ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Մամուլում տարածված է այն վարկածը, որ Էդուարդ Աղաջանյանը (DJ Էդոն) վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը լքել է Նիկոլի խոսնակ Մանե Գեւորգյանի պատճառով: Սակայն, ըստ վստահելի աղբյուրի, Մանեն սոսկ պատրվակ էր, եւ DJ Էդոն դեռ դեկտեմբերից առիթ էր փնտրում, որպեսզի «թռնի» Նիկոլից եւ ամբողջովին կենտրոնանա ընտանեկան բիզնեսի` «Զիգզագ» խանութների ցանցի, ինչպես նաեւ իր պաշտոնավարման ընթացքում ստեղծած այլ բիզնեսների վրա: Մեր աղբյուրի խոսքով` DJ Էդոն հույս ունի «մաքրվելու» Նիկոլի ու կապիտուլյանտական թիմի անունից, սակայն, մեր աղբյուրի կարծիքով, նրան դժվար թե ներվի 2018-ին Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապուն հանրահավաքի բերելը: