարար էր, որպեսզի չհամաձայնվեի Արցախի այն կարգավիճակի հետ, որ ներկայումս կա: Եվ, ի վերջո, եթե Արցախը ծախված էր, եւ կային դավաճաններ, ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկվում: Եթե թե՛ պետական մակարդակով, թե՛ ընդդիմության, իշխանության, հանրային գործիչների, մտավորականների կողմից բարձրաձայնվում է, որ եղել է դավաճանություն այն մարդկանց նկատմամբ, ովքեր գնացել են կռվելու` լինի ժամկետային զինվոր, թե կամավոր, ապա ինչո՞ւ այդ դավաճանները պատասխանատվության չեն ենթարկվում: Ովքե՞ր են այդ դավաճանները, եւ ո՞ւմ պատճառով այսօր կորցրինք հայրենիքը: Այսօր վտանգի տակ է ներկայիս պետականությունը` ՀՀ անկախությունը, հիմա մենք այս հարցը ինչպե՞ս ենք լուծելու:

«ՄԻ ԳՆԴԱՊԵՏ ԻՆՁ ՓԱՍՏԱՑԻ ԱՍԱՑ` ՔԵԶ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՆ»

– Բացի դավաճանները, տեւական ժամանակ խոսվում էր այն մասին, թե դասալքություն է եղել, որոշներն առանց հրամանի` դիրքեր են զիջել...Ի՞նչ իրավիճակ էր կամավորների մոտ:

– Նախ սկսեմ նրանից, որ երբ հասանք Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի խաչմերուկ` մինչեւ Սարսանգի ջրամբար, մեզնից, չգիտեմ ինչու, բոլորիցս երկուական «մագազին» հավաքեցին: Իսկ իմ զենքի առաջին փամփուշտով կրակել եմ թուրքին, որը գտնվում էր 20 մետր հեռավորության վրա: Զենքն առանց փորձարկելու էր, ինչն աննախադեպ երեւույթ է: Այդպիսի բան չի կարելի, յուրաքանչյուր զինվոր, մի քիչ ռազմական ոլորտից հասկացող մեկը կփաստի, որ երբ դու մարտի դաշտ ես դուրս գալիս, պետք է փորձարկես քո ձեռքի զենքը: Իսկ եթե չես փորձում, չգիտես` միգուցե կրակելու պահին ձախողվես, եւ այն լինի ճակատագրական ոչ միայն քեզ համար, այլեւ քո կողքի կանգնած ընկերների: Հիմա հարց եմ տալիս` ինչո՞ւ նռնակ չեմ ունեցել, ինչո՞ւ կապ չեմ ունեցել: Առաջին օրը տվեցին կապ, բայց երկու ժամ հետո ինձնից վերցրին: Ասացին` տուր, ես էլ հանձնեցի: Մեզ բարձրացրել են Մռավի լեռը, ո՛չ կապ ենք ունեցել, ո՛չ նռնակ, շաբաթուկես անց` խնդրանքներից հետո նոր կապ տվեցին, որը չէր աշխատում, եւ ասացին, որ օգտագործենք միայն այն դեպքում, երբ մեր կյանքին վտանգ սպառնա: Այսինքն` զոհվելուց առաջ կապի դուրս գանք եւ ասենք` մենք այլեւս չկանք: Ի դեպ, հետո եմ իմացել, որ մեր ռազմաճակատ մեկնելուց հետո` հոկտեմբերի 4-5-ին լուրեր են տարածվել Հայաստանում, թե Արթուր Վարդանյանն իր տղաների հետ, ովքեր կամավորագրվել էին մեր կազմակերպության հետ, բոլորն անհետ կորած են կամ՝ զոհված: Ինչ-որ մարդիկ զանգահարել են մեր կազմակերպություն եւ նույնիսկ կնոջս ասել, որ ձեր ամուսինը անհետ կորած է, եթե տեղեկություն եք ուզում իմանալ, եկեք Ստեփանակերտ: Ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա, ո՞րն էր միտքը:

– Ենթադրում եք, որ ինչ-որ կերպ ծրագրվա՞ծ էր Ձեր «անհետ կորելը» կամ «զոհվելը»:

– Ոչ թե ենթադրում եմ, այլ հիմնավոր կասկածներ ունեմ, որ հենց ի սկզբանե որոշված էր, որ մենք պետք է հետ չգայինք, որովհետեւ, երբ վերադարձանք Ստեփանակերտ, այնտեղ հանդիպեցի մի շատ լավ անձնավորության, որը գնդապետ էր (անունը չեմ տա, ցավոք, հետո զոհվեց), նա ինձ փաստացի ասաց` քեզ վերացնելու են, դու էլ հետ չես գալու, բայց թե ինչու, հետո կխոսենք:

«ՄԵԶ ՀԵՏ Ո՛Չ ՍՊԱ ՄՆԱՑ, Ո՛Չ ՏԵՂԱՆՔԸ ՃԱՆԱՉՈՂ ՈՐԵՎԷ ԱՆՁ»

– Իսկ առաջնագծում զգո՞ւմ էիք, որ ոչ միայն ճակատից, այլեւ թիկունքից կարող է վտանգ լինել:

– Միայն այն, որ մեզ իջեցրին մի տեղ եւ ասացին, թե այս դիրքը պետք է պահեք, բայց մեզ հետ ո՛չ սպա մնաց, ո՛չ տեղանքը ճանաչող որեւէ անձ, արդեն կարելի էր որոշակի եզրակացություն անել: Դիրքերում էինք, երբ մի փոխգնդապետ գիշերվա ժամը 01:30-ին հայտնվեց ու հարցրեց, թե հրամանատարն ո՞վ է: Ինձ կանչեցին, հարցրի` ի՞նչ է պատահել, ասաց, որ հողերը ծախել են, թողեք, գնացեք: Բայց ո՞ւր գնայինք, եթե ճանապարհ էլ չգիտեինք: Մի նեղ կածան կար` 25 կմ ներքեւ, այդ անտառների միջով ո՞ւր գնայինք: Ճիշտն ասած, բարկացա եւ ասացի` կներեք, բառիս համար, բայց դուք հիմա՞ր եք: Այս տղաներն անձրեւին, ցրտին կանգնած են դիրքում, դուք եկել ասում եք, թե հողերը ծախված է, հրահանգ են տվել, թե գնացեք: Եթե նույնիսկ այդպես է, ինչպե՞ս կարելի է խուճապ առաջացնել: Դրանից անցավ մեկ ժամ, ուրիշ կամավորականներ եկան եւ ասացին` թքած այդ ամենի վրա, մոռացե՛ք, մենք մնում ենք մեր դիրքերը պահենք: Դե մենք էլ տեղներիցս չէինք էլ շարժվել` ինչպես կայինք, այնպես մնացել էինք: Մի փաստ եւս ինձ շատ տարօրինակ թվաց, երբ բարձրացանք դիրքեր, երկրորդ օրն ինձ մոտեցավ մեր ջոկատից մեկն ու ասաց, թե իմանայինք այսպես է, չէինք գա, հողերը ծախված են: Ես խենթացել էի... Կարծես, դիտավորյալ էր արվում այդ ամենը` մարդկանց կոտրելու համար: Եվ խնդիրն այն է, որ հենց այդ նույն մարդիկ այսօր եկել եւ պաշտպանում են իշխանություններին: Ապշած եմ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ էին ամեն կերպ փորձում մեզ կոտրել, ո՞րն էր իմաստը: Իհարկե, մենք չընկճվեցինք, կռվեցինք, բայց մեզ հնարավորություն չտրվեց ծայրահեղ ծանր վիճակում տեղից շարժվելու: Ո՞ւմ հրահանգն էր, ո՞վ էր ծրագրավորել, չգիտեմ, բայց համոզված եմ` պատմությունը եւ ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի:

– Ըստ Ձեզ, ինչո՞ւ առ այսօր չի հրապարակվում, թե քանի գերի ու անհետ կորած ունենք:

– Նախ՝ ցանկանում եմ ցավակցել բոլոր զոհվածների ընտանիքներին: Հուսով եմ` մեր գերիները եւ նաեւ անհետ կորածները ողջ-առողջ կվերադառնան իրենց տուն: Ըստ իս, այդ թվերը գաղտնի են պահվում, որպեսզի ավելի մեծ հանրային դժգոհություն չառաջացնեն: Բայց ես գերադասում եմ դառը ճշմարտությունը` քաղցր ստից: Հասկանում եմ, որ հույսը շատ լավ բան է, բայց ճշմարտությունն ասել այսօր կամ մեկ ամիս հետո, միեւնույնն է, նույն իրավիճակն է ստեղծելու: Մենք ավելի լավ է ճշմարտությունն ասենք ծնողներին, ոչ թե սուտը դարձնենք հույս: Այդ ստերով շուտով մենք, իսկապես, կկործանվենք: Այսօր կանգնած ենք պետություն կորցրելու առաջ: Եթե ազգովի չսթափվենք, պետություն ենք կորցնելու: Իսկ եթե պետություն կորցրինք, կդառնանք անհայրենիք, ի՞նչ ենք ասելու մեր ապագա սերունդներին, որ չկարողացանք հայրենիք պահել, որովհետեւ պառակտված էինք ու մեղադրում էինք մեկս մյուսի՞ն: Այսօր փորձում ենք մեղադրել նույնիսկ այն մարդկանց, ովքեր կանգնած են եղել սահմանին: Բայց անգամ մեկ օր, մեկ ժամ, եթե մարդ գնացել է կռվելու, ինձ համար հերոս է: Սոցցանցերում պտտվում էին մեղադրանքներ, թե ոչ մի պաշտոնյայի երեխա չի կռվել, իսկ հիմա այդ նույն պաշտոնյաները փորձում են մեղադրել սահմանին կանգնած զինվորի՞ն, ով եկել էր Լոռու կամ Շիրակի մարզից: Այդ նույն զինվորը, անհետ կորածը կամ գերին, բոլորը մեզ համար հերոսներ են: Հերի՛ք է պառակտում մտցնել մեր ժողովրդի եւ նաեւ այն տղերքի միջեւ, ովքեր կամավոր են գնացել ու վտանգի տակ են դրել իրենց կյանքը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

Վաղվա միտինգը, որպես նազրվանի վարունգ, թարս է բուսնելու այն հրավիրողի համար. Արմեն ԱշոտյանԻնչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել մեր տղաներին դավաճանելու համար. Հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը առկա իրողությունների մասինԱմսի 28-ին ծնվածների բնավորությունըԹուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին02.03.2021-ին ժամը 18:00-20:00 Զոլեր սգոր սրահում տեղի կունենա մայոր Ցոլակ Խաչատրյանի հոգեհանգիստըՀիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվել քեզ հետԾաղկահովիտ  խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Հակոբյանը եւս  ողջունում է ԶՈՒ ԳՇ հայտարարությունը եւ իր աջակցությունն է հայտնում  ԳՇ պետինԱշոտը նրանց PR-ի և գավառականության զոհն է Առերեւույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. ՀովակիմյանՀնդկաստանում աքլորակռիվներն անօրինական են՝ սկսած 1960 թվականից, սակայն դրանք դեռեւս տարածված են գյուղական շրջաններումՄարտի 1-ին «Հայահավաք»` ՊՆ Գլխավոր Շտաբի դիմացՈչ ամեն կնոջը կարող ես փոխարինող գտնել. զգույշ եղիր նրա հետ, ում ցավեցնում ես Թուրքերն առցանց աջակցություն են ցույց տալիս Նիկոլի ծրագրված հանրահավաքին. Տեսանյութը` Աննա ՀովներիՀեռուստաներկայացումների պրեմիերա՝ Վանաձորի Հ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում (+Տեսանյութ)Կիևի մրցաշար. Գևորգ Ղարիբյանն ու Հովհաննես Մխիթարյանը նվաճեցին բրոնզե մեդալներԻնչու՞ է Թուրքիան աջակցում Նիկոլ Փաշինյանին. Վլադիմիր ՍոլովյովՄեր եղբայրների թափած արյան թիվ 1 պատասխանատուն չպիտի դուրս գա մարդամեջ. Աննա ՍահակյանՓաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի հանրահավաք «ժողովրդի իշխանության» պաշտպանության ցուցադրություն է. հանրահավաքին հրավիրելու են մասնակցել եւ ելույթ  ունենան այլ քաղաքական ուժեր Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը․ Արմեն Սարգսյանի ուղերձըՈւժային կառույցների ղեկավարները` կառավարության շենքո՞ւմ. 168.amՆորից մարտի 1, նորից տագնապ ու անհանգստություն. Կարինե ԱճեմյանԿոտրելու ենք այն կարծրատիպերը, որոնք ձեւավորվել են եզդի ազգի նկատմամբ. Խդր ՀաջոյանԿիևի մրցաշար. Ամոյանը դարձավ ոսկե մեդալակիր, Չալյանը բավարարվեց արծաթովՆարեկ Մանասյանը` Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիրԿապիտուլյանտ մարտի 1-ի կազմակերպիչը նոր մարտի մեկ է ուզում,Իմքայական պատգամավորին հայհոյելու մեջ կասկածվող քաղաքացին ազատ արձակվեցԱրմեն Աշոտյան. Ինչպես է իշխանությունը լքել ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համարԱՆ փոխնախարար Սմբատյանը այսօր ժամը 15:00-ին իր մոտ է հրավիրել բժշկական հաստատությունների ղեկավարներին, որպեսզի վերջիններս լծվեն վաղվա հանրահավաքի կազմակերպման աշխատանքներինՈրոնք են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և հնարավոր շաքարային դիաբետի մասին հուշող վաղ ախտանշաններըՄարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի միջոցառումների ժամանակացույց Դպրոցներում կորոնավիրուսի գլխավոր տարածողներ կարող են լինել ուսուցիչները. հետազոտությունԳվարդիոլան գերազանցել է Մոուրինյուի ցուցանիշը«Կամ պետության ու բանակի հետ ես, կամ…». Էդուարդ Շարմազանով Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմել է, թե որտեղ է ցանկանում թաղվելՉենք դառնալու աշխարհում առաջին ազգը, ով պետականորեն կընդունի դավաճանած Հուդային. Արմեն ԱշոտյանՄարտ ամսվա աստղագուշակԹուրքիայի վերջին հույսը Մարտի 1–ն է. ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում.Անդրանիկ ԹեւանյանՆիկոլի սիրտը արյուն է ուզում․ նա կորցրել է փողոցը, տեղեկատվական դաշտը, ֆեյսբուքը և նրա նպատակը եկող իշխանությունը հնարավորինս կեղտոտելն ու դելեգիտիմացնելն է․ Աղասի ԵնոքյանԿապիտուլյանտը կեղծում է սեփական գրառման լայքերը՝ փորձելով մի փոքր էլ երկարաձգել հոգեվարքըՕրվա հանդիպումների անոնսԻնչքան կիսատ կայացած ինստիտուտ կա էդ էլ վերջնական ոչնչացրեք.ԱԺ պատգամավորՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 265 նոր դեպք. մահացել է 4 մարդԵս հիշում եմ հարյուրավոր ադրբեջանցիներին, ովքեր սպանվեցին 1992 թվականի փետրվարի 26-ին, Խոջալուում. Գարո ՓայլանՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 1-ից 7-ըԱրդյոք երկրի նախագահի վարքագիծը թույլ է տալիս արձանագրել, որ նա ազնիվ է իր քաղաքացու հետԱմենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Սումգայիթի զոհերի հիշատակի ոգեկոչման առթիվ«AstraZeneca»-ի պատվաստանյութի դրական եւ բացասական կողմերը մեկնաբանում է վիրուսաբան Հովակիմ ԶաքարյանըՀայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների չորրորդ հանդիպումը կայանալու է մարտի 1-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափովՅոթ պարզ խորհուրդ նիհարել որոշող մարդկանցՀրապարակվել է Մարսի վրա հսկա պտտահողմերի լուսանկարը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ