ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ
ՊՆ-ից հայտնում են, որ Ստեփան Դեմիրճյանը Վաղարշակ Հարությունյանին ասել ա, որ ինքը Վազգեն Սարգսյանի ախպոր` Արամի պես օճառով Նիկոլի մոտ չի գնա, այլ արժանապատիվ կերպով իր թեյը կխմի:
НА ОБИЖЕННЫХ ВОДУ ВОЗЯТ (ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻ` ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ ԱԱԾ ԳՈՐԾԱԿԱԼ ԵՎ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՐՏԵՍ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլը Արարատին ծեծել տվեց, Միքայելը` անունը գցեց:
ՈՒՂՆՈՒԾՈՒԾՈՎ ՓՉԱՑԱԾՆԵՐԸ (ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ` ՕՄԵԳԱ ԿԵՂԾԱՆՎԱՄԲ ԳՈՐԾԱԿԱԼ ԼԻՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԱԱԾ-ից հայտնում են, որ Միքայել Մինասյանի բացահայտումը իրականությանը այնքան էլ չի համապատասխանում, քանի որ այս իշխանությունների` ալֆայից մինչեւ օմեգան էլ գործակալ են:
ԼՏՊ-Ն` ԺՈՂՈՎՐԴԻՆ (ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ԲԴԽ ԱՆԴԱՄ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Չէ՛, դուք գնացեք ՀՀՇ եւ զինդատախազություն եւ հարցրեք, թե ո՞վ էր Գագիկ Ջհանգիրյանը հեղափոխությունից առաջ:
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻՆ` ԹՈՐԻԿԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԱՂՋԿԱՆ ԱՄՈՒՍՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Փողը առավ, փախավ, աղջկան մարդու տվեց...
ՉԱԼՈՅԻ ԿԱՄԱՆԴԸ` ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ (ՄԱՐԶԵՐ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Բա որ ուզում ես վարչապետ դառնալ, ռյուկզակդ ու շունդ ու՞ր են:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱԺ-ից հայտնում են, որ Շիշ բռնողը լրագրողից խոսափողը խլել է, քանի որ պահի տակ նրան թվացել է, թե այն շիշ է:
ՀԵՐՔՈՒՄ
ԱԺ-ից հայտնում են, որ Շուշիից Կենտրոնական բանկի պահուստի փողերը Մակունցի մեջ չեն: