Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ Իսրայելն անցել է կարանտինից դուրս գալու երրորդ փուլին Ռեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենան Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ը Ալիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի Հոխիկյան Ի՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներին Եվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործել Մոսկվային է մոտեցել ցիկլոն՝ բերելով ձյան առատ տեղումներ Միքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում»


Ո՞ՐՆ Է ՁԵՌՆՏՈՒ, ՄԵՂՐԻԻ ԳԻ՞ԾԸ, ԹԵ՞ ԻՋԵՎԱՆ-ՂԱԶԱԽ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

Հասարակություն

«Իրավունքը» նախորդ համարներում, անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների ու, մասնավորապես՝ երկաթուղու վերագործարկման մասին մոսկովյան վերջին համաձայնագրին, այն հարցն էր առաջ քաշել, թե ինչո՞ւ է խոսվում միայն Մեղրիի ուղղության մասին, երբ տնտեսական առումով ավելի նպատակահարմար կարող է լինել Իջեւան-Ղազախ երկաթուղին: «Նախիջեւան միջանցքի պարտավորության հարցը լուծել այլ տարբերակով: Նկատի ունենք Իջեւան-Ղազախ նույնպես փակ երկաթուղին, որը սակայն զուտ տնտեսական տեսանկյունից Մեղրիի համեմատ շատ ավելի շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ՌԴ-ի համար: Այդ հանգույցի եւ դրան այս ու այն կողմերից հաջորդող երկաթուղու տեխնիկական պարամետրերը եւ զարգացման հեռանկարները շատ ավելի հարուստ են, քան բավականին սահմանափակ (ռելիեֆային պայմանները) Մեղրիի գիծը: Հաջորդը. Իջեւան-Ղազախն այս պահին պետք է վերականգնել միայն սահմանային գոտում, եւ որոշ փոքր հատվածներ ունեն արդիականացման կարիք: Իսկ ահա Մեղրից մինչեւ Հորադիզ-կայարան երկաթուղի ներկայումս պարզապես գոյություն չունի: Երրորդը. Իջեւանի գիծը Հայաստանին հնարավորություն կտա զարգացնել նաեւ սեփական ներքին ցանցը: Չորրորդ. այն ավելի կարճ ուղի է Ադրբեջան-Թուրքիա կապի համար (Գյումրի-Կարսով): Ընդ որում, մեծ բեռնափոխադրողականությամբ, որի մասին էլ երազում է Ալիեւը: Իսկ ահա Հայաստանի համար այն դեպի ՌԴ տանող կարճ ուղի է: Հինգերորդ. Իջեւանի գծի եւ հատկապես՝ Նախիջեւանով Իրանի հետ կապի հնարավորության դեպքում Վրաստանի համար եւս չափազանց շահավետ է դառնում աբխազական երկաթուղու վերագործարկումը: Միաժամանակ՝ Իջեւանի գիծն ու Կարս-Գյումրին ՌԴ-ի համար եւս ամենակարճ երկաթուղային ճանապարհը կլինի Թուրքիայի համար: Հաշվի առնելով նաեւ, որ դեռ խորհրդային ժամանակներից կային ծրագրեր՝ Բաքուն շրջանցելով, Եվլախի հատվածից Ռուսաստան տանող ուղու կառուցման մասին, որն այս դեպքում նույնպես կարող է դառնալ տնտեսապես շահավետ: Եվ այսպես շարունակ, Իջեւան-Ղազախի տնտեսական առավելությունները բոլոր կողմերի համար ակնհայտ են, ի տարբերություն հարավկովկասյան տարածաշրջանի ամենահարավային սահմանով անցնող Մեղրիի գծի»,- գրել էր «Իրավունքը»:

Այսպիսով, տնտեսական եւ տեխնիկական առումով ո՞րն է առավել շահավետ: Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ մասնագետից` «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար ՌՈՒԲԵՆ ԳՐԴԶԵԼՅԱՆԻՑ, ով նկատեց.

- Ճիշտ նշեցիք, ունենք երկու ուղղություն՝ Իջեւանով եւ Մեղրիով-Նախիջեւանով: Հիմա ցանկացած դեպքում, ցանկացած ճանապարհ միայն դրական էֆեկտ է տալիս տնտեսական եւ այլ առումներով: Սակայն տնտեսական շահավետության մասին խոսել դեռ վաղ է, որովհետեւ դեռ հասկանալ է պետք աշխատանքների ամբողջ ծավալը, թե ինչ ռեսուրսներ են պետք՝ վերկանգնելու այս կամ այն գիծը, ում կողմից պետք է ներդրումներ արվեն եւ այլն: Ինչ վերաբերում է վերը նշած ուղղություններին, ապա երկուսն էլ իրենց նշանակությամբ, տեխնիկական հնարավորություններով տարբեր են: Եթե օրինակ Իջեւանի գիծը ունի, իր այսպես ասած, բարակ տեղերը: Օրինակ՝ Մեղրաձորի թունել, որը ԽՍՀՄ-ի ժամանակ այդպես էլ անավարտ մնաց: Դրա համար մեծ ներդրումներ պահանջելու է նաեւ Մեղրաձորի թունելը, որը ԽՍՀՄ-ի ժամանակ ամենաերկար թունելն էր: Սակայն այն տեխնիկական առումով բավականին բարդ կառույց է եւ պահանջելու է մեծ ռեսուրսներ՝ վերջնական ավարտական տեսքի բերելու համար: Իսկ ահա Մեղրիում մոտ 40 կմ. երկաթգիծ պետք է նույնպես վերականգնվի իր ամբողջ ենթակառուցվածքով (խոսքը Հայաստանի տարածքի մասին է, հաշվի առնելով, որ Ադրբեջանին մնացած Զանգելանի, Ջեբրաիլի տարածքներում, մինչեւ Հորադիզ կայարան եւս երկաթուղի, ըստ էության, չկա- Հեղ.): Գումարած, ադրբեջանական կողմը իր մասով պետք է որոշ լուծումներ առաջարկի: Եվ մի փոքր մաս մեզ մոտ պետք է վերականգնել՝ Երասխից դեպի նախկին Նորաշեն կայարան: Այսինքն, այստեղ կոմպլեքս աշխատանք է պետք իրականացնել: Ընդգծեմ, որ Իջեւանի հատվածը դեպի Ադրբեջան օգտագործվել է հիմնականում սահմանափակ բեռների համար: Այսինքն այնտեղ, քանի որ ռելիեֆը ծանր է, այդ գծի թողունակությունը ցածր է: ԽՍՀՄ-ի ժամանակ մինչեւ 1900 տոննայի հասնող գնացքներ են տեղափոխվել: Այսինքն` պատկերացրեք, Ադրբեջանից Իջեւան գնացքը մտնում էր 4-5 հազար տոննայով, ապա մաս-մաս տեղափոխվում, որովհետեւ այդ ծանրությունը տվյալ ռելիեֆի վրա դժվար էր աշխատում: Իսկ ահա Մեղրի-Նախիջեւան գծով, որտեղ չկան թեքություններ, 4-4.5 հազար տոննայանոց շարժակազմն առանց խոչընդոտների անցնում է: Հարթավայրային տարածք է, այսինքն այս տեսակետից ՄԵղրի-Նախիջեւան հատվածի թողունակությունը ավելի մեծ է:

- Իսկ Իջեւանի ուղղությամբ Հայաստանից ՌԴ ճանապարհը չի՞ կրճատվում:

- Երկաթուղու համար ոչ թե այդքան կրճատումը կամ երկարումն է առավել գրավիչ, այլ թողունակությունը: Մեղրի-Նախիջեւանով, ճիշտ եք, ավելի երկար է ստացվում, քան Իջեւանով: Բայց երբ երկար գծով կարողանում ենք միանգամից ավելի մեծ բեռ տեղափոխել, ապա դա ավելի ձեռնտու է, միանշանակ: Միեւնույն ժամանակ Երասխով Նախիջեւան երթեւեկության վերականգնումը չափազանց կարեւոր հնարավորություն է տալիս մեզ՝ կապվել Իրանի հետ: Պարբերաբար շեշտվում է ՌԴ-ի հետ կապվելու խնդիրը, սակայն ասեմ, որ երեւի թե ոչ պակաս նշանակություն կունենա մեզ համար Իրանի հետ կապվելը: Մենք կստանանք հնարավորություն՝ կապվել Պարսից ծոցի մեծ նավահանգիստների հետ եւ միջանցք  ձեւավորել Պարսից ծոցի եւ սեւծովյան նավահանգիստների մեջ: Այսինքն, տրանզիտ ապահովել մեր տարածքով: Այս ուղղությամբ երկաթուղիով բեռներ տեղափոխելու պահանջարկ կա: Այնպես որ, պետք է հասկանալ, որ այս ուղղությամբ եւս ահռելի մեծ պոտնեցիալ ունենք:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհԻսրայելն անցել է կարանտինից դուրս գալու երրորդ փուլինՌեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենանՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ըԱլիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի ՀոխիկյանԻ՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներինԵվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելՄոսկվային է մոտեցել ցիկլոն՝ բերելով ձյան առատ տեղումներՄիքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում»Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուԲաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրանԱհա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին ՊետրոսյանԿապիտուլյանտը հնդկական կինո էր խաղում հարթակում՝ փորձում էր լաց լինել, բայց լացն էլ չէր գալիս. ՋամալյանԴատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի իմ դեմ ներկայացված հայցը. ՄալյանԻ՞նչ ունի վախենալու նախագահ Սարգսյանը, կրկին իրեն հիշեցնում են երկքաղաքացիության խնդի՞րը. ԶոհրաբյանԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածելԱդրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի հետևանք էր. խնդիրն արդեն լուծված է. «Տեղեկատվության ստուգման կենտրոն» Սերգեյ Բեզրուկովը ներկայացման ժամանակ սրտի կաթված է ստացելՔաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել Վիրահայերի միասնություն ՀԿ-ն պաշտպանեց Վաղարշակ Հարությունյանին Նաիրա ԶոհրաբյանիցԻշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվիԱրցախում հայտնաբերվել է ևս երկու աճյունՀայ կնոջ սերը առ հայրենիք՝ ի զորու է ծնկի բերել ցանկացած թշնամու. Հերոս ԱԴԱՄ ՍԱՀԿԱՅԱՆԻ մայրիկը հայուհիների առանձնահատկության մասինԱրմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան ՍաղաթելյանՀասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն՝ «ամենազնիվ դատավոր» Ջհանգիրյանին Նիկոլը պիտի նշանակի ԲԴԽ նախագահ․ Միքայել ՄինասյանՕնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չի. Արա ՍաղաթելյանՀրապարակային չափալախ Նիկոլին. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջԵրևանում մարտի 7-ի երեկոյան ժամերին և առաջիկա մի քանի օրը սպասվում են տեղումներ«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ ԱլիևՈւՂԻՂ. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայումՀազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին, սովորաբար նա զանգում է ԱԳ նախարարին․ Սուրեն Սարգսյան«Ի սրտե». Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված տեսահոլովակ«Հարգելի ոստիկանություն, հաշվի առնելով, որ ուշի ուշով հետևում եք իմ հրապարակումներին՝ ուստի հայտնում եմ...». Ամրամ ՄակինյանԵս այստեղ եմ ոչ թե որպես ՓՊ նախագահ, այլ՝ որպես քաղաքացի, որպես նախկին զինծառայող. Արա ԶոհրաբյանՕնիկ Գասպարյանին և Հայոց բանակին սատարող քաղաքացիները ՊՆ-ի մոտից քայլերթ կիրականացնեն՝ դեպի Բաղրամյան պողոտաՈւհանում ԱՀԿ փորձագետների աշխատանքի մասին հաշվետվությունը կհրապարակվի մարտի 15-ից հետոԱկցիա ՊՆ-ի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի եւ Հայոց Բանակի .ՈւՂԻՂՀայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել՝ հատկապես օրհասական օրերին, հայ կինը միշտ էլ գիտակցել ու մարտնչել է, հերոսացել է կամ հերոսներ ծնել. Տիգրանուհի ԿարապետյանՖուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համարՀադրութի և Ֆիզուլիի շրջաններում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվելՑանկացած միջավայրում, ուր այսօր կհայտնվեք, ձեզ սպասվում է հաջողություն. Օրվա աստղագուշակՈրպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին. Նորատ Տեր-ԳրիգորյանՀայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. ԱբրահամյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդԲայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈրքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին«Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվելԴժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը. Լարսի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ