«Իրավունք» թերթի լրագրող Իլոնա Ազարյանը կպարգեւատրվի մեդալով
Հասարակություն
Հայոց բանակի կազմավորման տոնի առթիվ «Իրավունք» թերթի լրագրող ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ կպարգեւատրվի մեդալով։ Այս մասին տեղեկացանք ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Ֆիդայիների միության Արցախի կառույցի ղեկավար ՌՈՄԱՆ ԲԱԼԱՅԱՆԻՑ:
Նշենք, որ Իլոնա Ազարյանը պատերազմական օրերին եղել է Արցախում եւ հենց դեպքի վայրից, երբեմն վտանգելով սեփական կյանքը՝ հրատապ տեղեկատվություն ներկայացրել իրավիճակի մասին: Շնորհավորում ենք մեր կոլեգային՝ վաստակած գնահատականի համար: