Կապիտուլյանտը անձամբ անցավ թռուցիկների վրայով, որոնց վրա գրված է նիկոլ դավաճան Հանրապետության հրապարակը Նիկոլի ելույթի պահին. հույժ «բազմամարդ» է VBET ՀՊԼ. «Փյունիկը» գրանցեց առաջին հաղթանակը, «Ալաշկերտն» ուժեղ գտնվեց «Լոռիից», իսկ «Արարատը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Վանին» LIVE.Ընդդիմության հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ Է ՀԵՏԵՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ․ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԱՏՎԻԵՆԿՈ «Ռուսաստանն իր տեսակետը չի պարտադրում ուրիշներին». Լավրով «Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել հասկանալ իր գեներալներին». ամերիկացի փորձագետը զարմացած է` ինչու Երևանը «Իսկանդեր»-ով չի հարվածել «Բայրաքթարների» բազային Ապրիլյանի հերոս Արմեն Գաբրիելյանը նույնպես միացավ ԳՇ պետին, սպասելով հրահանգի «Կուզենայի, որ մեր երկրում այնպիսի փոփոխություններ լինեն, որպեսզի փոշմանեմ, որ ուզում եմ երկիրը լքել».ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Հայաստանի համար ամենաիրատեսականը ՌԴ-ի հետ նոր միութենական դաշինք կազմելն է. միջազգայնագետ

Հանդիպում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն անդրադարձել էր  հունվարի 11-ին ՀՀ, Ադրբեջանի եւ ՌԴ ղեկավարների հանդիպմանը նախորդած հոդվածին, որը գրել էր մինչեւ այսօր ՀՀ վարչապետի աթոռին մնացած Նիկոլ Փաշինյանը: Ռուս դիվանագետը մասնավորապես հակադարձել էր Փաշինյանին` ասելով, որ բանակցային գործընթացի ընթացքում Ռուսաստանը երբեք չի առաջարկել «հենց այնպես» Ադրբեջանին հանձնել 7 շրջան` առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանն անդրադառնալու: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք միջազգայնագետ-արեւելագետ ԱՐԱՐԱՏ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:

«ՌԴ-Ն ԱՅՍՕՐ ՓԱՍՏԱՑԻ ՓՐԿԵՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԵՎՍ  ՑԵՂԱՍՊԱՆՎԵԼՈՒՑ»

– Պարոն Կոստանյան, Ձեր գնահատմամբ` ո՞րն էր նպատակը Մոսկվա բանակցությունների մեկնելուց առաջ` ՀՀ վարչապետի կողմից հրապարակել հակառուսական հոդված, որն արժանացավ այսպիսի արձագանքի:

– Մենք Ռուսաստանին կո՞ղմ ենք, հավանո՞ւմ ենք Պուտինին, թե` ոչ, սա լրիվ այլ հարց է, բայց պետք է ընդունենք, որ ՌԴ-ն այսօր փաստացի փրկեց Արցախի հայությանը` մեկ անգամ եւս ցեղասպանվելուց: Ուստի` բոլորովին տրամաբանական չէր, որ Հայաստանի նման փոքր երկրի նվաստացուցիչ պատերազմ տեսած ղեկավարը նախքան Մոսկվա գնալը` մեղադրում էր Ռուսաստանին: Անկախ նրանից, թե պատերազմական իրավիճակում ինչ է տեղի ունեցել` սխալնե՞ր, թե՞ դավաճանություն, դա թող ապագայում պարզի ռազմական տրիբունալը, բայց սա ինքնին արդեն քո երկրի հանդեպ դավաճանություններից մեկն է, երբ դու պատրաստվում ես մեկնել Պուտինի եւ Ալիեւի հետ եռակողմ բանակցությունների ու մեկնելուց առաջ նման հոդված ես գրում: Սա եթե դավաճանություն չէ, ապա ի՞նչ է: Նիկոլ Փաշինյանը դեռ 2011-ին էր մի հոդված գրել, որտեղ ասված է, թե Մեղրին պետք է հանձնել թուրքին եւ ամերիկացուն, բայց ոչ Ռուսաստանին: Այդ ժամանակվանից պետք էր մտահոգվել, որ այս մարդն աշխատում է իր երկրի միակ դաշնակցի դեմ:

– Դուք ասում եք, որ ՌԴ-ն փրկեց Արցախի հայությանը, իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր վերջին հոդվածում նշում է, թե «մենք առաջվա պես փնտրում ենք «փրկիչներ»` ի դեմս առանձին անհատների կամ երկրների, որոնք ունակ են մեզ տանել ճիշտ ճանապարհով... Սակայն, ջղաձգական փնտրտուքների հետեւից ընկած` բոլորովին մոռացել ենք, որ այդ ուղին գտնվում է ուղիղ մեր աչքերի առջեւ եւ կոչվում է անկախ Հայաստանի Հանրապետություն»:

– Գիտեք, այսպիսի գեղեցիկ խոսքերով քանի հարյուր տարի են այս խեղճ ժողովրդին խաբել` անգործության մատնված բաժակաճառեր բարձրացնելով: Սա շատ նման է այն քաղաքական գործիչներին, որոնք 1920 թվականին մեծ-մեծ ճառեր էին ասում եւ հուշեր գրում Ֆրանսիայից: Հիմա էլ ՀՀ նախագահն է Մեծ Բրիտանիայից այսպիսի գեղեցիկ հոդվածներ գրում` 4-րդ հանրապետության ստեղծման վերաբերյալ: Այսօր 20 հոգով ադրբեջանցիները դուռը ջարդում են, մտնում Սոթք` ո՛չ հարցնող կա, ո՛չ դիմադրող, տեսանք, թե ինչ եղավ Շուռնուխում: Ո՞վ կանգնեցրեց ադրբեջանցիներին` Արմեն Սարգսյանի հոդվա՞ծը, թե` Ռուսաստանը: Ո՞վ կարող է ապագայում թույլ չտալ, որ ադրբեջանցիներն ավելի չներթափանցեն Սյունիք` Արմեն Սարգսյանի հոդվա՞ծը, թե՞ Ռուսաստանը: Ներկա պահին մենք ունենք անվտանգության խնդիր: Սա բոլորի համար Հայաստանում պետք է պարզ լինի: Ինչպես տեսանք, Հայաստանն այսօր ի զորու չէ դիմադրել Թուրքիային եւ Ադրբեջանին, իսրայելական բարձր տեխնոլոգիաներին եւ իսրայելցի մասնագետների ստեղծած զենքերին: Արմեն Սարգսյանն ավելի լավ կլիներ, որ իր այդ հոդվածի բաղադրության 0,0001 կետը գոնե կարողանար իրականացնել` 2,5 տարի եւ ավել լինելով երկրի նախագահ: Այո, նա վարչապետի չափ լիազորություններ չուներ, բայց այդքան տարի ապրելով Մեծ Բրիտանիայում` նա հեշտորեն Էլթոն Ջոնին հրավիրելու փոխարեն` կարող էր ստեղծել լուրջ գիտական կենտրոններ, հրավիրել Անգլիայից լավ դասախոսներ: Նա անընդհատ ասում է, թե չի կարողացել գործողություններ իրականացնել, որովհետեւ չունի վարչապետի լիազորություններ: Բայց, եղբայր, չեմ ասում, թե Օքսֆորդի ու Քեմբրիջի համալսարանների, բայց այլ հայտնի համալսարանների մասնաճյուղեր կարող էիր այս ընթացքում հիմնել Հայաստանում: Չեմ կարծում, թե այդքան բարդ պրոցես է: Կամ գոնե կարող էր, չէ՞ իր հեղինակությունն օգտագործել եւ հենց թեկուզ Օքսֆորդից ու Քեմբրիջից  մասնագիտական գրքեր ձեռք բերեր ուսանողության համար, թերեւս մեծ-մեծ խոսելու փոխարեն` սա ավելի արդյունավետ կլիներ, քան երեխաներին պաղպաղակ հյուրասիրելն է: Սա ամենափոքր բանն է, որ նա կարող էր անել, չէ՞ որ միշտ խոսում է կրթության եւ գիտության մասին:

«ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒՆԱԿ ՉԷ ԳԻՏԱԿՑՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼ»

– Որպես ստեղծված իրավիճակի ելք` մի քանի կուսակցություններ միավորվել եւ հայտարարել են «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» դաշինքի ձեւավորման մասին: Որքանո՞վ եք այն իրատեսական համարում:

– Կարծում եմ` Հայաստանի համար ամենաիրատեսականն այս դաշինքը կլինի: Ռուսաստանն այս տարածաշրջանում ընդլայնվում է. Սիրիայում տարավ հաղթանակ, Լիբիայում դեռ պայքարն ավարտված չէ, բայց վստահ եմ` Ռուսաստանն այնտեղ էլ է հաղթանակով ավարտելու: Ամբողջ Մերձավոր Արեւելքում, նույնիսկ Լիբանանում ՌԴ-ի հետ հաշվի են նստում: Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը մշակում էր Մերձավոր Արեւելքի վերաբերյալ մեծ ծրագիր, որտեղ Մերձավոր Արեւելքի մաս էր ներկայացված նաեւ Հայաստանը, բայց պարադոքսն այն է, որ մենք մեզ մինչեւ հիմա տեսնում ենք Եվրամիության անդամ: Ըստ իս, պետք է միանանք ձեւավորվող նոր միութենական պետությանը, որը լինելու է ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ երկրների շրջանակներում: Այս տարածաշրջանում Ռուսաստանը եթե կարողանա դիմագրավել Թուրքիայի միջոցով ամերիկյան ներթափանցմանը, ուրեմն` միանշանակ կստեղծվի Եվրամիության պես ձեւաչափով ռուսական միություն: Իհարկե, հիմա դժվարանում եմ ասել, թե կլինի ռուբլիի ընդհանուր արժույթ եւ անձնագրեր, թե` ոչ, բայց այստեղ նախեւառաջ կարեւոր է մեր անվտանգության ապահովման հարցը, ինչի համար պետք է մաս կազմենք այդ միության: Եվ երկրորդ հերթին կարեւոր է նաեւ տնտեսության համար: Չէ որ այդ դեպքում` այլ երկրներ մեզ կսկսեն ավելի լուրջ վերաբերել, օրինակ, Չինաստանը, Իրանը եւ այլն, ինչպես դա տեղի ունեցավ Սովետական Միության ժամանակ: Ես լինելով սփյուռքահայ, ով կրթություն է ստացել արեւմտյան երկրներում, կարծում եմ` Հայաստանը պետք է միանա ՌԴ-Բելառուս միութենական պետությանը: Պետք է իրատես լինենք: Այո, կան ուժեր, որոնք ավելի արեւմտյան հայացքներ ունեն, եւ դա իրենց իրավունքն է: Բոլորովին դեմ չեմ այդ մարդկանց, բայց դեմ եմ նրանց, ովքեր առանց իզմերի, արեւմտյան հկ-ների միջոցով իրականացրին Հայաստանում «գունավոր հեղափոխություն»:

– Բայց չե՞ք կարծում, որ նույն այդ «գունավոր հեղափոխության» մեջ ժողովուրդն էլ ուներ իր մեղավորության մասնաբաժինը:

– Իհարկե, մեղադրում եմ նաեւ հայ ժողովրդին: Ինձնից նեղանում են իմ ծանոթներն ու ընկերները, թե սուր եմ արտահայտվում, բայց այսօր ժողովուրդը պետք է հասկանա: Այո, մարդիկ ունեին սպասելիքներ, ուզում էին ավելի լավ պայմաններում ապրել, բայց մերժելով նախկիններին` պարտավոր էին տեսնել, թե ինչպիսի մարդկանց են բերում իշխանության: Այսպիսի մարդիկ նույնիսկ իրենց թերթը չեն կարողանում տնօրինել, ուր մնաց պետություն կարողանային տնօրինել: Բացեք նրանց կենսագրությունները, մեկը իր ամբողջ կյանքում մի hոդված է գրել` այն էլ, Աստված գիտի, երեւի Վիքիպեդիայից վերցրել է, Google-ով էլ թարգմանել, բայց այսօր դարձել է պատգամավոր: Այդպիսի մարդն ինչպե՞ս կարող է պատգամավոր դառնալ: Ըստ իս, պետք է լուրջ վերանայվի Ընտրական օրենսգիրքը եւ Սահմանադրությունը, որովհետեւ այս ժողովուրդն ունակ չէ ընտրություն կատարել, չունի քաղաքական ընտրություններ եւ որոշումներ կայացնելու գիտակցված մակարդակ: Սա մենք պետք է հստակ արձանագրենք` առանց նեղվելու ու նեղանալու: Եթե հետադարձ հայացք նետենք նախորդ բոլոր ընտրություններին` 1991 թվականից սկսած, նույն վիճակն է եղել. սկզբում գոռում էին. «Լեւոն, Լեւոն», հետո` «Լեւոն, հեռացիր», ապա գոռում էին. «Քոչարյան, Քոչարյան», հետո` «Քոչարյան, հեռացիր», «Սարգսյան, հեռացիր»: Հիմա էլ գոռացին. «Նիկոլ, Նիկոլ» ու «Նիկոլ, հեռացիր»: Լավ, մինչեւ ե՞րբ, ինչու պետք է փողոցային դառնանք ու փողոցով հարցեր լուծենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կապիտուլյանտը անձամբ անցավ թռուցիկների վրայով, որոնց վրա գրված է նիկոլ դավաճան Հանրապետության հրապարակը Նիկոլի ելույթի պահին. հույժ «բազմամարդ» էVBET ՀՊԼ. «Փյունիկը» գրանցեց առաջին հաղթանակը, «Ալաշկերտն» ուժեղ գտնվեց «Լոռիից», իսկ «Արարատը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Վանին» LIVE.Ընդդիմության հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայումՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվելՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ Է ՀԵՏԵՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ․ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԱՏՎԻԵՆԿՈ«Ռուսաստանն իր տեսակետը չի պարտադրում ուրիշներին». Լավրով«Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել հասկանալ իր գեներալներին». ամերիկացի փորձագետը զարմացած է` ինչու Երևանը «Իսկանդեր»-ով չի հարվածել «Բայրաքթարների» բազայինԱպրիլյանի հերոս Արմեն Գաբրիելյանը նույնպես միացավ ԳՇ պետին, սպասելով հրահանգի«Կուզենայի, որ մեր երկրում այնպիսի փոփոխություններ լինեն, որպեսզի փոշմանեմ, որ ուզում եմ երկիրը լքել».ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆBusvoyage-ը, որի ավտոբուսներով մարդկանց հիմա տեղափոխում են միտինգի, պատկանում է Նորքի հպարտ թաղապետին. ՄալյանԱրցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասինԻնչպե՞ս է նախագահի հրամանագրի բնօրինակը հայտնվել սորոսի վաստակի տրամադրության տակ. ՄալյանՀանրապետական հիվանդանոցի գլխավոր տնօրենը հրահագել է բուժաշխատողներին գնալ Նիկոլի հանրահավաքին.Mediaport«Ապօրինի կերպով մարդկանց տանում են՝ լցնեն հրապարակը». քաղաքացիները մտան Արաբկիրի թաղապետարանԵրբ եւ որտեղ է անխափան կիրառվել «Իսկանդերը». Բացահայտում «Իրավունքի TV»-ի տաղավարումԱրցախի Մարտակերտի շրջանի ղեկավարը ստիպողաբար մարդի՞կ է բերել Նիկոլի միտինգինՌուսական TV-ները մեկը մյուսին հերթ չտալով ոտնատակ են տալիս կապիտուլյանտինՀերթական ահազանգը վարչական ռեսուրսի օգտագործման մասին.Ռուբեն Մելիքյան«Սերժ Սարգսյանին ավելի եմ վստահում, քան Նիկոլ Փաշինյանին». Դավիթ ՍահակյանցՓաշինյանի աջակիցները հարձակվել են պապիկի վրա, որը գնում էր ընդդիմության հանրահավաքին.VideoՍպիտակ համայնքի ղեկավարը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջինՆԱՅԵՔ ՈՒ ՁԵԶ ՀԱՐՑ ՏՎԵՔ...ԱՆԿՈՒՇՏՆԵՐԴ՝ ԻՆՉՔԱՆ ՄԵՂՔ ՈՒՆԵՔ «Սպայկայից» մարդկանց գազելներով ու ավտոբուսներով բերում են Նիկոլի հանրահավաքին (Video)«Իզմիրլյան» բկ-ում տեղի է ունեցել հերթական բարդ վիրահատությունը, այն իրականացրել է պրոֆեսոր Չարչյանը«Քանդվեց երկրում եղած այն քիչ կայուն հավաքականներից մեկը, որը տասնամյակից ավել աշխարհում լավագույններից էր» Արսեն Ջուլֆալակյան Արեւմտյան ուժերի պատվերով է այսօր Փաշինյանը հանրահավաք հայտարարում մեր Բանակի դեմ. ՄխիթարյանՁերբակալվել է «Բարսելոնայի» նախկին նախագահըՈստիկանապետը «դատապարտված» էՀեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից եւ միանում ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը. գեներալ-մայոր ՄուրադյանՀայկ Մարությանը Նիկոլի հանրահավաքից ավելի կարևոր գործեր ունիՄիակ լուծումը Փաշինյանի անհապաղ հրաժարականն է. Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունըԴավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող Հայոց բանակը. ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունըԱլեքսանյանը Նիկոլին 5000 ցուցարա՞ր է խոստացելՍԻՄ-ը խստագույնս դատապարտում է Փաշինյանի ձգտումը ճգնաժամը հասցնել բախումներիԿԽ աղանդի ղեկավարը ասել է, որ մեր զինանշանը պիտի լինի ԱՄՆ-ի զինանշանի նման«Քիչ առաջ թրքադրածո կառավարությունից հայտնել են, որ «ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել». Արմեն ԱշոտյանԻնչպես է Ալիեւը հերթական անգամ ծաղրում Փաշինյանին. տեսանյութ«Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյան«Չմասնակցեք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքին». ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ կառավարության 3-րդ մասնաշենքումՖԻԴԵ-ի մարտ ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը դեռ ներկայացնում է Հայաստանը Պատմական զուգադիպությո՞ւն, թե՞ տիեզերական նախասահմանությունԵթե դավաճանին հաջողվեց այսօր հրապարակ ավելի շատ մարդ բերել, քան Բաղրամյան պողոտայում կլինեն, ուրեմն իմացեք, որ ազգային հերթական աղետն անխուսափելի է լինելու. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԲռնցքամարտիկները Բուլղարիայից վերադառնում են 4 մեդալով Երբ նժարի վրա դրված է Հայրենիքի փրկության հարցը, անմտություն է խոսել սահմանադրականության, օրենքների, ժողովրդավարության մասին. ԱՀ նախկին վարչապետԱՀԿ. Աշխարհի բնակիչների 10%-ից էլ պակասն ունի COVID-19-ի հակամարմիններՀանրապետության Հրապարակ ցույցի գնալով դու դեմ ես դուրս գալիս բանակին, աջակցում ես ԼԳԲՏ համայնքինՏԻՄ-ԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳՎԵԼ Է ՄԱՐԴ ԱՊԱՀՈՎԵԼԱդրբեջանցիներին տրված հայկական անձնագրերը «կրակելու» են երկրորդ անգամՎրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոնները
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ