«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակել Ովքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում) Սրանք լծված են հողատուի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործին. Meidaport «Ինձ զոռով տարան» բացատրությունը չի աշխատելու. Արմեն Աշոտյան Հողատու կապիտուլյանտը ամեն ինչ անելու է, որպեսզի բախման գնա․ Էդուարդ Շարմազանով Ինչպես են Նիկոլի հանրահավաքի համար մարդաքանակ ապահովում (ձայնագրություն) Ժամացույցն ու կնոջ բնավորությունը Չեմ ներելու ոչ մի անբարոյական վիժվածքի. Արմեն Աշոտյան Մեր հաղթանակները նշմարվում են մի անունով՝ Հավատ մեր գործերին Նիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.am


Սեյրան Օհանյանը պնդում է՝ զգուշանալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից

Ներքաղաքական

Ադրբեջանն ու Թուրքիան Ղարսում համատեղ՝ «Ձմեռ -2021» զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությունները տեղի կունենան փետրվարի 1-ից 12-ը։

Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընդգծում է՝ մեր տարածաշրջանում ընթացող իրադարձությունները պետք է վերլուծենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների համատեքստում։

«Տարածաշրջանային զարգացումների հիմնական ուղղությունները գլխավոր դերակատարների ազդեցության ընդլայնումն է ու նաև նոր դերակատարների ազդեցության զարգացումը դեպի Հարավային Կովկաս, ես նկատի ունեմ Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական համագործակցության շրջանակներում։ Այդպիսի զորավարժություններ տեղի ունեցան Ադրբեջանում, որոշ հատվածներում, ներառյալ նաև Նախիջևանը ու դրանից հետո մենք տեսանք, թե ինչպիսի սադրանք սկսվեց Արցախի ու Հայաստանի հանդեպ։ Միանշանակ, բոլորս ընդգծում ենք ու նաև միջազգային հանրությունն է խոսում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը իրականացվել է Թուրքիայի, միջազգային ահաբեկիչների ու իրենց աջակցող մուսուլմանական աշխարհի դերակատարների կողմից։ Հիմա, համեմատաբար, խաղաղություն է տիրում, որովհետև հայտարարությունից հետո պատերազմը կանգնեցվեց, բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ ցանկացած այսպիսի խաղաղության ֆոնի ներքո մեր հակառակորդները միշտ փորձել են նախապատրաստվել հերթական սադրանքներին», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ հերթական սադրանքը, որ կարող է լինել Հայաստանի հանդեպ, մի քիչ իր մեջ դժվարություն է պարունակում, որովհետև Հայաստանի հանդեպ սադրանքի դեպքում մեր հակառակորդները անմիջական գործ պետք է ունենան ՀԱՊԿ-ի ու նաև տարածաշրջանային կարևոր դերակատարի՝ Ռուսաստանի Դաշնության միացյալ զորախմբի հետ։
«Զորավարժություններն անցկացվում են փետրվարի 1-ից 12-ն ու անմիջապես մեր հարևանությամբ՝ Գյումրիի դիմաց, Ղարսի նահանգի արևելյան հատվածում է լինելու, այնտեղ է տեղակայված նաև ՌԴ 102-րդ ռազմաբազան ու այդ ուղղությունն է, որ մեր միացյալ զորախմբի գործողությունների հիմնական ուղղություններից մեկն է», - նշեց Օհանյանը։

Ըստ պաշտպանության նախկին նախարարի՝ այս զորավարժություններով Ադրբեջանն ու Թուրքիան զարգացնում են իրենց ռազմական միացյալ գործողությունների հնարավորությունները, մանավանդ, որ ասել են՝ նոր զինատեսակներ են փորձարկելու։

«Սա նշանակում է, որ թուրք-ադրբեջանական համագործակցությունը շարունակելու է ռազմական միջոցներ ձեռնարկել, նաև նրանց  համար հաջողություններից մեկը ենթակառուցվածքների ու տրանսպորտային միջոցների ապաշրջափակումն է։ Դա, առաջին հերթին, ո՞ւմ համար է, առաջին հերթին ճանապարհային ցանցի բացումն է Թուրքիայի համար Նախիջևանի, Հայաստանի ու Ադրբեջանի հատվածով Կասպից ծով դուրս գալու և «Մեծ Թուրանի» հեռանկարային նպատակների համար։ Մյուսը, թեկուզ մենք ասում ենք, որ տարածաշրջանում կփոխվի տնտեսական ընդհանուր նկարագիրը, բայց տնտեսական նկարագիրն ու նաև ժողովրդագրական իրադրությունը փոխվելու է ի օգուտ թուրք -ադրբեջանական տանդեմի, սա մենք պետք է ֆիքսենք: Այսինքն՝ այս զորավարժությունները և ռազմական, և տնտեսական, և ժողովրդագրական ազդեցության ու նաև համատեղ գործողությունների հնարավորությունների ընդլայնման շրջանակներում պետք է նայել», - նշեց նա։

Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ Թուրքիան և Ադրբեջանը միշտ էլ խորամանկ են գործել, մեկ վայրում նրանք կարող են ուժի ցուցադրում իրականացնել, ուրիշ վայրում՝ կամ արցախյան հատվածում, կամ Սյունիքի հատվածում համապատասխան սադրանքներ իրականացնել։

Ի՞նչ պետք է անի Հայաստանը:

«Առաջին հերթին, մենք պետք է մեր երկրի ներսում համախմբման խնդիրներ լուծենք ու դուրս գանք այս հոգեբանական իրավիճակից, իսկ փորձը ցույց  է տվել, որ վտանգի պահին մենք միասնական ենք ու փորձում ենք դիմագրավել սպառնալիքներին, բայց այս պատերազմական գործողությունների ընթացքում իշխանությունները ոչ մի բան չարեցին ազգը մոբիլիզացնելու, համախմբելու համար, նաև՝ ռազմական առումով մոբիլիզացիան ամբողջությամբ իր վերջին նպատակին հասցնելու։ Այս պատերազմը ցույց տվեց, որ դարերով մեզ փոխանցված այն սկզբունքը, որ վտանգի պահին մենք միասնական ենք՝ խաթարվեց, այս իշխանությունները չկարողացան համախմբել», - ասաց Օհանյանը՝ կարևորելով՝ պետք է արագ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հայկական բանակը նորից կազմավորվի, շարունակի իր գործունությունը բնականոն հունով, նաև՝ սպառազինությունների հետ կապված խնդիրները կարողանա լուծի։

«Մենք 285 կմ պաշտպանական բնագիծ ունեինք, մեզ մնացել է մոտավորապես մինչև 100 կիլոմետր, մնացած բոլոր հատվածներում մենք պետք է ինժեներական առումով արագ կերպով կատարելագործվենք», - ասաց նախկին նախարարը՝ նշելով, թե չպետք է մոռանալ Հայաստան-Թուրքիա սահմանը. պետք է ուշադրություն դարձնել այդ սահմանում աշխատանքներին։

Սեյրան Օհանյանն ամենակարևոր հարցերից մեկը համարում է Ռուսաստանի Դաշնության հետո ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական համագործակցության վերականգնումն ու ընդլայնումը, որովհետև, ըստ նրա, տարածաշրջանում միակ աջակիցը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ Հայաստանի համար Ռուսաստանն է։

«Պետք է լուրջ ուշադրություն դարձնենք միջազգային մեր քաղաքական, ռազմադիվանագիտական խնդիրների իրականացմանը, մեզ պետք են այսօր համարձակ դիվանագետներ, հարաբերություններ ընդլայնող համարձակ իշխանություններ, արտաքին քաղաքականության մեջ մեր դերակատարությունն ընդլայնող համարձակ ու լուրջ բանակցողներ», - ասաց Օհանյանը՝ նշելով, թե պարտված իշխանությունը սա չի կարող անել, մինչդեռ, սրանք են այն բոլոր կարևոր ուղղությունները, որ պետք է իրականացնել։

«Մենք լուրջ պետք է ուսումնասիրենք այդ զորավարժություններն ու համապատասխան միջոցներ ձեռնարկենք՝ ազգը համախմբել, բանակը զարգացնել ու միջազգային հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերոջ հետ ընդլայնել, հատկապես, ուշադրություն դարձնելով միացյալ զորախմբի հետ մեր բոլոր օպերատիվ մարտական պատրաստության խնդիրներին, նաև՝ ռազմավարական բոլոր պլաններին», - ասաց Օհանյանը։

Ռուսաստանը կարո՞ղ է զսպող օղակ հանդիսանալ Ադրբեջանի ու Թուրքիայի համար, որպեսզի զերծ մնան սադրանքներից։

«Ռուսաստանն ունի պլաններ Հայաստանի վրա բացահայտ հարձակման ժամանակ մեր անվտանգության ապահովման հարցերում, իհարկե, միացյալ զորախմբի կազմում ՀՀ զինված ուժերի հետ միասին: Պետք է մեր գործընկերոջ հետ լուրջ բանակցենք, հարաբերությունները լուրջ հիմքերի վրա դրվի ու, ինչու չէ, հորդորենք, որ ինքն իր առջև դրված խնդիրը կատարի։ Ռուսաստանն այսօր Արցախում խաղաղապահ գործունեություն է ծավալում ու ես կարծում եմ՝ դա մեծ աջակցություն է Արցախի ժողովրդի անվտանգության համար, դրա հետ զուգահեռ՝ նրանք ՀՀ անվտանգութան խնդիրները իրականացնելու են», - հավելեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

 

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակելՈվքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում)Սրանք լծված են հողատուի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործին. Meidaport«Ինձ զոռով տարան» բացատրությունը չի աշխատելու. Արմեն ԱշոտյանՀողատու կապիտուլյանտը ամեն ինչ անելու է, որպեսզի բախման գնա․ Էդուարդ ՇարմազանովԻնչպես են Նիկոլի հանրահավաքի համար մարդաքանակ ապահովում (ձայնագրություն)Ժամացույցն ու կնոջ բնավորությունըՉեմ ներելու ոչ մի անբարոյական վիժվածքի. Արմեն ԱշոտյանՄեր հաղթանակները նշմարվում են մի անունով՝ Հավատ մեր գործերինՆիկոլը Թուրքիայից հատուկ ջոկատայիններ է խնդրել ՀՀ ԶՈՒ վերնախավին վերացնելու համար. LIVEnews.amԱՅՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ ... ԿԳԱ ԲՈԼՈՐԻԴ ՊԱՏԱՍԽԱՆԻ ՈՒ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԸՊա՛պ ջան, դիրքը հետ բերեցինք սաղ լավա լինելու, Դուք մենակ մամային լավ նայեք.Հերոս Սերժ Հակոբքեխվյանի սխրանքի ուղղինԱմսի 28-ին ծնվածների բնավորությունըԱննա Հակոբյանը վիրահատվե՞լ էԵրբևէ մտածե՞լ եք, թե ինչ իմաստներ են թաքնված Փաշինյանի ելույթների ենթատեքստումՆիկոլ, եթե վաղը մի կաթիլ արյուն թափվի, ամբողջ պատասխանատվությունը քո վրա է:Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է. Արտակ ԶաքարյանԳերի ընկածի հայրը թքել է Անդրանիկ Քոչարյանի երեսինԱռաջիկա օրերին իշխանության փոխանցումը կհաստատվի և երկիրը կմտնի կայունացման փուլի մեջ.Արցախի նախկին վարչապետ.Yerevan.TodayՇախմատի Հայաստանի չեմպիոնը Հովհաննես Գաբուզյանն է Վաղվա միտինգը, որպես նազրվանի վարունգ, թարս է բուսնելու այն հրավիրողի համար. Արմեն ԱշոտյանԻնչո՞ւ մինչ օրս ոչ ոք չի պատժվել մեր տղաներին դավաճանելու համար. Հերոս Մխիթար Գալեյանի մայրիկը առկա իրողությունների մասինԹուրքական լրատվամիջոցները պատրաստվում են գալ Փաշինյանի հանրահավաքին02.03.2021-ին ժամը 18:00-20:00 Զոլեր սգոր սրահում տեղի կունենա մայոր Ցոլակ Խաչատրյանի հոգեհանգիստըՀիշիր, դու ինքդ ես սովորեցնում տղամարդկանց՝ ինչպես վարվել քեզ հետԾաղկահովիտ  խոշորացված համայնքի ղեկավար Նորիկ Հակոբյանը եւս  ողջունում է ԶՈՒ ԳՇ հայտարարությունը եւ իր աջակցությունն է հայտնում  ԳՇ պետինԱշոտը նրանց PR-ի և գավառականության զոհն է Առերեւույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. ՀովակիմյանՀնդկաստանում աքլորակռիվներն անօրինական են՝ սկսած 1960 թվականից, սակայն դրանք դեռեւս տարածված են գյուղական շրջաններումՄարտի 1-ին «Հայահավաք»` ՊՆ Գլխավոր Շտաբի դիմացՈչ ամեն կնոջը կարող ես փոխարինող գտնել. զգույշ եղիր նրա հետ, ում ցավեցնում ես Թուրքերն առցանց աջակցություն են ցույց տալիս Նիկոլի ծրագրված հանրահավաքին. Տեսանյութը` Աննա ՀովներիՀեռուստաներկայացումների պրեմիերա՝ Վանաձորի Հ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում (+Տեսանյութ)Կիևի մրցաշար. Գևորգ Ղարիբյանն ու Հովհաննես Մխիթարյանը նվաճեցին բրոնզե մեդալներԻնչու՞ է Թուրքիան աջակցում Նիկոլ Փաշինյանին. Վլադիմիր ՍոլովյովՄեր եղբայրների թափած արյան թիվ 1 պատասխանատուն չպիտի դուրս գա մարդամեջ. Աննա ՍահակյանՓաշինյանը հայտարարեց, որ «Մարտի 1»-ի հանրահավաք «ժողովրդի իշխանության» պաշտպանության ցուցադրություն է. հանրահավաքին հրավիրելու են մասնակցել եւ ելույթ  ունենան այլ քաղաքական ուժեր Խստորեն դատապարտելի են սումգայիթյան ոճրագործությունը և հայերի հանդեպ իրականացվող էթնիկ զտման ադրբեջանական ողջ քաղաքականությունը․ Արմեն Սարգսյանի ուղերձըՈւժային կառույցների ղեկավարները` կառավարության շենքո՞ւմ. 168.amՆորից մարտի 1, նորից տագնապ ու անհանգստություն. Կարինե ԱճեմյանԿոտրելու ենք այն կարծրատիպերը, որոնք ձեւավորվել են եզդի ազգի նկատմամբ. Խդր ՀաջոյանԿիևի մրցաշար. Ամոյանը դարձավ ոսկե մեդալակիր, Չալյանը բավարարվեց արծաթովՆարեկ Մանասյանը` Ստրանջայի մրցաշարի արծաթե մեդալակիրԿապիտուլյանտ մարտի 1-ի կազմակերպիչը նոր մարտի մեկ է ուզում,Իմքայական պատգամավորին հայհոյելու մեջ կասկածվող քաղաքացին ազատ արձակվեցԱրմեն Աշոտյան. Ինչպես է իշխանությունը լքել ռազմագերիների հարցը սեփական շոու-միտինգի համարԱՆ փոխնախարար Սմբատյանը այսօր ժամը 15:00-ին իր մոտ է հրավիրել բժշկական հաստատությունների ղեկավարներին, որպեսզի վերջիններս լծվեն վաղվա հանրահավաքի կազմակերպման աշխատանքներինՈրոնք են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի և հնարավոր շաքարային դիաբետի մասին հուշող վաղ ախտանշաններըՄարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի միջոցառումների ժամանակացույց Դպրոցներում կորոնավիրուսի գլխավոր տարածողներ կարող են լինել ուսուցիչները. հետազոտություն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ