Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1137-ով
Միջազգային
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1137-ով: 11 մարդ մահացել է:
StopCov-ի պաշտոնական կայքի համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 251 071 դեպք:
Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 238 101 հիվանդ: Մահացել է 2 998 բուժառու: