«Հրապարակ»․ Ինչո՞ւ էր Վաղարշակ Հարությունյանն այցելել ԲԴԽ «Իրավունք»․ «Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք անհնար է լինելու իրականացնել»․ Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանի մասին «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի դեմ Դատախազություն հաղորդում է ներկայացվել «Հրապարակ»․ Որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում և համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, հատկապես ակտիվ է իշխող ՔՊ-ն «Իրավունք»․ Իշխանությունը հույս ունի շահարկել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների հարցով թուրքական պատվիրակություն կմեկնի Մոսկվա ⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️ Ամբողջ Հայաստանն է վտանգված, բայց Լեռնահայաստանը՝ հատկապես. Հայկ Բաբուխանյան (aravot.am) «Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հավատում են թուրքին»․ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (a1plus.am-ի անդրադարձը)


«Ստորացուցիչ ստորագրությունները թշնամու համար դարձան ախորժակի դեղ»

Մշակութային

Մեր ապաշնորհ ղեկավարների պատճառով` այսօր կանգնած ենք մեր պետականության կործանման եզրին: Երկրում տիրող իրավիճակի շուրջ զրուցեցինք հրապարակախոս, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԻ հետ:

– Տարին սկսվեց շատ տխուր, որտե՞ղ էր մեր բացթողումը:
– Մեկ բացթողում լիներ` կարելի էր վերլուծել ու շտկել, դժբախտաբար, մենք ականատես եղանք բացթողումների մի ամբողջ շղթայի, որի խզումը դեռեւս չի նշմարվում: Ամեն ինչ սկսվեց անկախությունից հետո, երբ միահամուռ տուրք տվեցինք ազատ խոսք, ժողովրդավարություն, հավասարություն եւ այլ կարգախոսների ու երկրի դռները սիրահոժար բացեցինք ամեն տեսակ քարոզիչների, լրտեսների, աղանդավորների, այլասերվածների առջեւ: Ազատ խոսքը եւ մյուսներն արժեքներ են, չեմ ժխտում, բայց գլոբալիստական աշխարհում օգտագործվում են որպես ուղեղների բթացման գործիքներ: Մեր հասարակության վրա այդ անտեսանելի զենքերն ազդեցին անվրեպ, հակահարվածը գրեթե բացակայում էր: 2018-ին բացահայտվեց ազգային արժեքներից ու տարրական տրամաբանությունից զրկված մարդկանց մի հսկա զանգված, այն բացառիկ հաջողությամբ իրականացրեց թշնամու նպատակը եւ իշխանության բերեց այսօրվա պատուհասներին: Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում` պատերազմն իր ահռելի կորուստներով ծրագրված էր: Բավական է ի մի բերել վարչապետի դերակատարի ասածներն ու արարքները, որպեսզի դա հաստատվի: Տարին տխուր սկսելու պատճառն այն ահռելի ցավն էր, որ ժողովուրդն զգաց Արցախի կորստի, հազարավոր զոհերի, ռազմագերիների ճակատագրի եւ սպասվող դժբախտությունների պատճառով: Բայց ամենամեծ աղետն այն է, որ ապագայի հույսը մարդկանց հոգիներում մարում է:

ՄԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ՄՆԱՑ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

– Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման ժամանակ քննարկվեցին ամեն ինչ` բացի գերիների հարցից: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:
– Չեմ կարողանում մոռանալ մայրերից մեկի աղեկտուր ճիչը, որը լսեցի հեռուստատեսային մի ռեպորտաժում, ասում էր` մեր էրեխեքին "ուրալով" տարան, հանձնեցին թուրքերին հրադադարից հետո: Սո՞ւտ է, տարածքներ գերիների դիմաց գործարք չկա` չեմ հավատում: Մարդկային կյանքը սրանց համար ոչ միայն արժեք չունի, այլեւ հավանաբար դա կործանելը հակահայ դիվային ծրագրի մի մասն է: Հոկտեմբերի առաջին օրերին գրեցի, որ հայ տղամարդկանց ոչնչացնելը թուրքի նպատակն է, 1915-ին միայն բանակ զորակոչելով` գիշերները գնդակահարել են 60.000 հայ երիտասարդի: Վախենում էի կրկնությունից, ու հենց դա էլ մասամբ եղավ…Մի ամբողջ սերունդ մնաց պատերազմում, հազարավոր երիտասարդներ դարձան հաշմանդամ, քանի-քանի ծնող մինչեւ հիմա մորմոքում է սպասումից ու անհայտությունից: Հայաստանի իշխանություններից ոչ մի ակնկալիք չկա, ո՛չ հարց լուծելու ընդունակ են, ո՛չ էլ ցանկություն է երեւում: Մոսկվայի ստորագրությամբ Հայաստանը ներկայացնողը փաստորեն ընդունեց Ալիեւի հերյուրանքը, թե մեր ռազմագերիներն ահաբեկիչներ են: Այնինչ այդ հասկացությունն ու հայը որեւէ աղերս չունեն, չհաշված մեր վրիժառուներին, ովքեր դեռ իրենց խոսքը կասեն: Այսօր ռազմագերիների վերադարձով պետք է զբաղվեն այն մարդիկ եւ կառույցները, որոնք ունեն լծակներ եւ խիղճ: Այլ խնդիր էլ կա. վարչապետի դերակատարի երկու ստորացուցիչ ստորագրությունները թուրքի համար դարձան ախորժակի դեղ, ազատ արձակեցին նրա արյունոտ մագիլները: Տեսեք, թե Իլհամն ինչեր է հոխորտում, տուգանք է պահանջում, դատի է տալիս, մեզ սեւացնում է… Բոլորը` հակահայ ստորագրությունների պատճառով, փոխանակ մե՛նք հանցագործ թուրքին դատի տանք, մե՛նք պահանջենք, մարդասպանին սանձահարենք:

ԵԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄՆՈՒՄ Է ԳՅՈՒՂ ԱՌ ԳՅՈՒՂ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼ

– Այսպես, եռանդուն ջիպիեսով, ճանապարհներ գծելով, մի օր չե՞ն հասնի Երեւան:
– Նրանք ուրիշ նպատակ չունեն, ոչ էլ թաքցնում են: Խնդիրը միայն այն չէ, որ մենք համաթրքացման ճանապարհին խոչընդոտ ենք: Քոչվորները նվաճել են մեր հայրենիքը, հողին են հավասարեցրել մեր ստեղծած արժեքները, իսկ այն, ինչ թողել են` վերագրում են իրենց, դրանով են աշխարհին ներկայանում ու արդարացնում իրենց գոյությունը: Այդ ավերիչները, ստեղծագործական ունակություններից իսպառ զուրկերը մեզնից ու մյուս բնիկներից սնվել են եւ ուզում են ակունքը վերացնել: Աշխարհն էլ այդպիսի մի դժնի ուժ է գտել` օգտագործում է իր անմարդկային ծրագրերում: Մեր իշխանությունների մասին ի՞նչ ասեմ` դրանց կամակատարներն են, եթե ոչ` ներդրված ցեղակիցներն ու գործակալները: Հույս ունեմ, որ իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի իրավիճակը շտկել գոնե այն չափով, որ Հայաստանի տարածքը պահպանի իր ընդունված սահմանները: Ժողովուրդը դեռ ընդարմացած վիճակում է, նահատակների համար այնքան արցունք թափեցինք` սահմանապահ գյուղացիների ողբերգությանը սկսեցինք նայել սառած հայացքներով: Բայց եթե պետությունը չի պաշտպանում` մնում է գյուղ առ գյուղ ինքնապաշտպանվել, մինչեւ արեւը ծագի:

ՆՈՐԱԹՈՒԽ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐՃՎԱՆՔԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԺԱՆԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՈՒ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԱՐԱՐԱԾՆԵՐԸ

– Ի՞նչ վերաբերմունք ունեք Ադրբեջանից եկող եւ Մեղրիով անցնելիք երկաթգծի վերաբերյալ:
– Կտրականապես` բացասական, դա տնտեսական նպատակներ չունի, Հայաստանը նվաճելու միջոց է: Տնտեսագետներն այս հարցին մանրակրկիտ եւ հիմնավորված բացատրություն են տալիս, ես կարծում եմ, որ սա քաղաքական թակարդ է: Նորաթուխ նախարարի հրճվանքը կարող են բաժանել միայն ստամբուլներում աշխատած ու աշխատող անհայրենիք արարածները եւ մեր երկրում բուծված անխելքները, որոնք բացարձակապես գաղափար չունեն, թե բացի ստամոքսից, մարդուն ի վերուստ ուրիշ ինչ շնորհներ են տրված: Իմ համոզմունքն այն է, որ թուրքական հայակործան երկրների առաջ մեր սահմանները պետք է փակ մնան: Շրջափակման նախորդ 20 տարիներին Հայաստանը զարգացել է` շնորհիվ օդային հաղորդակցության, գրանցվել են տնտեսական աճի ցուցանիշներ: Երկաթուղի կոչվածն ու տնտեսական հարաբերություններ հաստատելը հղի են այն ողբերգությամբ, որ թուրքերը լցվելու են Հայաստան, մեզ սպառնալու է Վրաստանի վիճակն ու ավելի վատթարը… սա անթույլատրելի է, թուրքը մեր մտածելակերպի հետ անհամատեղելի է իր բացահայտ հայակուլ վարքով: Մինչեւ նրանք մեղա չգան եւ չհատուցեն մեր կորուստները` հարաբերությունների մասին նույնիսկ ակնարկ չպետք է լինի: Սորոսական պաշտոնյաները ձեւացնում են, թե չգիտեն, բայց մենք հո գիտենք` ինչ են 1915-ի, Սումգայիթի, Բաքվի հայկական ցեղասպանությունները, ինչ են ներարկում նրանք իրենց սերունդներին, ինչ ստոր դավեր են նյութում մեր դեմ` ամեն հարմար առիթով: Ադրբեջան կոչված նորագոյացությունը, ըստ ԵԱՀԿ ծրագրերի, պարտավոր էր Արցախի խնդիրը լուծել առանց ուժի գործադրման, եւ ի՞նչ, 44 օր մահ էր սփռում, ավերում, քիմիական նյութեր թափում անտառների ու բնակավայրերի վրա… Բաքուն միջազգային փաստաթուղթը խախտեց, արյունահեղություն սկսեց, մյուսներն էլ ձկան նման լուռ մնացին: Երբեք ու երբեք չի կարելի հավատալ, վստահել ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջան կոչվածի կեղծավորություններին, դրանք քողարկված դավադրություններ են:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽԱՅԾԸ ԿՈՒԼ ՏՎԵՑԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԱՆԳԵՏ ՄԱՐԴԻԿ

– Այսօր շատ ենք մասնատված եւ բաժանված նիկոլականների եւ ոչ նիկոլականների: Իրար կոկորդ կրծելով` թուրքին ուրախացնելով, ո՞ւր կհասնենք:
– Մասնատումը եւ բաժանումը սկսվեցին մեկ կետից, վարչապետի դերակատարն անվայել բառապաշարով ու ճղավոցներով բաժանարար գծեց իր ստերով կախարդված միամիտների եւ սթափ դատողություն ունեցող, հայրենասեր խավերի միջեւ: Հակառակ կողմը միշտ եղել է հարվածը հետ մղողի դիրքերում, ցավոք, նաեւ արդարացողի կեցվածք է որդեգրել: Ինձ համար տարօրինակ չէ, որ հեղափոխության խայծը կուլ տվեցին համեմատաբար անգետ մարդիկ, ովքեր երազում էին ավելի լավ ապրել ու հավատացին տարածվող զրպարտություններին: Տարօրինակ է, որ նրանց շարքերում հայտնվեցին հայտնի մտավորականներ, այդ թվում` լրագրողներ, գրողներ, դերասաններ, ու դա քիչ է` սկսեցին կատաղի եռանդով պաշտպանել իրենց կուռքին, միաժամանակ քարկոծել հակառակը մտածող մարդկանց: Ինձ համար դա անպատմելի հիասթափություն է… Ու որքան էլ մենք հաշտության, համախմբման կոչեր անենք, բացատրենք, որ մեր տրոհվածությունը թշնամու ձեռքի գործն է, ու նա հրճվում է այս խայտառակությամբ, վիճակը չի բարելավվում: Երբեմն ասում ես, լավ, ես ներեմ, մեղք են, չեն հասկանում… Բայց կռապաշտ զանգվածը ո՛չ հանգստանում է, ո՛չ խելքի գալիս: Ֆեյքանոցի մասին չարժե խոսել, դա հետհեղափոխական այլանդակությունների գագաթնակետն է, ու միշտ հիշվելու է որպես այս ղեկավար կոչվածի խարաններից մեկը: Ըստ որում, ինչպես անգրագետ պաշտոնյաները` ֆեյքերը եւս սնվում են պետական գանձարանից: Ծիծաղելի բան ասեմ` իմ կենսաթոշակը 49.850 դրամ է: Պետությունը 150 դրամ խնայել է, որպեսզի գումարը չկլորացնի… Փաստորեն ես իրենց օգնում եմ, որ միլիարդավոր դրամ պարգեւավճարներ ստանան ու ֆեյքերին մի լավ քսի տան հայրենասեր հայերի դեմ: Ինձ նման` առնվազն 2 միլիոն մարդ… Բաժանման լակմուսի թուղթը Դիմագրքի նողկալի լեզուն է, եւ դա այս իշխանության իրական դեմքն է: Ցավալի է, որ այդ աղբարկղի մեջ երբեմն թաթախվում են նաեւ կարգին մարդիկ, ասում են, որ այլեւս չեն դիմանում: Իսկ դիմանալ, զուսպ մնալ պետք է, ոչ ոք չի գալու մեր փոխարեն մեզ հաշտեցնի: Շա՜տ երկար ժամանակ է պետք գալու` ներազգային համաներում հաստատելու եւ ինքնամաքրվելու համար: Որպես առաջնահերթություն` իշխանափոխությունից հետո պետք է արգելվեն ամեն տեսակի դրսածառա կառույցներն ու քարոզիչների գործողությունները, դրանք ապականության մեքենաներ են: Այս աղետալի ժամանակների հեղինակների հետ մոտ ապագայում հարկավոր է մեկիկ-մեկիկ խոսել Գոշի "Դատաստանագրքով": Հայավարի:

ՇԱՀՈՒՅԹ ԿՈՐԶԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՀԻՑ` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

– Ստեղծված իրավիճակում ծաղկի բիզնեսը սկսեց աճել: Սա ինչի՞ արդյունք է:
– Սերո Խանզադյանը մի պատմվածք ունի` "Դագաղ Դանիելը", մանկությունից է տպավորվել: Այդ մարդու միակ երջանկությունը համագյուղացիների մահն էր, որովհետեւ դագաղ էր վաճառում: Հարեւանի կինը հիվանդանում է, դագաղագործն օր օրի սրտատրոփ սպասում է, թե նա երբ պետք է մեռնի, բայց երբ բակում ողջ–առողջ ման գալիս նրան տեսնում է` կատաղությունից կաթվածահար է լինում: Գուցե ինչ-որ բան լավ չեմ հիշում, բայց եզրակացությունս տասնամյակների ընթացքում չի փոխվել` ոչ մեկի մահը պետք չէ ցանկանալ, դա մեղք է, որն անհատույց չի մնում: Իսկ շահույթ կորզել հայրենիքի համար զոհվածների մահից` անբարոյականություն է… Մեզանում խախտվել է համակեցության ազգային կանոնը: Տարիներ շարունակ տարփողել են, թե այս-այս մարդիկ երկիրը թալանել են, խլել են ձեր բաժինը, եթե չանեին` դուք էլ պալատներ ու օդանավեր կունենայիք: Հասարակությանը ներարկվել է նյութամոլություն, շահամոլություն, ու պատահական չէ, որ այդ թունավոր փուչիկը, որպես հեղափոխություն, պայթեց երկրի գլխին: Ամեն տեսակի մարդիկ կան, բնական է, բայց մեծ մասն իր աշխատանքով է բարեկեցություն ձեռք բերել, նրանց պետք է հարգել եւ խրախուսել, նրանցից պետք է սովորել, ոչ թե մտրակն առնել հետեւներից ընկնել: Հիմա մեր երկրում այդ անբնական վիճակն է, ու նույնիսկ պատերազմն ախտը չդարմանեց: Ցավալի բան եմ ասում` եռապատկված Եռաբլուրը նմանվում է եղերական ծաղկանոցի… Այդ տեսարանի առաջ միշտ մի բան եմ մտածում` երանի որեւէ ջերմոցատեր ծաղիկները մեր նահատակներին նվիրած լիներ, ոչ թե վշտից սմքած հարազատները վերջին դրամով գնած լինեին… Այսքան աղետ մի փոքր երկրի գլխին` աններելի է… Մեզ պետք է նոր հեղափոխություն` հոգեբանական, հնավանդ արժեքների վերածնության կնիքով, որը կմերժի փոխադարձ ատելությունը եւ կձեւակերպի մեր համազգային նպատակը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ-Զրույցը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում:

«Հրապարակ»․ Ինչո՞ւ էր Վաղարշակ Հարությունյանն այցելել ԲԴԽ«Իրավունք»․ «Գայթակղիչ է նախընտրական շրջանում տալ խոստումներ, որոնք անհնար է լինելու իրականացնել»․ Գևորգ Գորգիսյանը՝ Փաշինյանի մասին«Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի դեմ Դատախազություն հաղորդում է ներկայացվել«Հրապարակ»․ Որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում և համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, հատկապես ակտիվ է իշխող ՔՊ-ն«Իրավունք»․ Իշխանությունը հույս ունի շահարկել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունըՄայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինենՉավուշօղլուն հայտարարել է, որ ռուս զբոսաշրջիկների հարցով թուրքական պատվիրակություն կմեկնի Մոսկվա⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Ամբողջ Հայաստանն է վտանգված, բայց Լեռնահայաստանը՝ հատկապես. Հայկ Բաբուխանյան (aravot.am)«Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր հավատում են թուրքին»․ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (a1plus.am-ի անդրադարձը)Բողոքի ակցիա՝ հանուն հայ գերիների վերադարձի (5-րդ ալիքի անդրադարձը)Հիշե՛ք ձեր պարտականությունը. ՄԱԿ-ին նամակ է հանձնել «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժումը (Հ2-ի անդրադարձը)Այլեւս չենք լռելու եւ մեր պահանջատիրությունից հետ չենք կանգնելու. Նատալյա ՍաղիյանԵԽԽՎ-ի պես միջազգային հարթակները երբեւէ որեւէ կոնկրետ հարց չեն լուծում. Վահրամ ՄկրտչյանԽելքի եկեք, սա ուղղակի արդեն Հայաստանի ֆիզիկական գոյության խնդիր է. ԱբովյանԾառից կախված վիճակում հայտնաբերված ժամկետային զինծառայողը Թալին քաղաքից էր ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԻՆՉ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԼՏՊ-ԻՆ, ՀԱՋՈՂՎԵՑ ՆԻԿՈԼԻՆ«ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ԵՐԲ ԱԶԳԻՆ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՎ ՉՈՒՆԵՆԱԼՈՒ ՄԻՋԵՎ»«Եթե Նիկոլը մնա , մենք կկորցնենք Հայաստանը, պետականությունը, մեր ազգությունն ու տեսակը». ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆ«Վարչապետ կոչեցյալի ձեռքով դավադրություն կատարվեց մեր լուսե երիտասարդների հանդեպ». ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍԻՅԱՆ«ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ԱՆՑԱԾ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԻԱՅՆ ՄԵԿ ՁԵՎՈՎ ԵՆ ՏԵՍՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ...»ԲԱՄԲԱՍԱՆՔԶԱՐՄԱՆՔ«ՄԵՂԱՎՈՐ ԵՆՔ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՆԴԻ ԱՌՋԵՎ»ԵՎՍ ՉՈՐՍ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՁԵՎԱՎՈՐՎԻ ՄԱՅԻՍԻՆ` ՈՎՔԵՐ ԵՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՄՏՆԻ՞ ԵՏՄ«Հանուն նոր միության» շարժումը ՄԱԿ-ից պահանջում է գերիների վերադարձ, փախստականների իրավունքների եւ մշակութային կոթողների պաշտպանությունՈ՞Վ ԿԿԱՍԵՑՆԻ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻՆՀայտնաբերվել է ժամկետային զինծառայող Նարեկ Խաչատրյանի դին` ծառից կախված վիճակումՀՐԱՏԱՊ. Կապիտուլյանտը գաղտագողի գնում է Սյունիք«Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին. Մհեր ՄկրտչյանՀայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն«Սերժ Սարգսյանը դիմադրում է հայրենիք ու պետություն ունենալու համար։ Դու՞ք ի՞նչի համար չեք դիմադրում». Աննա ՄկրտչյանՄերկելի կուսակցությունը Գերմանիայի կանցլերի թեկնածու է ընտրելԵվ՛ ռուսները և՛ Արևմուտքը վերցրել են այն, ինչ իրենց պետք էր. կողմերից ոչ ոք դեռ չունի ստատուս քվոյի փոփոխության ցանկություն. ՄինասյանDas ist fantastisch անեմ ձեզ ու ձեր արտաքին քաղաքականությունը, դավաճան ու անգրագետ ուսապարկեր. Արմեն Աշոտյան«ՖՈՏՈ. Լկտի տոնով են խոսում և փաստացի ապրանքս չեն փոխանցում ինձ. Չօգտվեք Glavdostavka Armenia-ի ծառայություններից». Մարիամ ՂանդիլյանՌուսաստանում 2020 թվականին կանխվել է 44 ահաբեկչությունՈր փողոցներն են փակ լինելու ապրիլի 24-ինԱՀԿ-ն խորհուրդ չի տալիս ճանապարհորդելիս պահանջել COVID-19 պատվաստումների մասին տվյալներԱջափնյակում գաղտնի կերպով բացվել է Քեմալի դաշնակից Գանդիի արձանը ՍՈՒՊԵՐ ՄԱՄԱՆ Ո՞ՒՐ Ա....Ո՞Վ Է ԱԽՏԱՀԱՆԵԼՈՒ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ, ԻՆՉՈ՞Ւ Է ՆՈՐԻՑ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՎԽՏՈՒՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ...Շարժումը իր պահանջը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակին. տեսանյութՀանձնարարեք բոլոր Երևանյան լաբորատորիաները, դադարեցնեն նման թեսդավորումներըՊաշտոնաթող դատավորները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետԱրմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրումՄենք կհանձնենք մեր պահանջը ՄԱԿ-ի գրասենյակին. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. տեսանյութԿհաջողվի արդյո՞ք Իրինա Գևորգյանին վերջապես նվաճել կանանց շախմատի Ուզբեկստանի չեմպիոնուհու տիտղոսըՑավոք գնդակը իր չար գործն արեց, ընկա վիրավոր, արյան մեծ դաշտում. Newsmedia.am-ը շարունակում է ներկայացնել մեր նահատակված Հերոսների սխրանքի ուղղին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ