ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք
Հողատու դավաճան ՆԻԿՈԼԸ ԱԺ հարցուպատասխանին հասավ այնպիսի զարմանալի ցինիկության, որ հարցադրեց. «Դուք ոզում եք ասել, որ 90 եւ ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»: Նույն հաջողությամբ այդ դավաճանը կարող է «ոչ հայկական» հռչակել եւ Սովետի օրոք բարձր ադրբեջանաբնակություն ունեցած մի շարք գյողաբնակ շրջաններ, օրինակ` Ամասիան, Վարդենիսի գյուղերը եւ այլն: Ուստի միանգամայն կիսում ենք քաղաքագետ Միհրան Հակոբյանի տեսակետը. «Հայոց պատմության մեջ երկրորդ նման տավարը չի եղել: Հաստատ էսպիսի երկրորդ վիժվածքը չի եղել: Շուշիի համար էդքան մարդ զոհվեց, տղաների արյունը դեռ չի չորացել, էս ի՞նչ ես դուրս տալիս, անասունի տղա»: Ի դեպ, զարմանալի օպերատիվությամբ Նիկոլի այդ պիղծ խոսքը հրճվանքով տիրաժավորում է թշնամու մամուլը, ինչի առնչությամբ քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատեց. «Այն ո՞ր քայլիստներն էին զառանցում ու մեղադրում ընդդիմության ներկայացուցիչներին ադրբեջանցիներին ինչ-որ բաներ հուշելու եւ խորհուրդներ տալու մեջ: Դե, վայելեք ձեր տգետի մտքերը եւ ազերիների հրճվանքը: Հիմա ի՞նչ կասեն նիկոլականները եւ ժեխը»:
Իսկ նիկոլականները եւ ժեխը, ինչպես նկատեց իրավապաշտպան ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, զարմանալի համառությամբ ամեն ինչ բարդում են «նախկինների» վրա. «Նախկինում ոչ մի անգամ էդպիսի ծավալով գերիների վերադարձ չի եղել»: Այս անբարո մտքի հեղինակը Հայաստանի գերագույն գլխավոր վախկոտն է, ալիեւի ստրուկը, մարդկանց գերության մեղավորը: Ա՛յ նախկինացավ կպած անգրագե՛տ: Նախկինում երբեք այսչափ գերի չի եղել: Նախկինում (90-ականներին) գերիների վերադարձը պատշաճ իրականացվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Նախկինում թուրքի ստրուկ վարչապետ չի եղել: Նախկինում 44 օրում 7000 զոհ ու 10000 վիրավոր չի եղել: Նախկինում հազարավոր անհետ կորածներ ու անթաղ դիեր չեն եղել: Նախկինում վարչապետի կինը բունկերից պատերազմ չի ղեկավարել...»: Ուստի չպետք է զարմանալ իրավապաշտպանի եզրակացության վրա. «Վերջաբանդ այնքան դաժան է լինելու, ինչպես երբեք` ոչ ոքինը ՆԱԽԿԻՆՈՒՄ»:
Քաղաքագետ եւ հետազոտող ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆՆ էլ փաստում է զարմանալի եւ զարհուրելի փաստը` որ Նիկոլը ՀՀ-ն վերածում է «վիլայեթ Էրմենիստան» եւ ապացուցում է դա. «Շուշիի մասին հայտարարությանը խորը նայեք: Դա հակաՀայաստանի հաղթական հարվածն է կապիտուլացված Հայաստանին: Դա հայկական ինքնության ու Արտաշես Ա-ից մինչեւ Մոնթե Մելքոնյան հայոց ազգային նախագծի վերացման փորձ է: Պատկերացրե՛ք, որ հայրը որդուն պատմի, որ նախքան իրենց ընտանիքի ստեղծումը տան մայրն ընկերություն է արել հարեւանի հետ` համբուրվելու գնալով Մոնումենտի այգում: Փաստական առումով դա ճիշտ կլինի, բայց որ պահից ընտանիքում նման տեքստ հնչեց, այդ ընտանիքը` որպես գաղափար կդադարի գոյություն ունենալ: Չկա սրբազան գաղափար առանց տաբուների: Եթե հայոց խորհրդարանում Շուշիի հայկականությունը «թավշյա» կասկածի տակ է դրվում, ուրեմն հայոց նախագիծը պարտված է, իսկ Հայաստանը` էութենական առումով օկուպացված»: Դե ի՜նչ ասեմ, հարգելի ընթերցողներ... այստեղ կարող էր լինել ձեր հայհոյանքը:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ