Որ դեպքերում կարող է կոճապղպեղը վնասակար լինել օրգանիզմի համար
Հասարակություն
Կոճապղպեղը համարվում է աշխարհի ամենաօգտակար սննդամթերքի տեսակներից մեկը, որը հիանալի միջոց է օրգանիզմը տարատեսակ բորբոքային գործընթացներից ու վարակներից պաշտպանելու համար։ Նման ազդեցությունը պայմանավորված է դրանում պարունակվող մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով և այլ միկրոտարրերով, որոնք անչափ օգտակար են օրգանիզմի համար, ինչի շնորհիվ էլ կոճապղպեղը համարվում է առողջական տարատեսակ խնդիրների դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը, սակայն անգամ այս օգտակար մթերքը կարող է վնասակար լինել սխալ գործածության դեպքում։
Հատկապես ուշադիր պետք է լինել այն մարդիկ, որոնք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ՝ հակակոագուլյանտներ են ընդունում։ Բանն այն է, որ կոճապղպեղը կարող է ուժեղացնել նման դեղորայքի ազդեցությունը, ինչն էլ իր հերթին կարող է շատ վտանգավոր լինել ու հանգեցնել արյունազեղումների, այդ թվում նաև գլխուղեղի հեմոռագիկ կաթվածի։
Առողջական խնդիրներից խուսափելու համար մասնագետը խորհուրդ է տալիս օրական առավելագույնը 80 գրամ կոճապղպեղ օգտագործել։ Այս քանակությունը բավական կլինի իմունային համակարգն ամրապնդելու, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու և առողջական խնդիրներից խուսափելու համար։
«Կոճապղպեղը կարելի է կիրառել ցանկացած վիճակում, քանի որ այն բավական ունիվերսալ մթերք է։ Օրինակ՝ չոր վիճակում այն առավել երկար է պահպանում իր հատկությունները։ Կարելի է կիրառել նաև կոճապղպեղի թարմ արմատը։ Այն կարելի է քերիչով մանրացնել, խառնել մեղրին ու ավելացնել թեյին կամ պատրաստել տարբեր ըմպելիքներ ու թուրմեր», - նշում է Չերնյաևան։