Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս գրություն է թողել Բայդենի համար
Միջազգային
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղորդել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իրեն շատ «մեծահոգի» նամակ է թողել: Այս մասին հայտնում է RT-ն՝ հղում տալով CNN-ին:
Ինչպես նշվում է՝ Բայդենը չի բացահայտել նամակի բովանդակությունը՝ Թրամփի նկատմամբ հարգանքից ելնելով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեմոկրատ Ջո Բայդենը պաշտոնապես ստանձնել ԱՄՆ-ի 46-րդ նախագահի լիազորությունները:
Ջո Բայդենն առաջին անգամ ԱՄՆ նախագահի կարգավիճակով ժամանել է Վաշինգտոնում իր պաշտոնական նստավայր՝ Սպիտակ տուն: Ամերիկացի առաջնորդի ժամանումը ցուցադրել են երկրի հեռուստաալիքները: