ԵՐԵՒԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Ա ՈՐ ՀԱՐՑՆԻ. ԲԱ ՀԻՄԱ ՕՆԻԿ ՋԱՆ, ԵՍ Ի՞ՆՉ ԱՆԵՄ. ԷՍ «ՃԱՄՊՐՈՒԿՆ» ՈՒՐ ԴՆԵՄ.... Պնդում եմ` «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է` մնացածի մասով, թե ով եւ ինչու` դա իմ խնդիրը չի.Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյան Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ Ալիևը «անեկդոտային» է որակել «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը` հերքելով ԼՂ-ում ռուսական համակարգի կիրառումը ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Ալիևը հայտարարել է Քաշաթաղում (Լաչին) և Կովսականում (Զանգելան) օդանավակայաններ կառուցելու ծրագրերի մասին Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից. Լևոն Արոնյան Նավթի գները նվազել են Ոչխարն ասումա՝ 20 հազար դրամ աշխատավարձ եմ բարձրացրել բանակը խի՞ ա դժգոհ. ինքնասիրության չափման միավորը սրա համար փողն ա.Վահրամ Պետրոսյան Մեզ մի բան է պետք` հզոր բանակ ունենանք եւ հաղթենք. վիրավոր զինվորական


Մենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների. Արտակ Զաքարյան

Ներքաղաքական
1991թ-ից առ այսօր, արցախյան երեք պատերազմներում (1991-94թթ., 2016թ. և 2020թ. աշնանային), Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի սահմաններին մարտական հերթապահության, դիվերսիոն գործողություններում, դիրքային մարտերում և ականների պայթյունից Հայ Ժողովուրդը տվել է շուրջ 15.000 զոհեր և անհետ կորածներ՝ ներառյալ խաղաղ բնակչությունը: Ադրբեջանը տվել է շուրջ 43.500 զոհեր և անհետ կորածներ:
Մեր զոհերի մեծ մասը երիտասարդներ էին, որոնցից շատերը դեռևս չէին հասցրել անգամ ընտանիք կազմել: Արցախյան առաջին պատերազմում մենք աննախադեպ հաղթանակ արձանագրեցինք՝ ի հաշիվ մեր կռվող տղաների արիության, մեր ժողովրդի միասնականության ու տոկունության, մեր ռազմա-քաղաքական ղեկավարության պրոֆեսիոնալիզմի և հայրենասիրության: Առաջին պատերազմում նշանակալի էր նաև Ռուսաստանի բարյացկամ վերաբերմունքը մեր ազատամարտի նկատմամաբ, որի պատճառներից մեկն էլ Ադրբեջանի նախագահի պրոթուրքական քաղաքականությունն էր:
Առաջին պատրազմից հետո մենք հաշտվեցինք մեր զոհերի հետ, իմաստավորվեց նրանց քաջությունն ու անձնազոհությունը: Նրանց սերունդներն Արցախ և Հայաստանի սահմանամերձ գոտիներ այցելությամբ ներքին հպարտություն էին ապրում: Առաջին պատերազմը մեզ ազգային հերոսներ տվեց, բազմաթիվ զորահրամանատարներ աչքի ընկան, Հայաստանն ամուր նստեց համաշխարհային քաղաքական սեղանների շուրջ, Հային սկսեցին հարգանքով մոտենալ: Առաջին պատերազմը մեզ ոգի տվեց Հայոց Ազգային Բանակ ստեղծելու և զարգանալու համար: Առաջին պատերազմը Հայաստանը դարձրեց տարածաշրջանային գործոն: Առաջին պատերազմում նույնիսկ ռազմական դրություն հայտարարելու կարիք չեղավ:
Մեր ժողովրդի հաջորդ փորձությունը 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմն էր: Համաժողովրդական միասնության, Ազգային Բանակի պաշտպանական ամուր բռունցքի, ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից քաղաքական ու դիվանագիտական ճշգրիտ գործողությունների, զինանձնակազմի հերոսությունների ու ցուցաբերած քաջության շնորհիվ հնարավոր եղավ պահպանել մեր ազդեցության գոտիներն ու ամրապնդել Հայաստանի ու Արցախի քաղաքական-դիվանագիտական դիրքերը: Միջազգային կազմակերպությունները, տարբեր պետություններ՝ մեկը մյուսի հետևից դատապարտում էին Ադրբեջանի ագրեսիան ու ռազմական ավանտյուրան:
Մենք շարունակեցինք մեծարել նաև ապրիլյան պատրազմի մեր զոհերին՝ հաշտվելով պատերազմի դաժան իրողությունների հետ: Հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու Հայաստանի դերը շարունակվեց մնալ անսասան: Ապրիլյան պատերազմում ևս ռազմական դրություն հայտարարելու կարիք չեղավ:
2020թ. աշնան պատերազմն, ի տարբերություն 2016թ. ապրիլյան պատերազմի, սպասելի էր: Այն Հայաստանի քաղաքական ղեկավարության անընդհատ կրկնվող կոպիտ սխալների ու արկածախնդրության հետևանք դարձավ: Մոտալուտ պատերազմի մասին խոսել ենք բազմաթիվ անգամներ: Այնուամենայնիվ՝ մեր ժողովուրդը կրկին բռունցքվեց, դարձավ միասնական՝ ի հեճուկս իշխանությունների պառակտիչ գործողությունների:
Արցախը կրկին դարձավ բոլորի ուշադրության միակ խնդիրը: Ազգային Բանակն արեց ինչ հնարավոր էր, ստորաբաժանումները կռվում էին քաջության ու սխրագործությունների բարձր ոգով: Սակայն, ի տարբերություն նախորդ երկու պատերազմների՝ վերջին պատերազմում Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունն անգերազանցելի էր իր շարունակվող սխալներով ու անկազմակերպ, շատ դեպքերում կասկածելի վարքով: Համաշխարհային հանրությունը լուռ էր, Թուրքիան բացահայտ անցել էր Հայաստանի դեմ պատերազմի, ոչ ոք չէր դատապարտում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ագրեսիան, կիրառվում էին աննախադեպ քանակի արգելված զինատեսակներ:
Ռազմա-քաղաքական և դիվանագիտական արդյունավետ գործողությունների փոխարեն՝ Հայոց կառավարությունը զբաղված էր ստելով: Հայտարարվել էր ռազմական դրություն, որպեսզի գերագույն գլխավոր հրամանատար դառնա շարքային ստախոս լրագրողը և ամենօրյա ռեժիմով կեղծի պատերազմը: Ռազմական դրությունը նաև նրա համար էր, որպեսզի պաշտոնական կեղծիքից բացի այլ՝ կարծիքներ չհնչեին: Այսօր էլ ռազմական դրությունը նրա համար է, որպեսզի շարունակվեն հետպատերազմական դաժան հետևանքներն ու գերագույն գլխավոր հրամանատարը հետաձգի դավաճանության կասկածով պատասխանատվություն ենթարկվելու գործը:
Այս պատերազմի զոհերը դարձան մեր համազգային ցավի, Ազգային ողբերգության, Հայրենիքի կորստի դեմ պայքարի ելած նահատակներ: Նրանք չգիտեին, որ Հայրեիքը կարող է կորսվել նաև ղեկավարների ապաշնորհ ու դավաճան լինելով: Նրանք հավատացել ու հիմա էլ հավատում են, որ Հայ Ժողովրդի միակ փրկությունը իր հավաքական ուժի մեջ է: Նրանցից յուրաքանչյուրի հիշատակը պետք է վերարժևորենք ու միշտ փառքով պսակենք, որովհետև նրանք գնացին Հայրենիքը պաշտպանելու: Նրանք նաև զոհվեցին, որպեսզի մի ամբողջ Հայ Ժողովուրդ հասկանա, որ չի կարելի Ազգի և պետության ճակատագիրը վստահել բախտախնդիր ապիկարներին:
Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը: Հայաստանը դարձավ անվտանգային թիրախ, գերտերությունների առևտրի առարկա: Իսկ Արցախը՝ դարձավ Հայաստանի կառավարության մատաղացու գառը:
Փառք ու պատիվ բոլոր ժամանակների մեր Հորոսներին: Նրանց գործն անմահ է, նրանց անուներն ապրողների սրտերում: Մենք իրավունք չունենք ընկրկելու, մենք իրավունք չունենք մեր քաղաքական միտքն ու ոգին կոտրելու: Մենք պետք է նորից վերածնվենք, վերականգնվենք ու հզորանանք՝ հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի, և հանուն մեր ապագա սերունդների:

Տիգրան Ուրիխանյանը "Իրավունք" թերթի կողմից ճանաչվել է 2020 թ. լավագույն պատգամավոր ԵՐԵՒԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Ա ՈՐ ՀԱՐՑՆԻ. ԲԱ ՀԻՄԱ ՕՆԻԿ ՋԱՆ, ԵՍ Ի՞ՆՉ ԱՆԵՄ. ԷՍ «ՃԱՄՊՐՈՒԿՆ» ՈՒՐ ԴՆԵՄ.... Պնդում եմ` «Իսկանդերը» պատերազմի ժամանակ կրակել է` մնացածի մասով, թե ով եւ ինչու` դա իմ խնդիրը չի.Գեներալ-գնդապետ Մովսես ՀակոբյանԱրմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետԱլիևը «անեկդոտային» է որակել «Իսկանդեր»-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը` հերքելով ԼՂ-ում ռուսական համակարգի կիրառումըՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԱլիևը հայտարարել է Քաշաթաղում (Լաչին) և Կովսականում (Զանգելան) օդանավակայաններ կառուցելու ծրագրերի մասին Ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից. Լևոն ԱրոնյանՆավթի գները նվազել ենՈչխարն ասումա՝ 20 հազար դրամ աշխատավարձ եմ բարձրացրել բանակը խի՞ ա դժգոհ. ինքնասիրության չափման միավորը սրա համար փողն ա.Վահրամ ՊետրոսյանՄեզ մի բան է պետք` հզոր բանակ ունենանք եւ հաղթենք. վիրավոր զինվորականNYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել ենՈրպես բժշկական հանրություն` կանգնած ենք մեր ազգի եւ բանակի կողքին. պրոֆեսոր Չարչյանի ելույթը հանրահավաքինԱլիեւ. Բաքուն վերադարձրել է «բոլոր հայ գերիներին»Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Օնիկ Գասպարյանի հետ. ներկա է եղել Վիտալի ԲալասանյանըՄեր ժողովուրդն արժանապատիվ ժողովուրդ է, և արժանի չէ այսպիսի խայտառակ իշխանությունների.Արտակ ԶաքարյանԱյսօր կկայանա ԵԼ 1/8 եզրափակչի վիճակահանությունըԻնչո՞ւ չեն թռչել հայկական «Իսկանդեր»-ները. եթե Հայաստանը «Իսկանդեր» օգտագործեր, Արևմուտքը կբարկանար. Независимая Газета-ն` Փաշինյանի հայտարարության մասինՆիկոլը հերթական անգամ ապացուցեց, որ սեփական կաշին փրկելու համար պատրաստ է ոտնատակ տալ անգամ իր հրամանները կատարողներինՈր ասեմ՝ ինձ համար զարմանալի էր այս ամենը, ճիշտ չեմ ասի․ խոսելու ժամանակը դեռ կգա․ Արթուր Մեսչյան. «Իրավունք» Ընդամենը մի քանի օր աշխատենք մեր հայրենիքի սրտում, որ հետագայում ստիպված չլինենք աշխատանք փնտրել օտար երկրներում«Իրավունք»․ Ամենագլխավոր մեղավորը ձեր վարչապետն է՝ Փաշինյան Նիկոլը․ Անատոլի Ցիգանոկը«Նիկոլը ատում է անդրանիկներին եւ մերժում անցյալի հերոսականությունը». ՌՈՒԲԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ«Եթե ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան ծնկի բերել».ՆժդեհԱյսօր՝ ժամը 13։00-ին, Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք. «Հայրենիքի փրկության շարժում»Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 283 նոր դեպք. մահացել է 8 մարդԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՐԵԼ ԻՐԱՆԱՄԵՏ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ԴԻՐՔԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՍԻՐԻԱՅՈՒՄ․ ԿԱՆ ԶՈՀԵՐՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ԱՄՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ․ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԵՆԵՐԱԼԹԻՄԻՆ ՎՍՏԱՀԵՑՐԵԼ Է, ՈՐ ՀԱՂԹԵԼ ԵՆ. ՕՆԻԿԸ ՔԱՂԱՔ ԶՈՐՔ ՉՄՏՑՐԵՑ168.am. Արայիկ Հարությունյան ապտակ է ստացել Օնիկ Գասպարյանից«Ժողովուրդ»․ Ե՛վ Դատախազությունից, և՛ ՔԿ-ից, և՛ ԱԱԾ-ից Կառավարության սուրհանդակներին հստակ հասկացրել են, որ չեն ենթարկվելու անօրինական որևէ հրամանի և որևէ զինվորականի չեն ձերբակալիՀամահայկական հիմնադրամից անհետացած 11 միլիոն դոլարի հետքերով. Դեժավյու (լուսանկարներ)Որքա՞ն մարդ է եղել Հանրապետության հրապարակում Փաշինյանի ելույթի ժամանակ«Ի՜նչ ուրախ եք, ինչպե՜ս եք հրճվում». Աննա Հակոբյանի լուսանկարը զայրացրել է օգտատերերին«Իրավունք»․ Արայիկ Հարությունյանը խոստացել է, բայց արցախցիները հրաժարվել են Փաշինյանին աջակցելուց«Հրապարակ». Աբսուրդ հայտարարությունները շարունակվում են«Հրապարակ». Արտահերթ ընտրությունների հարցը կրկին իշխանության օրակարգ կբարձրանաՄայրաքաղաքում և մարզերում հոսանքազրկումներ կլինեն«Հրապարակ». Ռազմական ինքնաթիռներն աջակցության թռիչք են իրականացրելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է«Հրապարակ». ԶՈՒ ԳՇ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը «տրեվոգ» է տվելՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ«Հայաստանի Հանրապետություն». ՌԴ-ն Վրաստանում ՆԱՏՕ-ի ակտիվացումը սպառնալիք է համարումԱՄՆ-ն Սիրիայում հարված է հասցրել իրանամետ աշխարհազորինԻրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛քԱրայի՛կ, դավաճա՛ն, Նիկո՛լ դավաճա՛ն. արցախցիների ակցիան` Ստեփանակերտում, փետրվարի 26-ին՝ 18:00 այն կշարունակվի Հանուն ինչի՞ էր Նիկոլ Փաշինյանը կազմակերպել այդ ներկայացումըԱռանց Նիկոլ, Հայաստա՛ն. Գեւորգ ԳեւորգյանՆիկոլ, դավաճան. ընդդիմության հանրահավաքը շարունակվեց Բաղրամյան փողոցումՄեր երկիրը պետք է վերականգնի իր արժանապատվությունը եւ ուղղի իր ողնաշարը. Գեղամ Մանուկյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ