Արեւմտյան ուժերի պատվերով է այսօր Փաշինյանը հանրահավաք հայտարարում մեր Բանակի դեմ. Մխիթարյան Ձերբակալվել է «Բարսելոնայի» նախկին նախագահը Ոստիկանապետը «դատապարտված» է Հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից եւ միանում ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը. գեներալ-մայոր Մուրադյան Հայկ Մարությանը Նիկոլի հանրահավաքից ավելի կարևոր գործեր ունի Միակ լուծումը Փաշինյանի անհապաղ հրաժարականն է. Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունը Դավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող Հայոց բանակը. ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունը Ալեքսանյանը Նիկոլին 5000 ցուցարա՞ր է խոստացել ՍԻՄ-ը խստագույնս դատապարտում է Փաշինյանի ձգտումը ճգնաժամը հասցնել բախումների ԿԽ աղանդի ղեկավարը ասել է, որ մեր զինանշանը պիտի լինի ԱՄՆ-ի զինանշանի նման


«Ստորացուցիչ ստորագրությունները թշնամու համար դարձան ախորժակի դեղ»

Մշակութային

Մեր ապաշնորհ ղեկավարների պատճառով` այսօր կանգնած ենք մեր պետականության կործանման եզրին: Երկրում տիրող իրավիճակի շուրջ զրուցեցինք հրապարակախոս, արձակագիր ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆԻ հետ:

– Տարին սկսվեց շատ տխուր, որտե՞ղ էր մեր բացթողումը:
– Մեկ բացթողում լիներ` կարելի էր վերլուծել ու շտկել, դժբախտաբար, մենք ականատես եղանք բացթողումների մի ամբողջ շղթայի, որի խզումը դեռեւս չի նշմարվում: Ամեն ինչ սկսվեց անկախությունից հետո, երբ միահամուռ տուրք տվեցինք ազատ խոսք, ժողովրդավարություն, հավասարություն եւ այլ կարգախոսների ու երկրի դռները սիրահոժար բացեցինք ամեն տեսակ քարոզիչների, լրտեսների, աղանդավորների, այլասերվածների առջեւ: Ազատ խոսքը եւ մյուսներն արժեքներ են, չեմ ժխտում, բայց գլոբալիստական աշխարհում օգտագործվում են որպես ուղեղների բթացման գործիքներ: Մեր հասարակության վրա այդ անտեսանելի զենքերն ազդեցին անվրեպ, հակահարվածը գրեթե բացակայում էր: 2018-ին բացահայտվեց ազգային արժեքներից ու տարրական տրամաբանությունից զրկված մարդկանց մի հսկա զանգված, այն բացառիկ հաջողությամբ իրականացրեց թշնամու նպատակը եւ իշխանության բերեց այսօրվա պատուհասներին: Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում` պատերազմն իր ահռելի կորուստներով ծրագրված էր: Բավական է ի մի բերել վարչապետի դերակատարի ասածներն ու արարքները, որպեսզի դա հաստատվի: Տարին տխուր սկսելու պատճառն այն ահռելի ցավն էր, որ ժողովուրդն զգաց Արցախի կորստի, հազարավոր զոհերի, ռազմագերիների ճակատագրի եւ սպասվող դժբախտությունների պատճառով: Բայց ամենամեծ աղետն այն է, որ ապագայի հույսը մարդկանց հոգիներում մարում է:

ՄԻ ԱՄԲՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ՄՆԱՑ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

– Պուտին-Ալիեւ-Փաշինյան հանդիպման ժամանակ քննարկվեցին ամեն ինչ` բացի գերիների հարցից: Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը:
– Չեմ կարողանում մոռանալ մայրերից մեկի աղեկտուր ճիչը, որը լսեցի հեռուստատեսային մի ռեպորտաժում, ասում էր` մեր էրեխեքին "ուրալով" տարան, հանձնեցին թուրքերին հրադադարից հետո: Սո՞ւտ է, տարածքներ գերիների դիմաց գործարք չկա` չեմ հավատում: Մարդկային կյանքը սրանց համար ոչ միայն արժեք չունի, այլեւ հավանաբար դա կործանելը հակահայ դիվային ծրագրի մի մասն է: Հոկտեմբերի առաջին օրերին գրեցի, որ հայ տղամարդկանց ոչնչացնելը թուրքի նպատակն է, 1915-ին միայն բանակ զորակոչելով` գիշերները գնդակահարել են 60.000 հայ երիտասարդի: Վախենում էի կրկնությունից, ու հենց դա էլ մասամբ եղավ…Մի ամբողջ սերունդ մնաց պատերազմում, հազարավոր երիտասարդներ դարձան հաշմանդամ, քանի-քանի ծնող մինչեւ հիմա մորմոքում է սպասումից ու անհայտությունից: Հայաստանի իշխանություններից ոչ մի ակնկալիք չկա, ո՛չ հարց լուծելու ընդունակ են, ո՛չ էլ ցանկություն է երեւում: Մոսկվայի ստորագրությամբ Հայաստանը ներկայացնողը փաստորեն ընդունեց Ալիեւի հերյուրանքը, թե մեր ռազմագերիներն ահաբեկիչներ են: Այնինչ այդ հասկացությունն ու հայը որեւէ աղերս չունեն, չհաշված մեր վրիժառուներին, ովքեր դեռ իրենց խոսքը կասեն: Այսօր ռազմագերիների վերադարձով պետք է զբաղվեն այն մարդիկ եւ կառույցները, որոնք ունեն լծակներ եւ խիղճ: Այլ խնդիր էլ կա. վարչապետի դերակատարի երկու ստորացուցիչ ստորագրությունները թուրքի համար դարձան ախորժակի դեղ, ազատ արձակեցին նրա արյունոտ մագիլները: Տեսեք, թե Իլհամն ինչեր է հոխորտում, տուգանք է պահանջում, դատի է տալիս, մեզ սեւացնում է… Բոլորը` հակահայ ստորագրությունների պատճառով, փոխանակ մե՛նք հանցագործ թուրքին դատի տանք, մե՛նք պահանջենք, մարդասպանին սանձահարենք:

ԵԹԵ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ, ՄՆՈՒՄ Է ԳՅՈՒՂ ԱՌ ԳՅՈՒՂ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼ

– Այսպես, եռանդուն ջիպիեսով, ճանապարհներ գծելով, մի օր չե՞ն հասնի Երեւան:
– Նրանք ուրիշ նպատակ չունեն, ոչ էլ թաքցնում են: Խնդիրը միայն այն չէ, որ մենք համաթրքացման ճանապարհին խոչընդոտ ենք: Քոչվորները նվաճել են մեր հայրենիքը, հողին են հավասարեցրել մեր ստեղծած արժեքները, իսկ այն, ինչ թողել են` վերագրում են իրենց, դրանով են աշխարհին ներկայանում ու արդարացնում իրենց գոյությունը: Այդ ավերիչները, ստեղծագործական ունակություններից իսպառ զուրկերը մեզնից ու մյուս բնիկներից սնվել են եւ ուզում են ակունքը վերացնել: Աշխարհն էլ այդպիսի մի դժնի ուժ է գտել` օգտագործում է իր անմարդկային ծրագրերում: Մեր իշխանությունների մասին ի՞նչ ասեմ` դրանց կամակատարներն են, եթե ոչ` ներդրված ցեղակիցներն ու գործակալները: Հույս ունեմ, որ իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի իրավիճակը շտկել գոնե այն չափով, որ Հայաստանի տարածքը պահպանի իր ընդունված սահմանները: Ժողովուրդը դեռ ընդարմացած վիճակում է, նահատակների համար այնքան արցունք թափեցինք` սահմանապահ գյուղացիների ողբերգությանը սկսեցինք նայել սառած հայացքներով: Բայց եթե պետությունը չի պաշտպանում` մնում է գյուղ առ գյուղ ինքնապաշտպանվել, մինչեւ արեւը ծագի:

ՆՈՐԱԹՈՒԽ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐՃՎԱՆՔԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱԺԱՆԵԼ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԱՇԽԱՏԱԾ ՈՒ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՀԱՅՐԵՆԻՔ ԱՐԱՐԱԾՆԵՐԸ

– Ի՞նչ վերաբերմունք ունեք Ադրբեջանից եկող եւ Մեղրիով անցնելիք երկաթգծի վերաբերյալ:
– Կտրականապես` բացասական, դա տնտեսական նպատակներ չունի, Հայաստանը նվաճելու միջոց է: Տնտեսագետներն այս հարցին մանրակրկիտ եւ հիմնավորված բացատրություն են տալիս, ես կարծում եմ, որ սա քաղաքական թակարդ է: Նորաթուխ նախարարի հրճվանքը կարող են բաժանել միայն ստամբուլներում աշխատած ու աշխատող անհայրենիք արարածները եւ մեր երկրում բուծված անխելքները, որոնք բացարձակապես գաղափար չունեն, թե բացի ստամոքսից, մարդուն ի վերուստ ուրիշ ինչ շնորհներ են տրված: Իմ համոզմունքն այն է, որ թուրքական հայակործան երկրների առաջ մեր սահմանները պետք է փակ մնան: Շրջափակման նախորդ 20 տարիներին Հայաստանը զարգացել է` շնորհիվ օդային հաղորդակցության, գրանցվել են տնտեսական աճի ցուցանիշներ: Երկաթուղի կոչվածն ու տնտեսական հարաբերություններ հաստատելը հղի են այն ողբերգությամբ, որ թուրքերը լցվելու են Հայաստան, մեզ սպառնալու է Վրաստանի վիճակն ու ավելի վատթարը… սա անթույլատրելի է, թուրքը մեր մտածելակերպի հետ անհամատեղելի է իր բացահայտ հայակուլ վարքով: Մինչեւ նրանք մեղա չգան եւ չհատուցեն մեր կորուստները` հարաբերությունների մասին նույնիսկ ակնարկ չպետք է լինի: Սորոսական պաշտոնյաները ձեւացնում են, թե չգիտեն, բայց մենք հո գիտենք` ինչ են 1915-ի, Սումգայիթի, Բաքվի հայկական ցեղասպանությունները, ինչ են ներարկում նրանք իրենց սերունդներին, ինչ ստոր դավեր են նյութում մեր դեմ` ամեն հարմար առիթով: Ադրբեջան կոչված նորագոյացությունը, ըստ ԵԱՀԿ ծրագրերի, պարտավոր էր Արցախի խնդիրը լուծել առանց ուժի գործադրման, եւ ի՞նչ, 44 օր մահ էր սփռում, ավերում, քիմիական նյութեր թափում անտառների ու բնակավայրերի վրա… Բաքուն միջազգային փաստաթուղթը խախտեց, արյունահեղություն սկսեց, մյուսներն էլ ձկան նման լուռ մնացին: Երբեք ու երբեք չի կարելի հավատալ, վստահել ոչ Թուրքիայի, ոչ Ադրբեջան կոչվածի կեղծավորություններին, դրանք քողարկված դավադրություններ են:

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽԱՅԾԸ ԿՈՒԼ ՏՎԵՑԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ԱՆԳԵՏ ՄԱՐԴԻԿ

– Այսօր շատ ենք մասնատված եւ բաժանված նիկոլականների եւ ոչ նիկոլականների: Իրար կոկորդ կրծելով` թուրքին ուրախացնելով, ո՞ւր կհասնենք:
– Մասնատումը եւ բաժանումը սկսվեցին մեկ կետից, վարչապետի դերակատարն անվայել բառապաշարով ու ճղավոցներով բաժանարար գծեց իր ստերով կախարդված միամիտների եւ սթափ դատողություն ունեցող, հայրենասեր խավերի միջեւ: Հակառակ կողմը միշտ եղել է հարվածը հետ մղողի դիրքերում, ցավոք, նաեւ արդարացողի կեցվածք է որդեգրել: Ինձ համար տարօրինակ չէ, որ հեղափոխության խայծը կուլ տվեցին համեմատաբար անգետ մարդիկ, ովքեր երազում էին ավելի լավ ապրել ու հավատացին տարածվող զրպարտություններին: Տարօրինակ է, որ նրանց շարքերում հայտնվեցին հայտնի մտավորականներ, այդ թվում` լրագրողներ, գրողներ, դերասաններ, ու դա քիչ է` սկսեցին կատաղի եռանդով պաշտպանել իրենց կուռքին, միաժամանակ քարկոծել հակառակը մտածող մարդկանց: Ինձ համար դա անպատմելի հիասթափություն է… Ու որքան էլ մենք հաշտության, համախմբման կոչեր անենք, բացատրենք, որ մեր տրոհվածությունը թշնամու ձեռքի գործն է, ու նա հրճվում է այս խայտառակությամբ, վիճակը չի բարելավվում: Երբեմն ասում ես, լավ, ես ներեմ, մեղք են, չեն հասկանում… Բայց կռապաշտ զանգվածը ո՛չ հանգստանում է, ո՛չ խելքի գալիս: Ֆեյքանոցի մասին չարժե խոսել, դա հետհեղափոխական այլանդակությունների գագաթնակետն է, ու միշտ հիշվելու է որպես այս ղեկավար կոչվածի խարաններից մեկը: Ըստ որում, ինչպես անգրագետ պաշտոնյաները` ֆեյքերը եւս սնվում են պետական գանձարանից: Ծիծաղելի բան ասեմ` իմ կենսաթոշակը 49.850 դրամ է: Պետությունը 150 դրամ խնայել է, որպեսզի գումարը չկլորացնի… Փաստորեն ես իրենց օգնում եմ, որ միլիարդավոր դրամ պարգեւավճարներ ստանան ու ֆեյքերին մի լավ քսի տան հայրենասեր հայերի դեմ: Ինձ նման` առնվազն 2 միլիոն մարդ… Բաժանման լակմուսի թուղթը Դիմագրքի նողկալի լեզուն է, եւ դա այս իշխանության իրական դեմքն է: Ցավալի է, որ այդ աղբարկղի մեջ երբեմն թաթախվում են նաեւ կարգին մարդիկ, ասում են, որ այլեւս չեն դիմանում: Իսկ դիմանալ, զուսպ մնալ պետք է, ոչ ոք չի գալու մեր փոխարեն մեզ հաշտեցնի: Շա՜տ երկար ժամանակ է պետք գալու` ներազգային համաներում հաստատելու եւ ինքնամաքրվելու համար: Որպես առաջնահերթություն` իշխանափոխությունից հետո պետք է արգելվեն ամեն տեսակի դրսածառա կառույցներն ու քարոզիչների գործողությունները, դրանք ապականության մեքենաներ են: Այս աղետալի ժամանակների հեղինակների հետ մոտ ապագայում հարկավոր է մեկիկ-մեկիկ խոսել Գոշի "Դատաստանագրքով": Հայավարի:

ՇԱՀՈՒՅԹ ԿՈՐԶԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՄԱՀԻՑ` ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է

– Ստեղծված իրավիճակում ծաղկի բիզնեսը սկսեց աճել: Սա ինչի՞ արդյունք է:
– Սերո Խանզադյանը մի պատմվածք ունի` "Դագաղ Դանիելը", մանկությունից է տպավորվել: Այդ մարդու միակ երջանկությունը համագյուղացիների մահն էր, որովհետեւ դագաղ էր վաճառում: Հարեւանի կինը հիվանդանում է, դագաղագործն օր օրի սրտատրոփ սպասում է, թե նա երբ պետք է մեռնի, բայց երբ բակում ողջ–առողջ ման գալիս նրան տեսնում է` կատաղությունից կաթվածահար է լինում: Գուցե ինչ-որ բան լավ չեմ հիշում, բայց եզրակացությունս տասնամյակների ընթացքում չի փոխվել` ոչ մեկի մահը պետք չէ ցանկանալ, դա մեղք է, որն անհատույց չի մնում: Իսկ շահույթ կորզել հայրենիքի համար զոհվածների մահից` անբարոյականություն է… Մեզանում խախտվել է համակեցության ազգային կանոնը: Տարիներ շարունակ տարփողել են, թե այս-այս մարդիկ երկիրը թալանել են, խլել են ձեր բաժինը, եթե չանեին` դուք էլ պալատներ ու օդանավեր կունենայիք: Հասարակությանը ներարկվել է նյութամոլություն, շահամոլություն, ու պատահական չէ, որ այդ թունավոր փուչիկը, որպես հեղափոխություն, պայթեց երկրի գլխին: Ամեն տեսակի մարդիկ կան, բնական է, բայց մեծ մասն իր աշխատանքով է բարեկեցություն ձեռք բերել, նրանց պետք է հարգել եւ խրախուսել, նրանցից պետք է սովորել, ոչ թե մտրակն առնել հետեւներից ընկնել: Հիմա մեր երկրում այդ անբնական վիճակն է, ու նույնիսկ պատերազմն ախտը չդարմանեց: Ցավալի բան եմ ասում` եռապատկված Եռաբլուրը նմանվում է եղերական ծաղկանոցի… Այդ տեսարանի առաջ միշտ մի բան եմ մտածում` երանի որեւէ ջերմոցատեր ծաղիկները մեր նահատակներին նվիրած լիներ, ոչ թե վշտից սմքած հարազատները վերջին դրամով գնած լինեին… Այսքան աղետ մի փոքր երկրի գլխին` աններելի է… Մեզ պետք է նոր հեղափոխություն` հոգեբանական, հնավանդ արժեքների վերածնության կնիքով, որը կմերժի փոխադարձ ատելությունը եւ կձեւակերպի մեր համազգային նպատակը:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ-Զրույցը կարդացեք «Իրավունք» թերթի վաղվա համարում:

Արեւմտյան ուժերի պատվերով է այսօր Փաշինյանը հանրահավաք հայտարարում մեր Բանակի դեմ. ՄխիթարյանՁերբակալվել է «Բարսելոնայի» նախկին նախագահըՈստիկանապետը «դատապարտված» էՀեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից եւ միանում ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը. գեներալ-մայոր ՄուրադյանՀայկ Մարությանը Նիկոլի հանրահավաքից ավելի կարևոր գործեր ունիՄիակ լուծումը Փաշինյանի անհապաղ հրաժարականն է. Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունըԴավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող Հայոց բանակը. ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունըԱլեքսանյանը Նիկոլին 5000 ցուցարա՞ր է խոստացելՍԻՄ-ը խստագույնս դատապարտում է Փաշինյանի ձգտումը ճգնաժամը հասցնել բախումներիԿԽ աղանդի ղեկավարը ասել է, որ մեր զինանշանը պիտի լինի ԱՄՆ-ի զինանշանի նման«Քիչ առաջ թրքադրածո կառավարությունից հայտնել են, որ «ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել». Արմեն ԱշոտյանԻնչպես է Ալիեւը հերթական անգամ ծաղրում Փաշինյանին. տեսանյութ«Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյան«Չմասնակցեք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքին». ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ կառավարության 3-րդ մասնաշենքումՖԻԴԵ-ի մարտ ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը դեռ ներկայացնում է Հայաստանը Պատմական զուգադիպությո՞ւն, թե՞ տիեզերական նախասահմանությունԵթե դավաճանին հաջողվեց այսօր հրապարակ ավելի շատ մարդ բերել, քան Բաղրամյան պողոտայում կլինեն, ուրեմն իմացեք, որ ազգային հերթական աղետն անխուսափելի է լինելու. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԲռնցքամարտիկները Բուլղարիայից վերադառնում են 4 մեդալով Երբ նժարի վրա դրված է Հայրենիքի փրկության հարցը, անմտություն է խոսել սահմանադրականության, օրենքների, ժողովրդավարության մասին. ԱՀ նախկին վարչապետԱՀԿ. Աշխարհի բնակիչների 10%-ից էլ պակասն ունի COVID-19-ի հակամարմիններՀանրապետության Հրապարակ ցույցի գնալով դու դեմ ես դուրս գալիս բանակին, աջակցում ես ԼԳԲՏ համայնքինՏԻՄ-ԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳՎԵԼ Է ՄԱՐԴ ԱՊԱՀՈՎԵԼԱդրբեջանցիներին տրված հայկական անձնագրերը «կրակելու» են երկրորդ անգամՎրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոններըՀոգեւորականի մահվան ուղիղ պատասխանատուն օրվա իշխանությունն է` Տրանսպորտի եւ կապի նախարարության գլխավորությամբԱրցախում Գարեգին Նժդեհի արձանը «փաթեթավորել» են՝ ադրբեջանցիների պահանջով. MediaportԱրթիկում այս պահին Փաշինյանի հանրահավաքի համար 10.000 դրամով մարդիկ է հավաքում Արսեն Կիկոյանը. MediaportՈղբերգական ավտովթարից մահացել է Տեր Կյուրեղ քահանա ՏալյանըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք. մահացել է 5 մարդ«Ոսկե գլոբուս 2021»-ի լավագույն զգեստները (ֆոտո)Գարնանային առաջին հանդիպումները․ Ինչ ֆուտբոլ դիտել այսօրԹուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է. նա հանդիպում է իշխանության ներայացուցիչների հետ.MediaportՄԱՐՏԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՆավթը թանկանում էՍիրիացի զինվորականնեը հետ են մղել Դամասկոսի արվարձանում հրթիռային հարձակումըՔաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից, չպետք է տանի ցնցումների և անկայունության. ՀՀ նախագահն ուղերձ է հղել 2008 թ․ մարտի 1-ի դեպքերի առթիվԵրկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ Արարատի մարզումՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1535 հա տարածքԱ՜յ սակավամիտ հող հանձնող, հանուն ու՞մ հանգստության ես վաղը լինելու է հրապարակում, քո ու քո նման կենդանիների՞. Արփինե ՀովհաննիսյանՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՌուսաստանի ամենահարուստ պատգամավորիը կալանավորվել էԹող գարնան գալով՝ չքվի նախանձը, սուտն ու կեղծիքըԻնչպես է նախագահի հրամանագրի բնօրինակը հայտնվել սորոսի վաստակի տրամադրության տակ. Նարեկ Մալյանմեղք է այդ Վահագն Հովակիմյանը, սրան ո՞նց պատասխանենք. Գևորգ Էմին-Տերյանգեներալը խոսում է իր նկատմամբ ինչ որ սադրանքից. Տիգրան ԱբրահամյանըՀայաստանը կանգնած է 13 տարի առաջվա իրադարձությունները վերապրելու վտանգի առջև. «Կոմերսանտ»ՀԵՌՈՒՍՏԱԾՐԱԳԻՐ 1 - 7 ՄԱՐՏ 2021«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է օր առաջ արտահերթ ընտրություններ նշանակելՈվքե՞ր էին կրակել 2008 թ․-ի մարտի 1-ին Երեւանում եւ ի՞նչ սպասել այսօր (Բացահայտում)Սրանք լծված են հողատուի հանրահավաքին գլխաքանակ ապահովելու գործին. Meidaport
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ