Ռոմայի շնորհավորանքը` Հենրիխ Մխիթարյանին
Սպորտ
Իտալական «Ռոման» շնորհավորել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին, որը հունվարի 21-ին նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը:
«Buon compleanno»,– գրել է ակումբի թվիթերյան էջը և հրապարակել հայ կիսապաշտպանի մասնակցությամբ տեսանյութ։
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2007 թվականի հունվարի 14-ին (Պանամայի հետ ընկերական խաղում՝ 1:1): Հայաստանի հավաքականում նա անցկացրել է 88 հանդիպում և 30 գոլով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն է:
