Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը
Սպորտ
Այսօր իր ծննդյան 32-րդ տարեդարձն է նշում Հայաստանի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանը 10 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 30 գոլով։
Հանդես է եկել եվրոպական թոփ լիգաների մի շարք ակումբներում։
Այժմ փայլում է «Ռոմայի» կազմում` դառնալով «Գայլերի» լավագույն ռմբարկուն և ասիստենտը։
Iravunk-ը շնորհավորում է MagicTaryan-ին, մաղթում նոր հաջողություններ և շատ գեղեցիկ գոլեր` և «Ռոմայում», և իհարկե ազգային հավաքականում։