Ռեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենան Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ը Ալիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի Հոխիկյան Ի՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներին Եվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործել Միքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում» Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու Բաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրան Ահա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին Պետրոսյան


Վարորդները երկու լուսանկարով չեն ակտավորվի. ինչ կփոխվի «կարմիր գծերի» հարցում

Հասարակություն

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ երեկ քննարկեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Թե ինչ է փոխվում շարքային վարորդի կյանքում այս օրենքի փոփոխությամբ` «Իրավունքը» մանրամասներ  պարզեց նախագծի համահեղինակ, իմքայլական պատգամավոր ՍԻՍԱԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՑ:

- Եթե գործող իրավակարգավորմամբ` երկու լուսանկարների համադրության արդյունքում էր, ըստ էության, պարզվում, որ ավտոտրանսպորտային միջոցը կայանած է եղել 15 րոպե կամ ավելի, ու վճար չի կատարվել, ապա հիմա այս օրենքի ընդունման դեպքում արձանագրում ենք, որ պարտադիր նախապայման պետք է լինի տեսանյութը, այդ թվում` 15 րոպե կայանման: Այսինքն` իր կայանումն ապացուցող 15 րոպե տեսանյութը պետք է տրամադրվի վարորդին, որը կփաստի, որ, իսկապես, կայանել է այդքան ժամանակ: Սա հիմնականում հազարավոր վարորդների դժգոհության առիթ էր, մի մասը գուցե օբյեկտիվորեն չէր հիշում, եւ չեմ բացառում նաեւ, որ կային վարորդների որոշակի հատված, որ միտումնավոր էին ասում, թե այդքան ժամանակ չեն կայանել: Բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով, որ ակտերն էլ որպես կանոն ամիս-ամիսուկես հետո է գալիս այդ մարդկանց մոտ, բնականաբար, ողջամիտ կասկած էր առաջանում, թե արդյոք այդ օրը, այդ ժամին այդքան կայանել է եւ այլն: Դրա համար լինում էին բողոքարկումներ, եւ նաեւ կա այս մասով վճռաբեկ դատարանի որոշում, ըստ որի, քանի որ օրենքով առանձնահատկություն սահմանված չէ, հետեւաբար քաղաքապետարանը իրավասու չէ նման կերպ վարչարարություն իրականացնելու:

– Փաստորեն, վարորդները «կարմիր գծերի» համար, եթե պետք է տուգանվեն, ապա այդ տուգանման հիմք հանդիսանալու է տեսանյութը: Այս դեպքում` ինչպե՞ս է այդ տեսանյութը հասանելի դառնալու նաեւ վարորդին:

– Քաղաքացին ինչպես ճանապարհային երթեւեկության մյուս խախտումների դեպքում է ստանում այդ խախտման հղումն իր ակտի մեջ, որտեղ այդ կոդը գրված է եւ կարող է մտնել ու տեսնել իր խախտումը, ենթադրենք, որ կարմիր լույսի տակով է անցել կամ մեկ-երկու րոպե սխալ է կայանել, այս դեպքում էլ պետք է այդ տեսանյութի հղումը որեւէ եղանակով իրեն հասանելի լինի, որ կարողանա տեսնել, թե ինչպես է 15 րոպե եւ ավել անշարժ վիճակում իր մեքենան գտնվել տվյալ հատվածում եւ այդ օրը վճարում չի կատարել: Հիմնականում փոփոխությունը սա է, որ վարչական վարույթի առանձնահատկություններն է սահմանվում, նաեւ հնարավորություն է տրվում պետական այլ մարմիններին, մասնավորապես` ոստիկանությանը հասանելիություն տալ այդ տեսանյութերին:

– Կա նաեւ արդարացի դժգոհություն վարորդների կողմից, որ իրենք կայանել են կարմիր գծերի վրա եւ, օրինակ, իրենց մեքենայից ինչ-որ գողություն է տեղի ունեցել եւ փաստացի այդ տեսանյութերը կամ չէին լինում, կամ` դժվար էր լինում հասանելի դարձնել ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների համար: Այս մասով որեւէ կարգավորում կա՞:

– Այստեղ կային օբյեկտիվ եւ ավելի շատ քիչ սուբյեկտիվ տարբեր պատճառներ: Բայց հիմնականում` օբյեկտիվ, որովհետեւ նախ այդ սերվերները չկային, անմխիթար վիճակում էր եւ այլն: Հիմա նաեւ այս մասով կփորձենք հնարավորինս պաշտպանված լինել, որովհետեւ եթե քաղաքացին վճարելու է կարմիր գծերում կայանելու համար, ուրեմն` գոնե պետք է ակնկալիք ունենա, որ գողության կամ` օրինակ, մեքենային հարվածելու դեպքում, իրավասու մարմիները կունենան այդ լիազորությունը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից պահանջելու կամ ուղիղ հասանելիություն ստանալու այդ տեսանյութերին: Բայց այստեղ էլ ենք սահմանափակում, բնականաբար, դրել, որ միայն իրենց լիազորությունների իրականացման շրջանակում այն լինի: Կոպիտ ասած` այնպես չլինի, որ ոստիկանության ինչ-որ բաժին իր հաճույքի համար ցանկանա հասանելիություն ստանալ, թե Կենտրոնի այս կամ այն փողոցում ինչ մեքենաներ են կայանած: Այն պետք է բխի իր գործառույթների իրականացումից, այսինքն` կա՛մ քրեական, կա՛մ այլ իրավախախտման դեպքում միայն կարող է պահանջել եւ ստանալ հասանելիություն:

– Տարեվերջին լայն արձագանք էր գտել այն, որ այս օրենքի փոփոխությամբ` Երեւանի 12 վարչական շրջաններից 10-ում ընդհանրապես վերացվելու են ավտոկայանման կարմիր գծերը: Այս պահին գործնականում ինչ-որ բան փոխվե՞լ է:

– Ինչպես հիշում եք, տարեվերջին տեղի ունեցավ միայն նախագծի առաջին ընթերցումը: Եվ միայն հիմա է ընդունվելու երկրորդ ընթերցմամբ: Բայց ես բանավոր խոսակցություն եմ ունեցել Երեւանի քաղաքապետի եւ քաղաքապետարանի համապատասխան ներկայացուցիչների հետ եւ իմ տեղեկություններով` մինչեւ այս օրենքի ընդունումը, օրինակ, մյուս վարչական շրջաններում ակտավորում պետք է քաղաքացիները չստանան: Այսինքն` եթե կան ակտեր, ապա կլինեն միայն Կենտրոն վարչական շրջանում եւ Արաբկիր վարչական շրջանի որոշ հատվածներում: Այս օրենքի ընդունումից հետո էլ փաստացի մենք այն մյուս վարչական շրջաններում այլեւս չպետք է ունենանք կարմիր գծեր` զուտ այն պատճառով, որ այնտեղ չկան համապատասխան տեխնիկական միջոցներ, եւ քաղաքացիներն այդ վարչական շրջաններում չպետք է շրջիկ մեքենաների միջոցով երկու լուսանկար ստանան եւ ակտավորվեն:

– Իսկ եթե նախապես արդեն վճարում կատարել են, ինչպե՞ս է այն փոխհատուցվելու:

– Այս առումով որեւէ բան չի փոխում, որովհետեւ վճարում ես ամբողջ տարվա համար, իսկ տարին նոր է սկսվում: Այստեղ խնդիր չեմ տեսնում, եւ հետո եթե անգամ լինեն որոշ վարորդներ, որոնք վճարել են, միեւնույնն է, այն ժամանակ էլ էին իրենք արդարացի պահանջում, որ այս մյուս տեղերում` վարչական շրջաններում, որտեղ ակտավորում էին, իրենց պատկերացմամբ, հիմնավորված չէր, քանի որ լուսանկար էր: Լիահույս եմ, որ օրենքը կընդունվի, եւ ՀՀ նախագահն էլ շուտ կստորագրի, որպեսզի փետրվարից գոնե այս կարգավորումը ուժի մեջ մտնի: Իսկ վճարման հետ կապված խնդիր չեմ տեսնում, որովհետեւ, միեւնույնն է, ծառայությունը շարունակում է մնալ, ընդհակառակը` ավելի է պաշտպանում վճարող քաղաքացու շահերը, քանի որ վարորդները երկու լուսանկարով չեն ակտավորվի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ռեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենանՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ըԱլիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի ՀոխիկյանԻ՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներինԵվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելՄիքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում»Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուԲաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրանԱհա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին ՊետրոսյանԿապիտուլյանտը հնդկական կինո էր խաղում հարթակում՝ փորձում էր լաց լինել, բայց լացն էլ չէր գալիս. ՋամալյանԴատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի իմ դեմ ներկայացված հայցը. ՄալյանԻ՞նչ ունի վախենալու նախագահ Սարգսյանը, կրկին իրեն հիշեցնում են երկքաղաքացիության խնդի՞րը. ԶոհրաբյանԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածելԱդրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի հետևանք էր. խնդիրն արդեն լուծված է. «Տեղեկատվության ստուգման կենտրոն» Սերգեյ Բեզրուկովը ներկայացման ժամանակ սրտի կաթված է ստացելՔաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել Վիրահայերի միասնություն ՀԿ-ն պաշտպանեց Վաղարշակ Հարությունյանին Նաիրա ԶոհրաբյանիցԻշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվիԱրցախում հայտնաբերվել է ևս երկու աճյունՀայ կնոջ սերը առ հայրենիք՝ ի զորու է ծնկի բերել ցանկացած թշնամու. Հերոս ԱԴԱՄ ՍԱՀԿԱՅԱՆԻ մայրիկը հայուհիների առանձնահատկության մասինԱրմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան ՍաղաթելյանՀասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն՝ «ամենազնիվ դատավոր» Ջհանգիրյանին Նիկոլը պիտի նշանակի ԲԴԽ նախագահ․ Միքայել ՄինասյանՕնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չի. Արա ՍաղաթելյանՀրապարակային չափալախ Նիկոլին. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջԵրևանում մարտի 7-ի երեկոյան ժամերին և առաջիկա մի քանի օրը սպասվում են տեղումներ«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ ԱլիևՈւՂԻՂ. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայումՀազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին, սովորաբար նա զանգում է ԱԳ նախարարին․ Սուրեն Սարգսյան«Ի սրտե». Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված տեսահոլովակ«Հարգելի ոստիկանություն, հաշվի առնելով, որ ուշի ուշով հետևում եք իմ հրապարակումներին՝ ուստի հայտնում եմ...». Ամրամ ՄակինյանԵս այստեղ եմ ոչ թե որպես ՓՊ նախագահ, այլ՝ որպես քաղաքացի, որպես նախկին զինծառայող. Արա ԶոհրաբյանՕնիկ Գասպարյանին և Հայոց բանակին սատարող քաղաքացիները ՊՆ-ի մոտից քայլերթ կիրականացնեն՝ դեպի Բաղրամյան պողոտաՈւհանում ԱՀԿ փորձագետների աշխատանքի մասին հաշվետվությունը կհրապարակվի մարտի 15-ից հետոԱկցիա ՊՆ-ի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի եւ Հայոց Բանակի .ՈւՂԻՂՀայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել՝ հատկապես օրհասական օրերին, հայ կինը միշտ էլ գիտակցել ու մարտնչել է, հերոսացել է կամ հերոսներ ծնել. Տիգրանուհի ԿարապետյանՖուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համարՀադրութի և Ֆիզուլիի շրջաններում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվելՑանկացած միջավայրում, ուր այսօր կհայտնվեք, ձեզ սպասվում է հաջողություն. Օրվա աստղագուշակՈրպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին. Նորատ Տեր-ԳրիգորյանՀայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. ԱբրահամյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդԲայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈրքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին«Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվելԴժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը և Սյունիքի մարզի Շուռնուխ-Կատարի ավտոճանապարհը. Լարսի ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա. ԱԻՆ«Փաստ». Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակելԶոհվածի ծնողը նայում ու մտածում ա. «իմ լույս տղեն զոհվեց, իսկ էս փնթի թյուրիմացությունը ախռանիկներով օրը մի կաֆեում քցած ա: Սա արդա՞ր ա»Ժիրինովսկին պատմել է ԽՍՀՄ-ի պահպանման դեպքում Ռուսաստանի ճակատագրի մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ