Փաշինյանը զարմացրեց Պուտինին. քաղաքագետ
Ներքաղաքական
Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուշագրավ հայտարարություններով և գնահատականներով հանդես եկավ:
ՌԴ արտաքին գործերի նախարարի հայտարարությունների մասին iravunk.com-ը զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
Ըստ քաղաքագետի՝ Լավրովը փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար միանշանակ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը:
«Չի ներկայացվել գերիների լիարժեք ցուցակ այդ պատճառով էլ ունենք այսպիսի պատկեր». - նշում է մեր զրուցակիցը:
Մեր այն հարցին, թե այս այսօրինակ վերաբերմունքը անփութությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք է, քաղաքագետ Համբարյանը նշեց, որ գուցե անփութություն արդյունք է, բայց կան նաև նախադրյալներ, որպեսզի կասկածենք և կատարվածը որակենք դիտավորություն:
«Հայստանում իշխանություններն իրենց տեղում չեն: Այդքան մի բան:
Անգամ օրհասական պահերին գործող իշխանություններն անզոր են ինչ-որ բան անել»:
Գագիկ Համբարյանի խոսքով՝ Լավրովը նաև ուղիղ տեքստով 44-օրյա պատերազմի նախադրյալներից մեկը դիտարկեց գործող իշխանությունների անհավասարակշիռ և պոպուլիստական աշխատանքի արդյունք:
«Աշխարհում շատ քիչ բանով կարելի է զարմացնել ՌԴ նախագահ Պուտինին: Սակայն պարզվում է, որ նրան զարմացրել է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել հայտարարել զինադադար առավել լավ պայմաններում»:
- Նշում է քաղաքագետը
Հայկ Գևորգյան