ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ «ԺԵԽ» ԲԱՌԸ
Ներքաղաքական
Գյումրի կատարած այցի ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգենի Մանուկյանն իր դեմ ցույց անող մի քանի քաղաքացիներին անվանել էր «բոմժեր»: Անդրադառնալով վերոնշյալին` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆՆ ասաց, որ միանում է դրա հետ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ նման արտահայտությունն անընդունելի է.
– Հասկանում եմ, որ երբեմն էմոցիաներն այնպես են խտանում, եւ այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, որ չես կարողանում մնալ ադեկվատ լեքսիկոնի մեջ: Բայց մենք քաղաքական գործիչներ ենք եւ չպետք է տրվենք սադրանքների: Իհարկե, ես չեմ հրաժարվի «ժեխ» բառի օգտագործումից:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ