Հոգեւորականի մահվան ուղիղ պատասխանատուն օրվա իշխանությունն է` Տրանսպորտի եւ կապի նախարարության գլխավորությամբ Արցախում Գարեգին Նժդեհի արձանը «փաթեթավորել» են՝ ադրբեջանցիների պահանջով. Mediaport Ողբերգական ավտովթարից մահացել է Տեր Կյուրեղ քահանա Տալյանը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք. մահացել է 5 մարդ «Ոսկե գլոբուս 2021»-ի լավագույն զգեստները (ֆոտո) Գարնանային առաջին հանդիպումները․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօր Թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է. նա հանդիպում է իշխանության ներայացուցիչների հետ.Mediaport ՄԱՐՏԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Նավթը թանկանում է Սիրիացի զինվորականնեը հետ են մղել Դամասկոսի արվարձանում հրթիռային հարձակումը


Պատրաստ եմ իմ թիմի հետ մեկտեղ ներկայացնել գերիների շահերը ՄԻԵԴ-ում. Մանասերյան

Հանդիպում

Գերիների մասով մոսկովյան բանակցությունները որեւէ արդյունք չտվեցին: ՀՀ վարչապետի աթոռին դեռ մնացած Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, ցավոք, չհաջողվեց լուծել գերիների հարցը: Իսկ երեկ իր մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, ըստ էության, փաստեց, որ ռազմագերիների փոխանակման լիարժեք գործընթացի լիարժեք իրականացման համար նախ եղել է հայկական կողմի մեղավորությունը, որն ի սկզբանե չէր ներկայացրել իր քաղաքացիների ամբողջական ցուցակը: Անդրադառնալով երկրի թիվ մեկ ամենացավոտ խնդրին՝ «Իրավունքը» զրուցեց միջազգայնագետ-քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու, փաստաբան ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ:

- Տիկին Մանասերյան, այլեւս երբ երկրի ղեկավարների մակարդակով չեն կարողանում գերիների վերադարձի հարց լուծել, ի՞նչ հնարավոր ելքեր եք տեսնում:

- Անձամբ, գերիների հարցով դրական սպասելիքներ ես չեմ ունեցել հունվարի 11-ի հանդիպումից, քանի որ ակնհայտ էր, որ պաշտոնական իրարամերժ հայտարարությունների պարագայում այդ հարցը միայն ներքին լսարանի համար շահարկվող հարց է դարձել եւ Նիկոլ Փաշինյանն այն անձը չէ, որ կկարողանա լուծել հայ ռազմագերիների հարցը, ավելին՝ իշխանական քարոզչամեքենան բացահայտ հակահայկական քաղաքականություն է վարում, հայտնում են, որ ադրբեջանցիներին հանձնված տարածքները ադրբեջանական են եղել, մենք պարտված պետություն ենք,  ի շահ Հայաստանի որեւէ ակնկալիք չպետք է ունենանք եւ այլն։ Մինչ Մոսկվա մեկնելն էլ Նիկոլ Փաշինյանը գիտեր, որ հայտարարելու է, որ «ցավոք, չհաջողվեց լուծել գերիների հարցը»։

Ամենաառաջնայինը, որ պետք է արվեր, ռազմական գործողությունների դադարելուց  հետո՝ պետությունը պարտավոր էր անմիջապես դիմել Մարդասիրական Միջազգային կազմակերպություններին, ինչպես նաեւ չեզոք տերություններին, որպեսզի այդ հարցում ստանար աջակցություն։ Իհարկե, ցանկալի է, որ իրավական այդ գործընթացում ներգրավվեին պրոֆեսիոնալ մասնագետները։

Ցավոք, այսօր Հայաստանի իշխանությունը որեւէ քայլ այդ առումով չի արել եւ չի անում, այն դեպքում, երբ Արցախում հրադադարի մասին համաձայնագրի 8-րդ կետում հստակ նշված է, որ պետք է «Իրականացվի ռազմագերիների եւ պատանդների, ինչպես նաեւ զոհվածների դիակների փոխանակում»: Նման գործողությունները պետք է կատարվեր անհապաղ, անմիջապես հրադադարը կնքելուց հետո, առանց նախապայմանի։ Տվյալ դեպքում, համաձայնագիրը կնքած տերությունների համար առաջնային խնդիր պետք է լիներ ղեկավարվել Ժնեւյան կոնվենցիայով եւ  ձգտել կնքել համաձայնագրեր, որով գերության մեջ պահող տերությունը եւ այն տերությունը, որին պատկանում են ռազմագերիները, ինչպես նաեւ չեզոք տերությունը, տվյալ դեպքում Ռուսաստանի Դաշնությունը, որպեսզի նրանց կողմից մինչեւ նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագրի մյուս կետերի իրականացումը, կամ մինչեւ ռազմական գործողությունների ավարտը   կատարվեին այնպիսի գործողություններ, որով հնարավորություն կտրվեր ռազմագերիներին այդ չեզոք տերության տարածքը ներկալելուն կամ հայրենադարձությանը։

Բացի այդ, կարեւոր հարց է նաեւ ռազմագերիների հայրենադարձության կամ չեզոք երկիր նրանց փոխադրման ծախսերը, սկսած գերության մեջ պահող պետության սահմանից, որը պետք է կատարի այն պետությունը, որին պատկանում են ռազմագերիները, տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետությունը նման որեւէ գործողություն չի կատարել, հետեւաբար ինչպես կարող էր լուծվել գերիների հարցը։ Մինչ այս պահը տեղյակ ենք, որ Ռուսաստանի Դաշնություն է միայն 2.000.000 դոլար հատկացրել Կարմիր Խաչի կոմիտեին այդ գործողությունները իրականացնելու համար։ Այսօր, պետության անգործության պարագայում հարցի միակ լուծումը կարող է լինել ՄԻԵԴ փաստաբաների կողմից դիմումներ ներկայացնելը։

- Այսօր նույնիսկ փաստաբանների մեծ բանակ չկա, որոնք կզբաղվեին գերիների հարցով միջազգային ատյաններ դիմելու խնդրով: Ի վերջո, սա գերիների ընտանիքի անձնակա՞ն հարցն է, թե՞ պետության:

- Հայաստանում Միջազգային իրավունքի ոլորտը, մեղմ ասած, չի համարվել «գայթակղիչ» ոլորտ, այդ իսկ պատճառով այն մակարդակի զարգացած չէ այս ոլորտը Հայաստանում, հետեւաբար կա պրոֆեսիոնալների պակաս, այդ պատճառով քիչ թվով փաստաբաններ են զբաղվում այս հարցով։ Ռազմագերիների հարցը չի կարող լինել նրանց ընտանիքների անձնական հարցը, դա այն պետության հարցն է, որին պատկանում են ռազմագերիները, այլ հարց է, թե որ չափով է պետությունը կարողանում դա իրականացնել։

Անվիճելի է, որ Հայաստանի Հանրապետությունը ի դեմս գործող իշխանության, Ադրբեջանի կողմից իրականցված «հմուտ դիվանագիտության» արդյունքում, մեղմ ասած, հայտնվեց ծուղակում՝ սակարկվեց գերիների վերադարձի հարցը, քաղաքականացվեց այն, օրինակ, հայտարարվեց նաեւ, որ հունվարի 11-ին չի կնքվելու որեւէ համաձայանգիր, գլխավոր հարցը լինելու է գերիների հայրենադարձության հարցը, իսկ իրականում ինչ տեղի ունեցավ. գերիների հարցում որեւէ դրական առաջընթաց չգրանցվեց, չստացավ լուծում այդ հարցը: Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից չբարձացվեց նաեւ այն հարցը, թե ինչու են հայ ռազմագերիները Ադրբեջանի կողմից հայտարարվել ահաբեկիչներ այն դեպքում, երբ նրանք եղել են կանոնավոր ՀՀ բանակի զինվորներ եւ սպաններ, եւ այս իրավիճակում կնքվեց նոր փաստաթուղթ, համաձայնագիր, որով սկիզբ է դրվում չարաբաստիկ համաձայնագրի 9-րդ կետի իրագործմանը՝ համաձայն որ «Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության արեւմտյան շրջանների միջեւ տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով»: Այսպիսով՝ Ադրբեջանը ստացավ այն, ինչ երկար տարիներ Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկությունն էր, կյանքի է կոչվում Պանթուրքիզմի ծրագիրը։ Զարմանում եմ այսօր որոշ խմբերի ոգեւորության վրա, միայն կարող եմ արձագանքել ժողովրդական ասածվածքով՝ «Գետը հասեք, նոր կոշիկներդ հանեք»։

Հայաստանի ներկա ղեկավարության կողմից, Նիկոլ Փաշինյանի անմիջական ղեկավարությամբ խախտվում են ՀՀ քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի գերակայությունը, խախտվում է նրանց  կյանքի, սեփականության եւ մյուս բոլոր իրավունքները եւ չկա որեւէ ինստիտուտ, որի միջոցով ՀՀ քաղաքացին, առավել եւս սահմանային գոտում ապրող քաղաքացին կարողանա պաշտպանել իր իրավունքը: Ներկայումս Արցախը կանգնած է էթնիկ զտումների վտանգի առաջ, ակնհայտ է հակահայկական քարոզչությունը, որը ղեկավարվում եւ ստանում է ադրբեջանական իշխանությունների կողմից մեծ աջակցություն։

Հայաստանի կողմից բանակցողները պետք է փոխվեն, միայն այս դեպքում ռազմագերիների հարցը կունենա դրական արդյունք եւ եկող իշխանության առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի կողմից, 2020 թվականի նոյեմբերի 9-ից եւ դրանից հետո  ստորագրված փաստաթղթերը հայտարարել, որ դրանք չունեն իրավական ուժ, քանի որ այդ փաստաթղթերի ստորագրմամբ խախտվել է իրավունքի գերակայությունը։

- Դուք, որպես փաստաբան, պատրա՞ստ եք զբաղվել այս հարցով, ինչպե՞ս կարող են Ձեզ դիմել գերիների հարազատները:

- Այո՛, ես պատրաստ եմ իմ թիմի հետ մեկտեղ ներկայացնել  գերիների շահերը ՄԻԵԴ-ում,  եթե նրանց ընտանիքները դիմեն այդ հարցով։ Նրանք կարող են Ձեր թերթի միջոցով կապ հաստատել ինձ հետ եւ այդ ժամանակ կքննարկվի հետագա անելիքները։

- ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է հասցեագրել նամակ, որը տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում: Նամակում ասված է, որ հակաահաբեկչական միջոցառման շրջանակում ադրբեջական մարմինները հայտնաբերել են Հայաստանի քաղաքացի թվով 62 զինծառայող, որոնք զորակոչված են գլխավորապես Շիրակից, ներկայում կալանավորված են եւ Ադրբեջանում նրանց նկատմամբ ընթանում են քննչական վարույթներ: Ո՞վ եւ ինչպե՞ս կարող է պաշտպանել նրանց:

- Այս նամակով ակնհայտ խախտվում է ՀՀ քաղաքացիների Մարդու իրավունքենրի եվրոպական, Ժնեւյան կոնվենցիաներով եւ Միջազգային մարդասիրական սահմանված իրավունքները։ Առաջինը այդ անձիք եղել են ՀՀ կանոնավոր բանակի զինծառայողներ, բացառապես իրենց իրավական պարտականություն են կատարել, գերեվարման ժամանակ ՀՀ սահմաներն են պաշտպանել եւ չկա որէ ապացույց, որ նրանք ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով որեւէ գործողություն են կատարել, ավելին՝ նրանք զենքը ադրբեջանցիներին են հանձնել առանց որեւէ ընդհարման եւ ինչպես լրատվամիջոցներում հրապարակվեց հայկական կողմի հրամանատարակազմի անմիջական հրահանգով։ Այլ հարց է, թե ով է տվել այդ հրամանը, կարծում եմ՝ պետք է քրեական գործ հարուցվի եւ մանրակրկիտ քննություն տեղի ունենա, իսկ գործող իշխանությունները դա երբեք չեն անի, համենայնդեպս մանրակրկիտ, բազմակողմանի քննություն տեղի չի ունենա, քանի որ կարծում եմ՝ այդպիսի քննության արդյունքում գործող շատ պաշտոնյաններ կկանգնեն պատասխանատվությոան առաջ, այդ հանգամանքն էլ կստիպի նրանց տալ ցուցմունքներ իրական դավաճանների մասով, որը գործող իշխանությանը ցանկալի երեւույթ կամ գործողություն չէ։ Առաջի քայլը, որ պետությունը պետք է անի, անմիջապես հակափաստարկներ ներկայացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածելու նպատակով:

Երկրորդ՝ պետությունը պետք է  դիմի Միջազգային հեղինակություն եւ փորձ ունեցող փաստաբանական գրասենյակներին, Միջազգային Մարդասիրական կազմակերպություններին մեր ռազմագերիների շահերը պաշտպանելու նպատակով, Հայաստանում պետք է աշխատանքային խումբ ձեւավորվի, որի մեջ պետք է ներառվեն պրոֆեսիոնալներն ու անհապաղ մշակեն գործողությունների հստակ ծրագիր եւ գործուն քայլել կատարվի այդ ուղղությամբ։

Այսօր նման քայլեր չի արվում, միակ ինստիտուտը, որ հնարավորինս մեծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ դա ՀՀ ՄԻՊ գրասենյակն է, սակայն միայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի եւ նրա գրասենյակի ջանքերով չենք կարող մեր երկրի համար ցանկալի արդյունքների հասնել։ Տեսե՛ք, Ադրբեջանի կողմից խախտվում է հրադադարը, անընդմեջ սպառնալիքներ եւ բռնության կոչեր է արվում անձամբ Ալիեւի կողմից, բայց հայկական կողմից, ի դեմս գործող իշխանության որեւէ պատասխան, կամ անգամ հայտարարություն չի արվում: Մեղադրում ենք միջազգային հանրությանը լռության մեջ, իսկ ի՞նչ պետք է բարձրաձայնի, եթե տվյալ պետությունն անգամ այդ սպառնալիքներին չի պատասխանում։ Ադրբեջանը տարիներ շարունակ այնպիսի միջազգային փորձագետների ցանց է ստեղծել, որ ցանկացած որոշում, դիրքորոշում հօգուտ իրեն կարող է ստանալ։ Ցույց տվեք հայ եւ միջազգային փորձագետների ցանց, որ հետպատերազմյան շրջանում աշխատում են ի շահ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի, չկան, ցավոք, հայրենասեր անհատներ, պրոֆեսիոնալներ են, իսկ նրանք չեն կարող մեծ արդյունք գրանցել, մի քանի անհատներ դա չեն կարող անել։ Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ  գումարներ են ներդնում այդ քարոզչության վրա, իսկ մեր իշխանությունը զբաղված է ոչինչ չանելու համար պետական բյուջեն մսխել պարգեւավճարների վրա։ Այս հարցում ես ավելի մեծ հույսեր եմ կապում մեր հայ մեծահարուստների հետ, որոնք նույնպես պետք է գործեն, կազմեն նման փորձագետների եւ փաստաբաների խմբեր, որոնք կաշխատեն այդ հարցերի շուրջ՝ ի նպաստ երկու հայկական պետությունների։

Հայաստանի քաղաքացի թվով 62 զինծառայողները ահաբեկիչներ չեն եւ չեն կարող նրաց ցուցմունքները դրվել քննվող քրեական գործի ապացույցների մեջ, ակնհայտ է, որ դրանք ձեռք են բերվել եւ կարող են ձեռք բերվել բռնության եւ խոշտանգման միջոցով  ու արդյունքում։

- Նույն այդ նամակում Հայաստանի քաղաքացի նշված զինծառայողներն անվանվում են Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ ու նշում արվում այն մասին, որ նրանք ուղարկվել են «Ադրբեջանի Լաչինի շրջան»՝ իբր ադրբեջանական զինված ուժերի անձնակազմերի եւ քաղաքացիական անձանց նկատմամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակով: Բնականաբար, սա իրականությանը չի համապատասխանում, ինչո՞ւ ամենաբարձր մակարդակով չի ասվում այդ մասին:

- Այս փաստաթուղթը մեծ վտանգ է իր մեջ ներառում այն մասով, որ այսօր մեր ռազմագերիները Ադրբեջանում ձերբակալված են, որպես հանցագործներ եւ պահվում են Ադրբեջանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվի մեկուսարանում, եւ դա նրանց կյանքի համար մեծ վտանգի սպառնալիք կարող է ստեղծել։ Անթույլատրելի գործընթաց է եւ Հայաստանը պետք է անհապաղ ջանքեր գործադրի, որ ՄԱԿ-ի եւ Մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն եւ քննարկմանը դնի այս հարցը։ Խնդիրը նրանում է, որ Ադրբեջանի կողմից իրականցվող այս գործողություները ներկայացվում է «հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու» նպատակով տեղի ունեցող գործողություններ, իսկ սա նշանակում է, որ մեր ռազմագերիները կարող են զրկված լինել Միջազգային Մարդասիրական իրավունքի եւ Ժնեւյան կոնվենցիայի իրավանորմերով իրենց իրավունքների պաշտպանությունից, իսկ Մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցները իրավունք չունենան նրանց շահերի պաշտպանությամբ զբաղվելու։

- Ադրբեջանը շեշտում է, թե նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո գերի ընկածները ահաբեկիչներ են, իսկ ինչո՞ւ հայկական կողմը չի հստակեցնում, թե ի՞նչ պայմաններում եւ ինչպե՞ս կարող էին մի քանի տասնյակ զինվորներ հայտնվել գերության մեջ՝ զինադադարից հետո:

- Այդ հարցը պետք է տալ կառավարությանը եւ հատկապես Նիկոլ Փաշինյանին, «Գլխավոր հրամանատար»-ին, ինչպես նախկինում շատ սիրում էր տեղին ու անտեղին հայտարարել, հիմա կարծես լռում է այդ մասով։

- Մինչեւ այսօր հայտնի չէ գերիների եւ անհետ կորածների թիվը: Ինչո՞ւ է թաքցվում այն, այս թիվը հրապարակելը որքանո՞վ կօգներ գործին կամ կխանգարեր:

- Աբսուրդ է, երբ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ գերիների եւ անհետ կորածների թիվը պետական գաղտնիք է եւ հղում չի անում որեւէ օրենքի, իրավական նորմի, որով այն կարող է պետական գաղտնիք համարվել, բացի այդ 44 օր տեւած պատերազմի ընթացքում, ամենօրյա ռեժիմով հայտնվել է զոհված անձանց թիվը, այդ դեպքում դա պետական գաղտնիք չէ՞ր, եւ էական չի, որ իրական թիվը թաքցվել է, 100% կեղծ տեղեկատվություն է տրվել հանրությանը, բայց, միեւնույն է, այն տրվել է: Դրա հետ մեկտեղ տրվել է իսկապես պետական գաղտնիք համարվող տեղեկատվություն բարձրագույն պաշտոնական անձանց կողմից եւ մինչ այս պահը որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել դրա համար։ Գործող իշխանության կողմից շարունակվում է կեղծիքն ու սուտը։ Եթե հանրության համար այդ տեղեկատվությունը գաղտնիք է, այդ դեպքում ինչու այն չի տրամադրվում Կարմի Խաչի կոմիտեին, որպեսզի նրանք կարողանան մարդասիրական գործողություններ իրականացնեն։ Վերջերս Կարմիր Խաչի պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը հայտնի չէ, ամբողջական պատկերը չունեն եւ չգիտեն, թե այս պահին իրականում քանի հոգի է հայկական կողմից գերեւարված Ադրբեջանում: 

Ավելին, արդեն ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտնել է 2823 զինծառայողի զոհվելու եւ մոտավորապես 80 անհետ կորած մասին։ Իհարկե, այս տվյալները չափազանց նվազեցված է, քանի որ ակնհայտ է, որ ավելի մեծ անձանց թվով զոհեր է ունեցել հակառակորդ կողմը, որոնց թվում եղել են ե՛ւ զիծառայողներ, ե՛ւ ահաբեկիչներ։ Ես ավելի հակված եմ հավատալու ռուսական կողմի հայտնած տվյալներին, դեռեւս հոկտեմբերին ամսին ՌԴ նախագահ Պուտինը հայտնեց, որ այս պատերազմում եղել է ավելի քան 13,000 զոհեր եւ վիրավորներ, համեմատեց աղվանական պատերազմի հետ՝ ասելով որ սա բավականին մեծ թիվ է։

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրամանով 2021 թվականի հունվարի 15-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել դիմում՝ «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի հետեւանքով տուժած քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները խախտելու մասին»: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

- Անսպասելի չէ նման գործընթացը եւ դա նոր չէ որ սկսվել է, պարզապես հիմա ավելի «նպաստավոր պայմաններ եւ հանգամանքներ» են Ադրբեջանի համար ի հայտ եկել, որ այս պահին է նման դիմում ներկայացվու: Իսկ այդպիսի պահանջի ցանկություն եւ առավելեւս ուղղորդված նախապատրաստական գործողություններ Ադրբեջանը իրականացնում է տարիներ շարունակ եւ անմիջապես սկսեցին կյանքի կոչել նոյեմբերի 9-ին կնքված չարաբաստիկ միջազգային պայմանագրից հետո, առավելեւս որ «չկայացած հայ իշխանավորիկները» իրենց «գլխավոր հրամանատար» Նիկոլ Փաշինյանի հետ մեկտեղ հայտարարեցին, որ շուրջ երեսուն տարի հայերը զավթել են «ադրբեջանական հողերը» եւ այսօր պարտավոր են դրանք վերադարձնել։ Ադրբեջանը մինչ այս պահը չէր կարողանում նման պահանջ ներկայացնել, քանի որ ապացուցման պարտականության բեռը ինքն պետք է կրեր, իսկ այսպիսի հիմնավոր եւ բազմակողմանի ապացույցներ Ադրբեջանը չէր կարող ներկայացնել Եվրոդատարան, իսկ հիմա ինչ է ստացվում, որ թուրքական գործակալական ցանցի միջոցով իշխանությունում հայտնված մարդկանց թեթեւ ձեռքով նման ապացույցներ են «ստեղծվում»։

Ինչպես իմ կողմից, այնպես էլ շատ պրոֆեսիոնալ մասնագետների կողմից բարձրաձայնվեց այս հարցը, որ Ադրբեջանը հայ պաշտոնյանների կողմից արված նման հայտարաությունները կօգտագորի տարիներ շարունակ 50 միլիարդ դոլարի պահանջ ներկայացնելու համար ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իսկ այսօր այդ դրամական պահանջը կլինի ավելին /իհարկե, համատեղ կներկայացվի իրավունքի խախտման վերացման այլ պահանջներ/, քանի որ  Իլհամ Ալիեւը կարճ ժամանակ առաջ հայտարարեց, որ «Ադրբեջանում արդեն սկսվել է վնասի գնահատման պրոցեսը։ Միջազգային հեղինակավոր ընկերություւնների օգնությամբ տեղի կունենա նյութական, մշակութային, բարոյահոգեբանական եւ բնապահպանական վնասի համակողմանի գնահատում, ինչը թույլ կտա Հայաստանին միջազգային դատարաններում ներգրավել որպես մեղադրյալ», ավելացնելով, որ հայերը «ձեւախեղել են քրիստոնյա հինավուրց ուդինների կրոնական ժառանգության արմատները, նրանք հին Կովկասյան Աղվանքի եկեղեցիները դարձրել են հայկական եկեղեցիներ։ Այսպիսով՝ նրանք բազմաթիվ հանցագործություններ են գործել»: Սա նշանակում է, որ նախնական, շրջանառվող 50 միլիարդ դոլարի պահանջի մեջ կլինեն ակնհայտ փոփոխություններ՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Իսկ ի՞նչ հակաքայլեր է անում Հայաստանի Հանրապետությունը, ոչ մի' քայլ:

- ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք նույնպես պատրաստվում են նման պահանջ ներկայացնել:

- Կարող եմ միայն ասել, որ դա հավանաբար որեւէ հաջողություն չի ունենա մի իշխանության օրոք, որի ներկայացուցիչներն են հայտարարություն անում եւ նույնիսկ քարոզչություն ի նպաստ Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջների։ Աբսուրդ է, ստացվում է կառավարության ներկայաացուցիչը պետք է հերքի իր իսկ կառավարության կողմից արված պաշտոնական հայտարարությունները, որոնք կարծում եմ՝ շատ հաջողությամբ դրվել են ադրբեջանական պահանջի ապացուցողական բազայի հիմքում։ Ադրբեջանի պահանջի բավարարման դեպքում Հայաստանը կկանգնի անելանելի իրավիճակի առաջ։ Արդյունքում կարող ենք կորցնել ահռելի տարածքներ, քանի որ Հայաստանի դեպքում նման ֆինանսական պահանջների փոխհատուցումը համարյա անհնար է։ Հուսանք, որ Հայաստանը այս «ճակատում» կհաղթի։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հոգեւորականի մահվան ուղիղ պատասխանատուն օրվա իշխանությունն է` Տրանսպորտի եւ կապի նախարարության գլխավորությամբԱրցախում Գարեգին Նժդեհի արձանը «փաթեթավորել» են՝ ադրբեջանցիների պահանջով. MediaportԱրթիկում այս պահին Փաշինյանի հանրահավաքի համար 10.000 դրամով մարդիկ է հավաքում Արսեն Կիկոյանը. MediaportՈղբերգական ավտովթարից մահացել է Տեր Կյուրեղ քահանա ՏալյանըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք. մահացել է 5 մարդ«Ոսկե գլոբուս 2021»-ի լավագույն զգեստները (ֆոտո)Գարնանային առաջին հանդիպումները․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօրԹուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է. նա հանդիպում է իշխանության ներայացուցիչների հետ.MediaportՄԱՐՏԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՆավթը թանկանում էՍիրիացի զինվորականնեը հետ են մղել Դամասկոսի արվարձանում հրթիռային հարձակումըՔաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության. ՀՀ նախագահն ուղերձ է հղել 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի առթիվԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ Արարատի մարզումՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1535 հա տարածքԱ՜յ սակավամիտ հող հանձնող, հանուն ու՞մ հանգստության ես վաղը լինելու է հրապարակում, քո ու քո նման կենդանիների՞. Արփինե ՀովհաննիսյանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՌուսաստանի ամենահարուստ պատգամավորիը կալանավորվել էԹող գարնան գալով՝ չքվի նախանձը, սուտն ու կեղծիքըԻնչպես է նախագահի հրամանագրի բնօրինակը հայտնվել սորոսի վաստակի տրամադրության տակ. Նարեկ Մալյանմեղք է այդ Վահագն Հովակիմյանը, սրան ո՞նց պատասխանենք. Գևորգ Էմին-Տերյանգեներալը խոսում է իր նկատմամբ ինչ որ սադրանքից. Տիգրան ԱբրահամյանըՀայաստանը կանգնած է 13 տարի առաջվա իրադարձությունները վերապրելու վտանգի առջև. «Կոմերսանտ»ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 1 - 7 ՄԱՐՏ 2021«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակելՈվքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում)Սրանք լծված են հողատուի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործին. Meidaport«Ինձ զոռով տարան» բացատրությունը չի աշխատելու. Արմեն ԱշոտյանՀողատու կապիտուլյանտը ամեն ինչ անելու է, որպեսզի բախման գնա․ Էդուարդ ՇարմազանովԻնչպես են Նիկոլի հանրահավաքի համար մարդաքանակ ապահովում (ձայնագրություն)Ժամացույցն ու կնոջ բնավորությունըՉեմ ներելու ոչ մի անբարոյական վիժվածքի. Արմեն ԱշոտյանՄեր հաղթանակները նշմարվում են մի անունով՝ Հավատ մեր գործերինՆիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.amԱՅՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ ... ԿԳԱ ԲՈԼՈՐԻԴ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՈՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԸՊա՛պ ջան, դիրքը հետ բերեցինք սաղ լավա լինելու, Դուք մենակ մամային լավ նայեք.Հերոս Սերժ Հակոբքեխվյանի սխրանքի ուղղինԱմսի 28-ին ծնվածների բնավորությունըԱննա Հակոբյանը վիրահատվե՞լ էԵրբևէ մտածե՞լ եք, թե ինչ իմաստներ են թաքնված Փաշինյանի ելույթների ենթատեքստումՆիկոլ, եթե վաղը մի կաթիլ արյուն թափվի, ամբողջ պատասխանատվությունը քո վրա է:Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է. Արտակ ԶաքարյանԳերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսինԱռաջիկա օրերին իշխանության փոխանցումը կհաստատվի և երկիրը կմտնի կայունացման փուլի մեջ.Արցախի նախկին վարչապետ.Yerevan.TodayՇախմատի Հայաստանի չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է Վաղվա միտինգը, որպես նազրվանի վարունգ, թարս է բուսնելու այն հրավիրողի համար. Արմեն ԱշոտյանԻնչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել մեր տղաներին դավաճանելու համար. Հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը առկա իրողությունների մասինԹուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին02.03.2021-ին ժամը 18:00-20:00 Զոլեր սգոր սրահում տեղի կունենա մայոր Ցոլակ Խաչատրյանի հոգեհանգիստըՀիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվել քեզ հետԾաղկահովիտ  խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Հակոբյանը եւս  ողջունում է ԶՈՒ ԳՇ հայտարարությունը եւ իր աջակցությունն է հայտնում  ԳՇ պետինԱշոտը նրանց PR-ի և գավառականության զոհն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ