Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ ճիշտ բաշխման հետևանքով աշխարհը կանգնած է աղետալի բարոյական ձախողման շեմին. ԱՀԿ
Միջազգային
Մարդկությունը հայտնվել է «աղետալի բարոյական ձախողման» շեմին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ոչ ճիշտ բաշխման հետևանքով: Ինչպես փոխանցում է РБК-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն այսօր կայացած ասուլիսում:
«Պետք է անկեղծ լինեմ. աշխարհը կանգնած է աղետալի բարոյական ձախողման շեմին: Եվ այդ ձախողման գինը վճարվում է կյանքերով և գոյատևման միջոցներով աշխարհի ամենաաղքատ երկրներում»,- ասել է Գեբրեյեսուսը:
Վերջինս ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, որոնք կարող են փրկություն դառնալ շատերի համար, կարող են նաև ևս մեկ «աղյուս դառնալ անհավասարության պատում», որը բաժանում է մարդկանց:
«Պատվաստանյութը կբավականացնի բոլորին, սակայն հիմա մենք պետք է միասին աշխատենք ինչպես մեկ համաշխարհային ընտանիք, որպեսզի առաջնահերթ ուշադրություն դարձնենք նրանց, ովքեր կանգնած են ծանր հիվանդության և մահանալու վտանգի առաջ»,- հավելել է մասնագետը: