«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴ Եղանակը Հայաստանում «Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան «Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ «Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը «Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է «168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում են Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Մենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️


Պետք է համախմբվել առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների. Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան

Հանդիպում

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքն, իր հարցազրույցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, նշել էր, որ առանց չափազանցնելու հոգեւոր առաջնորդների դերը, ոչ մի դեպքում չպետք է անտեսել այն: Նա հիշեցրել էր, որ ժամանակին հոգեւոր առաջնորդներին հաջողվել է բանակցությունների ընթացքում ձեոք բերել շատ հստակ արդյունքներ` գերիների փոխանակման, կրոնական խորհրդանշանների, կրոնական արտահայտությունների, կրոնական մոտիվացման չկիրառելու հարցում պատերազմող կողմերին ոգեշնչելու առումով: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» բացառիկ զրույց է ունեցել Մայր աթոռի դիվանապետ Գերաշնորհ  Տ. ԱՐՇԱԿ եպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

- Սրբազան հայր, տեսնո՞ւմ եք այս փուլում Ռուսաստանի եկեղեցու միջնորդությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Գերազույն մուֆթիի` Ադրբեջանի գերագույն մուսուլման առաջնորդ Փաշազադեի մասնակցությամբ հանդիպման հնարավորություն եւ արդյոք պատրա՞ստ է դրան Հայ Առաքելական եկեղեցին:

- Ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում հոգեւոր առաջնորդների եռակողմ հանդիպումները կրել են պարբերական բնույթ, եւ դատելով այդ քննարկումներում արձանագրված արդյունքներից, որոնց մի մասն արդեն իսկ մատնանշված են Ձեր հարցադրման մեջ, դրանք չեն կարող օգտակար չհամարվել:

Եռակողմ հանդիպման ներկա հնարավորությունների մասին ձեռնպահ կմնամ գնահատական տալուց: Կարող եմ արձանագրել միայն, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եւ անձամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատրաստ է ցանկացած, այդ թվում եւ հոգեւոր առաջնորդների եռակողմ, հանդիպման ձեւաչափի քննարկման` ի նպաստ պատերազմի հետեւանքների մեղմման եւ մեր ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման:

- Ն.Ս.0.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնի առիթով լայն քննարկման առարկա դարձավ: Շատերը Վեհափառ Հայրապետի խոսքում գտան իրենց ու սրտնեղեցին` համարելով այն ընդդիմադիր կեցվածք: Կարելի է ասել, որ իրականում Վեհափառ Հայրապետի խոսքում հանրային դատապարտում կար ամենքիս ուղղված:

- Չափազանց բնական եմ համարում, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության պատգամը ստեղծել է լայն քննարկումների հնարավորություն: Պատգամում Նորին Սրբությունը Քրիստոսի Սուրբ Ծննդյան լույսի ներքո անդրադարձել է մեր իրականությանը, հասարակական-քաղաքական ներկա զարգացումներին եւ այդ համատեքստում տեղ գտած արատավոր մի շարք երեւույթների, որոնք ուղղակիորեն մշուշում են մեր ապագան: Առավել առարկայական լինելու համար վկայակոչենք Նորին Սրբության պատգամից մի հատված. «…մեր կյանքը եւս զերծ չեղավ կործանարար սխալներից եւ մեղանչումներից։ Անկայուն խաղաղության եւ պատերազմի սպառնալիքների հանդիման չդրսեւորվեց անհրաժեշտ զգոնություն, հայրենիքի ու ժողովրդի շահը ստորադասվեց նեղ ձգտումներին ու նկրտումներին։ Աստվածամերժ ոգին եւ օտարածին գաղափարներն ու բարքերը ներթափանցեցին մեր հասարակությունից ներս։ Մեր կյանքը հեռու չեղավ կեղծիքից, զազրախոսությունից, անհանդուրժողությունից, ատելությունից ու թշնամանքից, որ սփռվում էր եւ շարունակում է սփռվել ամենատարբեր միջոցներով՝ մասնատելով մեզ եւ ցամաքեցնելով Քրիստոսի սերը մեր մեջ»։

Հետեւաբար Հայրապետական պատգամում արտահայտված գնահատականներից ոչ թե պետք է սրտնեղել եւ այն պիտակավորել անհարկի ու անհիմն որակումներով, այլ ուղղակի հարկ է հետեւություններ անել` զղջալ, հատուցել մեղքերի դիմաց եւ խմբագրել կենսակերպը:

- Մամուլում ժամանակ առ ժամանակ լուրեր են շրջանառվում, թե Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հորդորից հետո լարվել են իշխանություն-եկեղեցի հարաբերությունները, եւ այն ավելի ընդգծվեց՝ Սուրբ Ծննդյան պատարագին նրանց չմասնակցելով: Իրականում կա՞ն հարաբերություններ` լինեն դրանք լարված, թե` առհասարակ:

- Եկեղեցու կողմից վարչապետին ուղղված հրաժարականի պահանջի շարժառիթները պետք է փնտրել բացառաբար մեր ժողովրդի ազգային, հոգեւոր անվտանգության ապահովման մտահոգությունների շրջանակներում եւ ոչ երբեք իշխանությունների նկատմամբ լարվածության համատեքստում: Եկեղեցու նկատմամբ իշխանությունների կողմից դրսեւորած էմոցիաների վերլուծությունից ու գնահատականներից ես, իհարկե, զերծ կմնամ: Այդ հարցին պետք է պատասխանեն իրենք:

- Ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ «մենք Եկեղեցու մուտքը որեւէ մեկի առջեւ չենք փակում, քանի դեռ նա Եկեղեցու հետ հաղորդակցությունից զրկված չէ»: Հետաքրքիր է` օրինակ, պետական ղավաճանությունը կարո՞ղ է հիմք լինել Եկեղեցու համար, որ որեւէ պաշտոնյա երբեւէ դուրս դրվի Եկեղեցուց:

- «Պետական դավաճանություն» ձեւակերպումը կրում է խիստ աշխարհիկ-իրավական բնույթ: Այսուհանդերձ, չի բացառվում, որ նմանօրինակ ցանկացած ձեւակերպման ներքո ընդգրկված հատկանիշները նույնականանան եկեղեցական-կանոնական իրավունքի նորմերով` Եկեղեցուց դուրս դրվելու համար վկայակոչված հիմքերին:

- 2019-ի հունվարի 29-ին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց աշխատանքային խումբ` ՀՀ եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով: Այս աշխատանքային խումբը առաջին եւ վերջին անգամ նույն թվականի մայիսի 3-ին նիստ արեց: Այն կարելի՞ է համարել դե ֆակտո կազմալուծված: Ի՞նչ եղավ ԿԳՄՍ նոր նախարարի օրոք նախարարության եւ Եկեղեցու միջեւ ստեղծված աշխատանքային խումբը` Եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հարցով:

- Աշխատանքային խումբը, ըստ էության, չի գործում: Եկեղեցու եւ պետության միջեւ կարգավորման ենթակա հարցերը քննարկվում են ընթացիկ աշխատանքային ռեժիմով: Նույն աշխատանքային խմբի շրջանակներում ստեղծված կրթական հարցերի ենթախմբում նկատվում են որոշ միտումներ կառուցողական քննարկումներ իրականացնելու համար:

- Պատերազմը ցույց տվեց, որ հոգեւորականները չխուսանավեցին զենք կրելուց, մինչեւ վերջ զինվորի կողքին կանգնած մնալուց եւ նաեւ կյանքը հանուն Հայրենիքի զոհելուց: Եկեղեցին ի՞նչ մասշտաբների կորուստներ ունեցավ այս ընթացքում եւ հետաքրքիր է` արդյոք կա թվյային պատկեր:

- Եկեղեցին պատերազմին մասնակցել է ե՛ւ առաջնագծում, ե՛ւ թիկունքում: Պատերազմի ընթացքում զոհվել են երկու սարկավագներ եւ մինչ օրս անհայտ կորած է համարվում Մկրտիչ աբեղա Կարապետյանը: Մարդկային անգնահատելի կյանքերի եւ հայրենազրկումի ցավին գումարվեց նաեւ այն, որ բազմաթիվ սրբավայրեր հայտնվեցին թշնամու վերահսկողության տակ` ենթակա պղծման ու ավերման վտանգներին: Այս պահի դրությամբ բավական բարդ է առարկայորեն գնահատել կորուստների ամբողջական ծավալը:

- Ջավախքը, կարծես թե, կրկին մնացել է առանց Առաջնորդական Փոխանորդի: Այս տարի որեւէ լուծում հնարավո՞ր է այս բավական կնճռոտ հարցի վերաբերյալ:

- Վերը նշված հասկանալի պատճառներով, ինչպես ողջ հայության կյանքում, այնպես եւ Եկեղեցում որոշակիորեն խաթարված է բնականոն կյանքը եւ մի շարք կարեւոր խնդիրներ, այդ թվում եւ Ջավախքի Առաջնորդական փոխանորդի նշանակման հարցը առկախված է: Այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին կծանուցվի պատշաճ կարգով:

- Եթե Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը տարեսկզբին խոսում էր այն մասին, որ թվայնացումը մարդկանց ստրկացում է, ինչը լրջագույն մարտահրավեր է, մեր տարածաշրջանում ստրկացման վտանգները բոլորովին էլ վիրտուալ տիրույթում չեն: Տարածաշրջանում իրավիճակը բավական լարված է եւ թիրախում հենց քրիստոնյաներն են: Նոր մարտահրավերների առաջ ի՞նչ ելքեր եք տեսնում:

- Նախ, կարծում եմ` ճիշտ չէ թիրախի սահմանման հարցում կրոնական պատկանելության մատնանշումը, քանի որ հակամարտության ծավալման ողջ ընթացքում տարբեր մակարդակներով արձանագրվել է, որ այն կրոնական բնույթ չունի: Այլ հարց է, որ աշխարհաքաղաքական տարբեր գործոններով պայմանավորված, տարածաշրջանում ընթացող գործընթացները զգալիորեն մեծացրել են մեր ժողովրդի գոյության եւ ինքնության առջեւ ծառացած սպառնալիքները: Ինչ վերաբերում է ելքերին, ապա արդյունավետ դիմակայության համար պետք է որդեգրել այնպիսի գաղափարախոսություն, որը զերծ կլինի պարտվողականությունից, կորուստների հետ հարմարվողականությունից եւ փոխարենը հիմնված կլինի մեր ինքնության, հոգեւոր-ազգային արժեքների գերակայությունների ճանաչման վրա` ապահովելով լայն համախմբում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Շատ կարեւոր է հասկանալ, որ համախմբումը պետք է կայանա արժեքների եւ առաքինությունների շուրջ եւ ոչ թե արատների եւ կրքերի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴԵղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»Ես ինձ դժբախտ եմ զգում` Շուշին կորցնելու համար. պետք է պայքարենք, որ հետ բերենք մեր հայրենիքը. Լալա Մնացականյան Չենք խաբել, չենք խաբում եւ չենք խաբի, չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի. Հայկ Բաբուխանյանը` ԳյումրիումԵՄ-ն Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել ՈւկրաինայիցԳյումրիում բացվեց «Ազգի ձայնի» եւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գրասենյակըԵրևանում ասուլիս տալուց հետո Արցախի ԱԻՊԾ տնօրենի տեղակալն ազատվել է աշխատանքիցԹուրքը հայատյացություն է «ռեկլամ» անում, սրանք հայ-թուրքական հարաբերություններից են խոսում. Ջուլիետա Ստեփանյան Թալին Գյումրիի ճանապարհատվածը խայտառակ վիճակում էՀիմա գոնե, հանուն ապագայի, պետք է թույլ չտալ, որ նիկոլական կեղծիքը շարունակի աղավաղել մարդկանց միտքն ու հոգին. Արտակ ԶաքարյանՃապոնիայի վարչապետը հայտարարել է Բայդենի հետ վստահելի հարաբերությունների հաստատման մասին«Վկայական ենք պահանջել, ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ». Զոհվածի հայրն արձագանքել է ՊԲ-ի հերքմանըԱրցախի 10 համայնքների ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվելՆիկոլ Փաշինյանը ստախոս է. Լևոն ԶուրաբյանՌոմանոս Պետրոսյանը զայրացած բղավել է` կոտրելով սեղանին դրված բաժակըՎիտալի Բալասանյանը Sputnik-V պատվաստանյութով պատվաստվել է COVID-19-ի դեմ«Շարունակել հայրենադավ իշխանություններին օր առաջ հեռացնելու պայքարը». ՀՅԴ-ն կմասնակցի արտահերթ ընտրություններինՀայ ռազմագերիների հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգումՊՆ-ն ցինիկ վերաբերմունք է դրսևորում պատերազմ անցած երեխեքի հանդեպ. Արցախում ծառայող ժամկետայինի ծնողԲացառում եմ, որ որևէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ. եթե այդպիսի բան լինի, իմ «տաբելնի» զենքով կգերեվարեմ նրան. ԱԻՊԾ պաշտոնյաԲելգիան թույլատրել է իր քաղաքացիներին ճանապարհորդելՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 298 դեպք, մահացել է 19 մարդՋահերով երթը կմեկնարկի Ազատության հրապարակիցԷլիզաբեթ Աբրահամյանը կանանց սեղանի թենիսի 2021թ Ռուսաստանի առաջնությունում 3մեդալ նվաճեց՝ 1 արծաթե և 2 բրոնզե «Պատերազմ անցած երեխաների նկատմամբ ամենացինիկ վերաբերմունքն են դրսևորում». Զինծառայողների ծնողները պահանջում են կրճատել ծառայության ժամկետըԻսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում Ինչ ասեմ` ուրացողներ են, Աստված իրենց հետ, բարի երթ. Վահե Հակոբյանը Սյունիքում բացվող նորաստեղծ կուսակցությունների մասինԵրևանցի Հովհաննես Փափազյանը ապահովեց բռնցքամարտի 2021թ աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըԱյսօր Հայաստանը ղեկավարում է «հեռատես»  ու փառասեր չմարդը12 թոփ-ակումբներ ստեղծեցին Սուպերլիգա. ՈւԵՖԱ-ն սպառնում է, ՖԻՖԱ-ն չի ողջունումԳլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը 10 անգամ մեծ է կորոնավիրուսով վարակվելուց հետո, քան պատվաստումից հետոՎարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում«Ռազմական ուժերի բարոյական ոգին և սպառազինության մակարդակը երբեք ավելի բարձր չեն եղել»․ Ռոհանին շնորհավորել է Բանակի օրվա առթիվԱրքայազն Հարին պապի հուղարկավորությունից անմիջապես հետո 2-ժամյա առանձնազրույց է ունեցել եղբոր և հոր հետ․ The Sun (լուսանկարներ)Ոչ ոք չհիշեց, որ Նիկոլը պատռում էր դոշի շորերը եւ հայտարարում, որ ինքն է գերագույն գլխավոր հրամանատարը.Աղասի ԵնոքյանԻՆՉՊԵՍ ԵՆ ՈՒԶՈՒՄ ԱՐԺԵԶՐԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ՌՈՒԲԼԻՆ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԳԵՏԸԱպրիլի 20-ին 8 ժամով կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի ջրամատակարարումը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ