Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. ՄԻՊ Մեր գլխավերեւում՝ սարի վրա, թուրքերն էին, ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր.Պատերազմը՝ լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի որդու՝ Ալեքսեյ Բալայանի աչքերով Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ Իսրայելն անցել է կարանտինից դուրս գալու երրորդ փուլին Ռեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենան Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ը Ալիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի Հոխիկյան Ի՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներին Եվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործել


ԶՂՋՈՒՄԻ ՊԱՀԸ

Հրապարակախոսություն

«Թերահավա՛տ, ինչո՞ւ  երկմտեցիր»

Ավետարան ըստ Մատթեոսի` 14:29-31

Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության կորստով, կասկածի տակ է դրված Հայաստանի սուվերեն գոյությունը և արժեզրկված է նրա աշխարհաքաղաքական կշիռը: Զրկվելով իր անվտանգության պատվարից` Հայաստանը այժմ հանձնված է բախտի քմահաճույքին, և դավադրված է այն ձեռքը, որը վարում էր «Հայաստանի Հանրապետություն» կոչվող նավը: 2018թ.-ի ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում, ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը իր ելույթում ուղղակիորեն հնչեցրեց հետևյալը. «Ասեմ միայն, որ անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը։ Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումն անփոփոխ է… Այո՛, այսօր մենք ունենք արտաքին քաղաքականության դրական արդյունքներ, որոնք ամրության լուրջ պաշար են տալիս մեզ… Այս միտումները մենք պետք է կարողանանք շարունակել»։

Փաստացի Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ցանկանում է «պահպանել» իշխանությունը` Արցախը պահելու համար: Այնուհանդերձ, այլևս ոչ անհայտ ուժեր  գործընթացը ներկայացրեցին՝ որպես իշխանավարման երրորդ շրջանին անցնելու փորձ: Միայն իշխանությունը պահելու համար, ինչպես դա անում են ներկայիս կապիտուլյացված իշխանությունները, Սերժ Սարգսյանը կարող էր հանձնել Արցախը: Սակայն նա գերադասեց հանձնել իշխանությունը՝ Արցախը պահելու դիմաց: Զրկվելով Արցախի հարցն իր տրամաբանական և վերջնական լուծմանը հասցնելու մանդատից` Սերժ Սարգսյանը դրա բախտը պարտադրաբար հանձնեց ժողովրդական զանգվածներին:

Ա՛յլ հարց է, թե ի վերջո ում փոխանցեցին Արցախի բախտը և Հայաստանի սուվերենությունը այդ նույն ժողովրդական զանգվածները և ի՞նչ արդյունքի հասան:

Հասարակության և իշխանության միջև փոխհարաբերություններում, ինչքան էլ տարօրինակ է, բայց լեգիտիմությունը չի կարող խաղալ առաջնային ցուցիչի դեր, քանի որ վերջինս սոցիալ-հոգեբանական երևույթ է, ուստիև ենթակա արտաքին ուղղորդումների և քարոզչական մանիպուլյացիաների: Նավթադոլարներով սնուցված հենց այդ զանգվածային հոգեբանական գործիքներով էլ արհեստականորեն գեներացվեց Սերժ Սերգսյանի հանդեպ առկա ընկալումների վակուումը: Հասարակություն-իշխանություն հարաբերություններում էական է նպատակադրումային հետևողականությունը, ասել է թե, որքանով է գործող իշխանությունը հետամուտ ժողովրդի առաջնային կենսական խնդիրների սպասարկմանը:

Կասկածից վեր էր, որ անվտանգության խնդիրը հայ ժողովրդի և հայկական պետությունների թիվ մեկ մարտահրավերն էր, սակայն խաղարկելով ներգործության ենթակա հասարակական հոգեբանությունը, արտաքին գործակալական ուժերին հաջողվեց ստանալ լեգիտիմության կեղծ  ճգնաժամ: Առանձին վերցրած՝ գոյություն չկա Արցախի խնդիր, դա Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության հարցն է: Առանձին վերցրած՝ չկա նաև Հայաստանի անվտանգության խնդիր, դա Ռուսաստանին իր ազդեցության գոտուց դուրս մղելու և պանթուրքական գոտին սպասարկելու արևմտյան ձգտումն է:

Հայաստանին առաջարկվում են անվտանգության երաշխիքներ, եթե վերջինս ընդունի Արևմուտքի խաղի կանոնները և վերածվի հակառուսականության պլացդարմի: 2008-2018թվականներին` անվտանգության կենսական երաշխիքները հետզհետե փոխարինելով սպառողական ապրելակերպի պահանջմունքներով` սորոսական գործակալական ցանցին հաջողվեց սողոսկել հասարակություն-իշխանություն փոխհարաբերությունների դաշտ և սեփական օրակարգը թելադրել:

Հայաստանի վարչապետի պաշտոնին դեռևս թյուրիմացաբար գտնվող դավաճանը հայտարարել էր, որ չի զբաղվում աշխարհաքաղաքականությամբ, ինչը թերևս բնական է, իշխանություն զավթած գործակալներն իրենց իջեցված հրահանգները կատարելու համար են, այլ կերպ ասած, աշխարհաքաղաքականությունն արդեն զբաղված է նրանցով:

2008թ.-ի մարտի 1-ից արևմտյան միջոցներով Հայաստանում աշխատող և նրանց ուղեղային կենտրոնների կողմից կառավարվող գործակալական ցանցերն ակտիվ ներխուժեցին հասարակական կյանքի սեկտորներ, պետական իշխանության մարմիններ, ինչո՞ւ ո՛չ, նաև գործող իշխանական կուսակցության շարքեր: Ձևավորվեցին 5-րդ և 6-րդ շարասյուններ, որոնք պատրաստակամ սպասում էին իրենց իջեցվող արտաքին հրահանգներին: 2008թ.-ից սկսած, արտաքին գործակալական ցանցի նկրտումներն էին.

  • Արցախը հանձնել Ադրբեջանին և ապաշրջափակել տարածաշրջանը:
  • Ապահովել թուրք-ադրբեջանական տնտեսական և ժողովրդագրական գրոհը:
  • Հայաստանի ձախողումները վերագրել ՌԴ-ի ենթադրյալ «անգործությանը»:
  • Կասեցնել հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները և հանել Գյումրու 102-րդ ռազմաբազան, հեռացնել Ռուսաստանը տարածաշրջանից:
  • Ստեղծել մեկ ինտեգրված վարչական միավոր` ի դեմս թուրքական խնամակալության` հանձնել անգլոսաքսերի տնօրինությանը:

Մոտենում էր ժամանակը, որ արցախյան հիմնախնդիրը կստանար իր արդարացի լուծումը, հիշենք ալիևյան խոստովանություններն Արցախը ճանաչելու ճնշումների մասին: Սակայն արևմտաթուրքական գործակալական ցանցերին ի վերջո հաջողվեց գունավոր հեղաշրջման միջոցով հեռացնել օրինական իշխանությունը և հաստատել խամաճիկային վարչակազմ, որը պարտվողական պատերազմով հրաժարվեց Արցախից և հանձնեց Հայաստանը:

Դավադիր ծրագրի առաջին պարտադիր կետն այլևս իրականություն է, և գործընթացներն արդեն ընթանում են հաջորդ կետերի իրագործման ուղիով: Նշվածում համոզվելու համար բավարար է հիշել 2018թ.-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայաստանյան այցի գլխավոր շեշտադրումները, որով կոչ էր արվում հրաժարվել պատմական «կաղապարներից» և պատրաստվել թուրքական ինտեգրացիայի:

Հայաստանի գլխովին ջախջախումից խուսափելու և օտարերկրյա գործակալական ծրագրերի կանխման տեսանկյունից, թերևս, էական է հասկանալ 2008-2018 թվականների Հայաստանի ֆենոմենը, այլ կերպ ասած՝ խորամուխ լինելու Սերժ Սարգսյանի Հայաստանի առանձնահատկությունների մեջ: Հայաստան, որը դիմակայեց երկու տնտեսական ճգնաժամ, մեկ ապրիլյան պատերազմ, մեկ զինված ահաբեկություն և այլ մանր ու միջին դիվերսիաներ: Եվ այդ ամենով հանդերձ` Հայաստանն ուներ ներքին կայունություն, միջազգային բարձր հեղինակություն և զարգացման ոչ թռիչքային, բայցև կայուն սանդղակ:

Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանը չհանձնելու գրավականները երեքն էին.

1. Ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ամուր հարաբերություններ, որը չեզոքացնում էր Հայաստանի անվտանգային սպառնալիքները և ստեղծում տնտեսական կյանքի պահպանման բարձիկներ:

2. ԵՄ-ի հետ ակտիվ զարգացող կապեր, որը լրացուցիչ քաղաքական երաշխիքներ էր ստեղծում արցախայության ինքնորոշման ճանաչման մասով:

3. Բանակաշինության չդադարող գործընթաց, արդի սպառազինությունների ձեռքբերում, հասարակական ընկալումներում «Ազգ-բանակ» գաղափարի հաստատում:

Թերևս, 2008-2018 թվականների չհանձնված Հայաստանը ուներ նաև իր մի շարք առանցքային փորձությունները, որոնց տրված խելամիտ լուծումները  պայմանավորեցին նրա անառիկությունը:

2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միություն մտնելու մասին: Որոշումը որակվեց՝ որպես մեկ գիշերում կայացված, որպես տուրք առկա ճնշումների: Սակայն գուցե այդ որոշումն ավելի վաղ էր կայացվել և անհրաժեշտ չէր բարձրաձայնել՝ Արևմուտքի գործակալական հակազդեցություններից խուսափելու համար: Հիմք ընդունելով Հայաստանի անվտանգային և ռազմավարական շահերը սպասարկելու միտումը` Սերժ Սարգսյանն իրավամբ կայացրեց կենսականորեն անհրաժեշտ վճիռ՝ ապահովելով Հայաստանը չհանձնելու թիկունքային խորությունը:

Կարծում եմ, որ հենց այդ վճիռն էր գրգռել այլևս Հայաստանում սկիզբ առած հակառուսական հիստերիան` իր գագաթնակետին հասած  Գյումրվա ընտանիքի ողբերգական սպանությամբ: Ոճրագործություն, որտեղ, թերևս, նկատելի էին թուրքական հատուկ ծառայությունների ականջները: Այդ նույն որոշմամբ կարող էր գեներացված լինել նաև 2016թ.-ի ՊՊԾ գնդի ահաբեկչական գրավումը և զինված հեղաշրջման փորձը:

Սակայն կա ամենակարևորը` հենց այդ որոշումը մեզ թույլ տվեց 2016թ.-ին պատերազմը կանգնեցնել չորս օրում, նվազագույն զոհերով, հաղթական ելքով և Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի դիվանագիտական խոշորագույն ձեռքբերումներով: Եվ հենց այդ պատճառով` հողատու դավաճանը հայտարարեց, որ բանակցությունները չի սկսելու Սերժ Սարգսյանի կետից, քանզի դա Հայաստանը չհանձնելու անվերադարձ կետն էր այլևս:

Հայ ժողովրդի ներկա վիճակն ակամայից Աստվածաշնչյան տեսարան է հիշեցնում, երբ Պետրոս առաքյալը սկսեց քայլել ծովի վրայով, մի պահ երկմտեց, կասկածեց ու սկսեց սուզվել: Ապա վախի ու կասկածի մեջ կանչեց. «Տե՛ր, փրկիր ինձ»: Հիսուսը երկարեց իր ձեռքը, բռնեց նրան ու ասաց. «Թերահավատ, ինչո՞ւ երկմտեցիր»: Ու նրանք նավակ բարձրացան:

Կարծում եմ, որ, եթե մեր ժողովուրդը զղջա, ու ի հայտ գա նոր ընտրանի, ապա հնարավոր կլինի փրկվել: Վստահ եմ, որ Հայաստանը չհանձնած ղեկավարը մեզ թողել է փրկվելու հնարավորություն, տարածություն, որը կարող է մեզ դուրս բերել այս կործանարար իրավիճակից: Սակայն դա անելու համար հարկավոր է վստահել և հավատալ Հայաստանի գոյության ակունքներում կանգնած ղեկավարի խորագիտությանը և բանիմացությանը:

2015թ.-ին, երբ նախաձեռնվեցին սահմանադրական բարեփոխումները, դրանք որակվեցին՝ որպես իշխանությունը կոստյում դարձնելու միջոց` քարոզչական թեզ, որը կուրորեն որդեգրվեց մեր ժողովրդի կողմից, ով կրկին կուրորեն չի տեսնում, թե ո՞ւմ հագին է այդ նույն կոստյումը: Իսկ գուցե՞ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց անցումը խորհրդարանական կառավարման մոդելի, որպեսզի նման խնդրահարույց իրավիճակներում հնարավոր լինի վերջնականապես չհանձնել Հայաստանը:

Լևոն Նազարյան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀԿ անդամ 

Սյունիքի մարզում ո´չ ճանապարհներին, ո´չ գյուղերի անմիջական հարևանությամբ դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն. ՄԻՊՄեր գլխավերեւում՝ սարի վրա, թուրքերն էին, ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր.Պատերազմը՝ լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի որդու՝ Ալեքսեյ Բալայանի աչքերովՔաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհԻսրայելն անցել է կարանտինից դուրս գալու երրորդ փուլինՌեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենանՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ըԱլիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի ՀոխիկյանԻ՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներինԵվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելՄոսկվային է մոտեցել ցիկլոն՝ բերելով ձյան առատ տեղումներՄիքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում»Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուԲաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրանԱհա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին ՊետրոսյանԿապիտուլյանտը հնդկական կինո էր խաղում հարթակում՝ փորձում էր լաց լինել, բայց լացն էլ չէր գալիս. ՋամալյանԴատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի իմ դեմ ներկայացված հայցը. ՄալյանԻ՞նչ ունի վախենալու նախագահ Սարգսյանը, կրկին իրեն հիշեցնում են երկքաղաքացիության խնդի՞րը. ԶոհրաբյանԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածելԱդրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի հետևանք էր. խնդիրն արդեն լուծված է. «Տեղեկատվության ստուգման կենտրոն» Սերգեյ Բեզրուկովը ներկայացման ժամանակ սրտի կաթված է ստացելՔաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել Վիրահայերի միասնություն ՀԿ-ն պաշտպանեց Վաղարշակ Հարությունյանին Նաիրա ԶոհրաբյանիցԻշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվիԱրցախում հայտնաբերվել է ևս երկու աճյունՀայ կնոջ սերը առ հայրենիք՝ ի զորու է ծնկի բերել ցանկացած թշնամու. Հերոս ԱԴԱՄ ՍԱՀԿԱՅԱՆԻ մայրիկը հայուհիների առանձնահատկության մասինԱրմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան ՍաղաթելյանՀասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն՝ «ամենազնիվ դատավոր» Ջհանգիրյանին Նիկոլը պիտի նշանակի ԲԴԽ նախագահ․ Միքայել ՄինասյանՕնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չի. Արա ՍաղաթելյանՀրապարակային չափալախ Նիկոլին. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջԵրևանում մարտի 7-ի երեկոյան ժամերին և առաջիկա մի քանի օրը սպասվում են տեղումներ«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ ԱլիևՈւՂԻՂ. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայումՀազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին, սովորաբար նա զանգում է ԱԳ նախարարին․ Սուրեն Սարգսյան«Ի սրտե». Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված տեսահոլովակ«Հարգելի ոստիկանություն, հաշվի առնելով, որ ուշի ուշով հետևում եք իմ հրապարակումներին՝ ուստի հայտնում եմ...». Ամրամ ՄակինյանԵս այստեղ եմ ոչ թե որպես ՓՊ նախագահ, այլ՝ որպես քաղաքացի, որպես նախկին զինծառայող. Արա ԶոհրաբյանՕնիկ Գասպարյանին և Հայոց բանակին սատարող քաղաքացիները ՊՆ-ի մոտից քայլերթ կիրականացնեն՝ դեպի Բաղրամյան պողոտաՈւհանում ԱՀԿ փորձագետների աշխատանքի մասին հաշվետվությունը կհրապարակվի մարտի 15-ից հետոԱկցիա ՊՆ-ի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի եւ Հայոց Բանակի .ՈւՂԻՂՀայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել՝ հատկապես օրհասական օրերին, հայ կինը միշտ էլ գիտակցել ու մարտնչել է, հերոսացել է կամ հերոսներ ծնել. Տիգրանուհի ԿարապետյանՖուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համարՀադրութի և Ֆիզուլիի շրջաններում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվելՑանկացած միջավայրում, ուր այսօր կհայտնվեք, ձեզ սպասվում է հաջողություն. Օրվա աստղագուշակՈրպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին. Նորատ Տեր-ԳրիգորյանՀայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. ԱբրահամյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդԲայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈրքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ