Պահեստազորի փոխգնդապետ Բալյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը
Հասարակություն
ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, արցախյան պատերազմի ազատամարտիկ Արտուշ Բալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (5-րդ զանգված) ժամը՝ 18։00-ից մինչև 21։00։
Վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 21-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրում։ Հուղարկավորությունը՝ հունվարի 21-ին ժամը 15:00-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Եռաբլուր» պանթեոնում՝ զինվորական պատվո արարողակարգով։
Արտուշ Բալյանը անժամանակ մահացավ կյանքի 66-րդ տարում կերտելով փառահեղ կենսագրություն։
Պետական պարգեւներ՝
1. Մարտական ծառայության մեդալ` 1996թ
2. Հայաստանի երկրապահ հուշամեդալ` 1997թ
3. 1992֊1994թթ մարտական գործողությունների մասնակից կրծքանշանով` 1997թ
4. Մարշալ Հ.Ք. Բաղրամյանի անվան մեդալ` 2000թ.
5. Գարեգին Նժդեհ մեդալ` 2003թ.
6. Արիության համար մեդալ` 2005թ
7. Մայրական երախտագիտության մեդալ` 2006թ
8. Սպարապետ Վազգեն Սարգսյան շքանշան` 2007թ.
9. Անդրանիկ Օզանյան մեդալ` 2011թ.
10. ՀՀ Զինված ուժեր 20 տարի հոբելյանական մեդալ` 2011թ.
11. Հայաստանի 5֊րդ բրիգադի հուշամեդալ
12. 5֊րդ բրիգադի 20 տարի հոբելյանական մեդալ` 2012թ.
13. Վազգեն Սարգսյան մեդալ` 2013թ.
14. ԵԿՄ 20 տարի հոբելյանական մեդալ` 2014թ
15. Ծովակալ Հ. Ա. Իսակովի մեդալ` 2017թ
16. 5֊րդ բրիգադի 25 տարի հոբելյանական մեդալ` 2018 թ: