Մեր գլխավերեւում՝ սարի վրա, թուրքերն էին, ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր.Պատերազմը՝ լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի որդու՝ Ալեքսեյ Բալայանի աչքերով Քաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ Իսրայելն անցել է կարանտինից դուրս գալու երրորդ փուլին Ռեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենան Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ը Ալիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի Հոխիկյան Ի՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներին Եվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործել Մոսկվային է մոտեցել ցիկլոն՝ բերելով ձյան առատ տեղումներ


ԻՆՉ ԵՆ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԿԱՐՍԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Միջազգային

Նախօրեին հայտնի դարձավ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը շարունակում են համատեղ զորավարժանքների քաղաքականությունը: Հերթական միասնական զորավարժությունները նախատեսված են փետրվարի 1-12-ին՝ Կարսում: Կմասնակցեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժեր, ավիացիա եւ այլն:

 

ՆԻԿՈԼՅԱՆ ԽՈՒՆՏԱՅԻ ՀԻՆ ՁԱՅՆԱՊՆԱԿԸ

Եթե մինչ վերջին պատերազմը Թուրքիան եւ հատկապես Ադրբեջանը նման ռազմատենչությունը բացատրում էին Արցախով, ապա պարզ հարց է ծագում՝ հիմա նման զորավարժանքներով ինչի՞ են պատրաստվում: Եվ այն դեպքում, երբ Բաքուն ու Անկարան մի գլուխ խոսում են տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու անհրաժեշտությունից, ողջ Հարավային Կովկասով մեկ ճանապարհները բացելուց եւ խաղաղասիրական այլ ծրագրերից: Մինչդեռ թուրքական իշխանամերձ «Խաբարը» բացահայտ հայտարարում է, թե առաջիկա այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է Հայաստանին: Բայց ուժ են ցուցադրում, որ ինչի՞ հասնեն, սպառնու՞մ են Հայաստանին, թե՞ փորձում են Հայաստանից եկող սպառնալիքը չեզոքացնել: Երկու տարբերակն էլ կարող է տխուր մտքեր առաջացնել: Հայաստանը, որն այս օրերին չի կարողանում անգամ նորմալ զորահավաք իրականացնել, տնտեսապես մեռած վիճակում է, ներքին կառավարման եւ քաղաքական համակարգը զրո մակարդակի վրա է, իսկ արտաքին հեղինակությունը՝ զրոյից էլ ցածր, չի կարող որեւէ մեկի համար սպառնալիք լինել: Նաեւ իմաստ չունի Հայաստանին սպառնալ. հանուն ինչի՞ Թուրքիան եւ Ադրբեջանը հսկայական ծախսեր անեն՝ զորավարժանքներ իրականացնելու կամ ինչ-որ բան ստանալու համար պատերազմի համար, երբ հանգիստ տեղները նստած կարող են պատերազմական կամ զորավարժանքային ծախսերի մի փոքր մասով այդ նույն բանը Նիկոլից ստանալ: Սակայն այդ տրամաբանությամբ հանդերձ, թուրք-ադրբեջանական տանդեմը, այնուամենայնիվ, կազմակերպել է այդ զորավարժանքները: Իսկ դա նշանակում է, որ ունեն խնդիրներ, որոնք չեն կարողանում լուծել անգամ դուբայներում առանձնատներ եւ նույնիսկ  միլիարդներ Նիկոլին տալու միջոցով: Չնայած դրան, հայաստանյան դեռ իշխող համակարգում կա՛մ էլի խելքները չի հերիքում եւ հանգիստ տեղները նստած են, կա՛մ էլ զգում են վտանգը, սակայն նորից փորձում են ժողովրդին մոլորության մեջ գցել, թե՝ ոչ մի վտանգ չկա: Օրինակ` ԱԺ տխրահռչակ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որի ռազմական «հանճարը» սահմանափակվում է ժամանակին Վազգեն Սարգսյանի հետ ունեցած շփումներով, քարոզում է, թե թուրք-ադրբեջանական զորավարժություններից պետք չէ անհանգստանալ: «Զորավարժություններից շատ մի վախեցեք: Ռազմատենչ հայտարարությունները դուր են գալիս Ալիեւին եւ, որպես հաղթող կողմ, շարունակում է հաճույք ստանալ դրանցից...»:

Իհարկե, պետք չէ զարմանալ, որ Ալիեւը Քոչարյանի համար հաղթող է. նրա ներկայացրած թիմին Ալիեւն իրոք խայտառակ պարտության է մատնել: Բայց դրանով հանդերձ, մի՞թե պարոն Քոչարյանն իրոք չի գիտակցում, որ մի բան է, երբ Ալիեւը Շուշիում «չայի» բաժակը ձեռքին ինքն իրեն է գովերում՝ սպառնալով Հայաստանին, ու միանգամայն այլ բան է, երբ Թուրքիայի կարգի լուրջ պետությունն այդ նույն Ալիեւի հետ մասշտաբային եւ երկարաժամկետ զորավարժանքներ է կազմակերպում, կրկնենք` հսկայական ծախսեր կատարելով: Եվ այն դեպքում, երբ զուգահեռաբար այդ նույն Թուրքիան, համաձայն մի շարք աղբյուրների, ակտիվորեն զինուժ է կենտրոնացնում Հայաստանի սահմաններից ոչ շատ հեռու եւ արդեն հասցրել է մոտ 50 հազարանոց զորախումբ կուտակել: Ու հիմա ի՞նչ, Հայաստանի  իշխանությունները դեռ փորձում են արցախյան պատերազմի «տրյո՞ւկը» կիրառել՝ փորձելով ժողովրդին համոզել, թե ամեն ինչ լավ է, երբ իրականում պատկերը ողբերգական էր:

 

ՀԱՍՑԵԱՏԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԷ

Չնայած, այս դեպքում խաղը կարծես այլ հարթությունում է: Մնում ենք այն համոզմանը, որ թուրք-ադրբեջանական տանդեմն այս պահին ո՛չ Հայաստանից վախենալու եւ ո՛չ էլ սպառնալու կարիք ունի: Ու երբ այս իրավիճակում զորավարժանքներ են անում, ապա հիշատակված տրամաբանությունը հաշվի առնելով, մեկ խելքը գլխին բացատրություն է մնում. այդ զորավարժանքներն ամենեւին էլ Հայաստանին ուղղված չեն: Ի դեպ, իր հիշատակած հայտարարությունում Քոչարյանը մեկ հետաքրքիր միտք, այնուամենայնիվ, նշում է. «Այսօրվա իրողություններն այնպիսին են, որ անվտանգության համակարգը եւ Ռուսաստանի զինված ուժերի ներկայությունը որեւէ հեռանկար չեն տալիս այդ ¥Ալիեւի- հեղ.¤ հայտարարությունները իրագործելու»: Տալիս են, թե՝ ոչ, դա չէր պարոն Քոչարյանի հետաքրքիր միտքը, այլ այն հիշեցումը, որ երբ ներկայումս բացառապես ռուսական բանակի ներկայությունն է դարձել Հայաստանի (ներառյալ Արցախի) անվտանգության միակ «հովանոցը», թուրք-ազերիական զորավարժանքներն էլ, ռազմական եւ քաղաքական իմաստով, ուղղված են հենց ՌԴ-ին: Համենայնդեպս այն, որ այդ վարժանքները սովորականի պես իրականացվում են ոչ թե Նախիջեւանում, այլ՝ Կարսում, այսինքն Գյումրիի 102-րդ ռազմաբազայի բառացիորեն քթի տակ, դրա լավագույն վկայություններից մեկն են: Այսպիսով, ի՞նչ են ուզում ռուսներին ասել թուրքերը: Որ Կարսում ձմեռային եւ լեռնային իրավիճակում զորավարժանքներ կազմակերպելով, պատրաստվում են համանման պայմաններ ունեցող Նախիջեւանում անցնել հարձակման եւ Սյունիքը կիսե՞լ: Առաջին տպավորությամբ, ակնարկը դա է: Սակայն մեկ հանգամանք այստեղ կա. էական չէ, թե Թուրքիան, եթե իրոք ցանկանա հարձակման անցնել Հայաստանի ուղղությամբ, որ հատվածը կընտրի: Փաստն այն է, որ Հայաստանը, ի տարբերություն Արցախի, լիովին ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի պաշտպանության գոտում է: Ընդ որում, այդ պաշտպանական մեխանիզմներին միանալը ¥հատկապես ՌԴ-ի պարագայում¤ արդեն կապ չունի ՀՀ իշխանությունների դիմումից, որ 5 միլիարդ տաս ու որեւէ դիմում ՀԱՊԿ չգնա: Այսինքն, ՌԴ-ն ունի Հայաստանի բոլոր սահմանները պաշտպանելու պայմանագրային պարտավորություն ¥թեեւ այս դեպքում դա ավելի նման է իրավունքի¤, եւ գործնականում կասկածից դուրս է, որ առաջին իսկ կրակոցների դեպքում ռուսական բանակը կգործի: Չէ, նկատի չունենք հայերի «սիրուն աչքերը»: Պարզապես ցանկացած ուղղությամբ Հայաստանի սահմանների ճեղքումը ծանրագույն հարված է ռուսական ռազմավարական շահերին: Սրանք պարզ փաստեր են, որոնք մեզանից էլ լավ միանշանակ հաշվարկել եւ գիտակցում են Անկարայում: Ավելին, նաեւ` Բաքվում: Ընդ որում, Ալիեւը պետք է շատ ավելի լուրջ վերաբերվի իրավիճակին, քանի որ եթե ադրբեջանական բանակը կամ ադրբեջանական տարածքը՝ Նախիջեւանը տրամադրի ռուսական դրոշի ուղղությամբ կրակ բացելու համար, ապա քանի՞ ժամից ռուսական տանկերը կկարողանան հասնել ՆԱՏՕ-ական հովանոց չունեցող Բաքու: Ասենք, Թուրքիայի պարագայում եւս նույն հարցը կա. Հայաստանի ուղղությամբ հարձակումը, անկախ Նիկոլի դիմում գրել-չգրելուն, կնշանակի ՌԴ-ի հետ պատերազմ: Կգնա՞ Անկարան նման ռիսկի...

 

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՊԱՏԵՐԱԶՄԻ՞ ՌԴ-Ի ԴԵՄ

Չնայած, հասկանալ է պետք՝ իրո՞ք Էրդողանը ոչ մի դեպքում չի գնա ՌԴ-ի հետ ռազմական բախման: Այն, որ Սիրիա ռուսական բանակի մուտք գործելուց ի վեր թուրք-ռուսական ուղղակի ռազմական բախում հրահրելու փորձեր արեւմտյան հատուկ ծառայությունները քանիցս իրականացրել են, հայտնի փաստ է: Փաստ է նաեւ, որ չնայած այդ փորձերին ¥միգուցե ի շնորհիվ դրանց, քանի որ կողմերը գնահատեցին ռիսկերը¤ ռուս-թուրքական հարաբերությունները տեղափոխվեցին ամենասուր իրավիճակներում անգամ «լեզու գտնելու» հարթություն: Բայց ահա Արցախի պարագայում, թեեւ եղան նաեւ Պուտին-Էրդողան քննարկումներ, սակայն սա «լեզու գտնելու» տարբերակը չէր: Այսինքն, Մոսկվան դեռ պատերազմի առաջին օրերից առաջ էր տանում այն թեզը, որ հակամարտությունն իր ռազմավարական շահերի գոտում է, եւ Թուրքիան, ինչքան էլ Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» են, չպետք է հավակնություններ ունենա: Ավելին, ռուսական զորքերի մուտքն Արցախ անկասկած առանց Էրդողանի համաձայնության էր (չմոռանանք ռուսական ուղղաթիռի ոչնչացման պատմությունը): Իսկ ահա Լավրովի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Մոսկվան այդպես էլ որեւէ զիջում Անկարային չի անում: Ըստ Լավրովի՝ Արցախը Ռուսաստանի «պատասխանատվության տակ գտնվող տարածք է» եւ վերջ: Անկարան այսպիսով ցույց տվեց, որ ամենամեծ ցանկությունների պարագայում անգամ չկարողացավ թեկուզեւ «փորքիկ ոտնատեղ» խլել Մոսկվայից, եւ այդ փաստի առաջ բերած հիմնական խնդիրներից մեկն էլ այն է, որ Բաքուն կարող է այս իրավիճակում վերագնահատել տարածաշրջանում առկա ուժային բալանս: Իսկ այդ դեպքում Ադրբեջանի շահը կպահանջի մեծացնել աշխարհաքաղաքական վեկտորն ուժեղ գտնվածի՝ Մոսկվայի ուղղությամբ, ի տարբերություն ձախողվածի՝ Անկարայի: Հաշվի առնելով նաեւ, որ  Ալիեւը Էրդողանից նեղանալու առիթ ունի. ի վերջո, Անկարայի ձեւավորած պատերազմի արդյունքում էր, որ թեեւ Ադրբեջանը որոշակի հողեր հետ ստացավ, բայց դրա հետ միաժամանակ Ադրբեջանի բուն կենտրոնում ռուսական բանակի ներկայությունն է, այն էլ՝ անորոշ ժամանակահատվածով: Իսկ դա նաեւ այն խնդիրն ունի, որ հաղթանակի էյֆորիայից հետո ներադրբեջանական հարթակում Ալիեւը լուրջ գլխացավանքի առաջ է կանգնելու: Այսպիսով, Էրդողանի համար ցանկալի կլիներ ցուցադրական մեսիջ հղել, որ ոչ մի բան չի եղել, անկախ ռուսական բանակից Թուրքիան եւ Ադրբեջանը մնում են «մեկ ազգ, երկու պետություն»: Ալիեւի համար եւս այդ մեսիջը ցանկալի կլիներ՝ ներադրբեջանական բավականին զորեղ թուրքամետներին ցույց տալու համար, թե իրոք ոչինչ չի փոխվել: Եվ ահա համատեղ զորավարժանքը դրա լուծումներից մեկը կարող է լինել: Թեեւ դա չի փոխում Լավրովի ֆիքսած իրողությունը՝ Արցախը Ռուսաստանի «պատասխանատվության տակ գտնվող տարածք է» եւ վերջ: Իհարկե, չբացառենք նաեւ, որ այս ամենից զատ, նորից կան թուրքերին ռուսների հետ բախման տանելու արեւմտյան ծրագրեր: Այսպես, Ահմեդ Դավութօղլուն հերթական անգամ անթաքույց սպառնալիք հղեց, որ ներթուրքական արեւմտամետ ուժերը պատրաստվում են ԱՄՆ իշխանությունը Բայդենի կողմից ստանձնելուց հետո Էրդողանին տապալել: «Նախազգուշացնում եմ, պարոն Էրդողանը շուտով կվերանա»,- նախօրեին հայտարարեց Դավութօղլուն: Բայց եթե իրոք ընդունենք, որ Արեւմուտքն ի զորու է Էրդողանին տապալել եւ չտապալելու գին կսահմանի ՌԴ-ի հետ պատերազմը, էլի քիչ հավանական է թվում, որ Թուրքիայի առաջնորդը կգնա նման բաց վտանգի: Միայն սեփական ուժերով Էրդողանը երկար չի դիմանա, իսկ ՆԱՏՕ-ի միջամտությունը կնշանակի Երրորդ աշխարհամարտ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Մեր գլխավերեւում՝ սարի վրա, թուրքերն էին, ողջ մնալու հավանականությունը հիսուն-հիսուն էր.Պատերազմը՝ լեգենդար հրամանատար Վլադիմիր Բալայանի որդու՝ Ալեքսեյ Բալայանի աչքերովՔաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհԻսրայելն անցել է կարանտինից դուրս գալու երրորդ փուլինՌեկորդային գնով վաճառքի է հանվել ԱՄՆ-ում միակ ՎԱԶ-2110 ավտոմեքենանՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 8-ից 14-ըԱլիևը չթաքցրեց ՀՀ Սյունիքի և Վայոց Ձորի մարզերին տիրանալու իր ձգտումները. Նաիրի ՀոխիկյանԻ՞նչ անել մարտի 8-ին. խորհուրդներ կանանց եւ աղջիկներինԵվրախորհրդարանում կոչ են արել «Հյուսիսային հոսք-2»-ը Ռուսաստանի դեմ որպես քաղաքական գործիք օգտագործելՄոսկվային է մոտեցել ցիկլոն՝ բերելով ձյան առատ տեղումներՄիքայել Մինասյան. Հայաստանը կրկին հայտնվել է «կայսրությունների առճակատման խաչմերուկում»Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելուԲաղրամյան պողոտայում մի քաղաքացի դանակը ձեռքին մտել է վրանԱհա թե ինչու Հռոմի պապը 44 օրյա պատերազմի ընթացքում ծպտուն չհանեց. Գարեգին ՊետրոսյանԿապիտուլյանտը հնդկական կինո էր խաղում հարթակում՝ փորձում էր լաց լինել, բայց լացն էլ չէր գալիս. ՋամալյանԴատարանը մերժեց սորոսական Արսեն Խառատյանի իմ դեմ ներկայացված հայցը. ՄալյանԻ՞նչ ունի վախենալու նախագահ Սարգսյանը, կրկին իրեն հիշեցնում են երկքաղաքացիության խնդի՞րը. ԶոհրաբյանԱռողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածելԱդրբեջան» գրությամբ վարորդական իրավունքը սխալմունքի հետևանք էր. խնդիրն արդեն լուծված է. «Տեղեկատվության ստուգման կենտրոն» Սերգեյ Բեզրուկովը ներկայացման ժամանակ սրտի կաթված է ստացելՔաղաքացիները Անդրանիկ Քոչարյանի շենքի մոտ դագաղ են դրել Վիրահայերի միասնություն ՀԿ-ն պաշտպանեց Վաղարշակ Հարությունյանին Նաիրա ԶոհրաբյանիցԻշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվիԱրցախում հայտնաբերվել է ևս երկու աճյունՀայ կնոջ սերը առ հայրենիք՝ ի զորու է ծնկի բերել ցանկացած թշնամու. Հերոս ԱԴԱՄ ՍԱՀԿԱՅԱՆԻ մայրիկը հայուհիների առանձնահատկության մասինԱրմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել. Իշխան ՍաղաթելյանՀասել ենք մի հանգրվանի, երբ բոլորը գիտեն՝ «ամենազնիվ դատավոր» Ջհանգիրյանին Նիկոլը պիտի նշանակի ԲԴԽ նախագահ․ Միքայել ՄինասյանՕնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանի խելքի բանը չի. Արա ՍաղաթելյանՀրապարակային չափալախ Նիկոլին. Ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջԵրևանում մարտի 7-ի երեկոյան ժամերին և առաջիկա մի քանի օրը սպասվում են տեղումներ«Հայաստանը չի կարող խանգարել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը. մենք նրանց կպարտադրենք»․ ԱլիևՈւՂԻՂ. Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Բաղրամյան պողոտայումՀազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին, սովորաբար նա զանգում է ԱԳ նախարարին․ Սուրեն Սարգսյան«Ի սրտե». Ռիտա Սարգսյանի հիշատակին նվիրված տեսահոլովակ«Հարգելի ոստիկանություն, հաշվի առնելով, որ ուշի ուշով հետևում եք իմ հրապարակումներին՝ ուստի հայտնում եմ...». Ամրամ ՄակինյանԵս այստեղ եմ ոչ թե որպես ՓՊ նախագահ, այլ՝ որպես քաղաքացի, որպես նախկին զինծառայող. Արա ԶոհրաբյանՕնիկ Գասպարյանին և Հայոց բանակին սատարող քաղաքացիները ՊՆ-ի մոտից քայլերթ կիրականացնեն՝ դեպի Բաղրամյան պողոտաՈւհանում ԱՀԿ փորձագետների աշխատանքի մասին հաշվետվությունը կհրապարակվի մարտի 15-ից հետոԱկցիա ՊՆ-ի մոտ՝ ի աջակցություն ԳՇ պետի եւ Հայոց Բանակի .ՈւՂԻՂՀայ կնոջ վեհ գաղափարներն ու ձգտումները չեն խեղդվել՝ հատկապես օրհասական օրերին, հայ կինը միշտ էլ գիտակցել ու մարտնչել է, հերոսացել է կամ հերոսներ ծնել. Տիգրանուհի ԿարապետյանՖուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համարՀադրութի և Ֆիզուլիի շրջաններում որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվելՑանկացած միջավայրում, ուր այսօր կհայտնվեք, ձեզ սպասվում է հաջողություն. Օրվա աստղագուշակՈրպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին եւ շտաբի ողջ սպայական կազմին. Նորատ Տեր-ԳրիգորյանՀայրենիքի կորուստները որպես խաղաղության երաշխիք ներկայացնողները պարզամիտ դավաճաններ են. ԱբրահամյանՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 508 նոր դեպք. մահացել է 6 մարդԲայդենը ևս մեկ տարով երկարացրեց Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՈրքան էլ ժամանակի մեջ փոխվենք, միեւնույն է, հայ կինը մնում է յուրահատուկ իր չծերացող գեղեցկությամբ եւ քնքշությամբ.Հերոս Սասուն Մկրտչյանի մայրիկը հայ կանանց բացառիկ լինելու մասին«Ժողովուրդ». Հայկ Մարությանի անգործության հետեւանքը. տասներկու հազար երեխա մանկապարտեզ չի կարողանում ընդունվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ