Արսեն Թորոսյանը հրաժարական է ներկայացրել. պաշտոնից ազատման առաջարկը նախագահականում է
Առողջապահական
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնեցին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել են Արսեն Թորոսյանի պաշտոնից ազատելու առաջարկը։ Այն դեռ չի ստորագրվել։
Նշվում է, թե իբր, Թորոսյանը թիմի հավաքների ժամանակ ասել է, որ ձախողել են երկրի կառավարումը և ճիշտ կլինի, որ պարտությունից հետո հեռանան։
Արսեն Թորոսյանը 2018 թվականի մայիսի 12-ին էր նշանակվել ՀՀ առողջապահության նախարար։