VBET ՀՊԼ. «Փյունիկը» գրանցեց առաջին հաղթանակը, «Ալաշկերտն» ուժեղ գտնվեց «Լոռիից», իսկ «Արարատը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Վանին» LIVE.Ընդդիմության հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայում ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ Է ՀԵՏԵՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ․ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԱՏՎԻԵՆԿՈ «Ռուսաստանն իր տեսակետը չի պարտադրում ուրիշներին». Լավրով «Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել հասկանալ իր գեներալներին». ամերիկացի փորձագետը զարմացած է` ինչու Երևանը «Իսկանդեր»-ով չի հարվածել «Բայրաքթարների» բազային Ապրիլյանի հերոս Արմեն Գաբրիելյանը նույնպես միացավ ԳՇ պետին, սպասելով հրահանգի «Կուզենայի, որ մեր երկրում այնպիսի փոփոխություններ լինեն, որպեսզի փոշմանեմ, որ ուզում եմ երկիրը լքել».ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Busvoyage-ը, որի ավտոբուսներով մարդկանց հիմա տեղափոխում են միտինգի, պատկանում է Նորքի հպարտ թաղապետին. Մալյան Արցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին


Այլընտրանք չկա՝ Հայաստանը պետք է մտնի ՌԴ-Բելառուս միութենական պետության մեջ. Նիկողոսյան

Հանդիպում

Մի շարք կուսակցություններ եւ քաղաքական գործիչներ շաբաթներ առաջ ազդարարեցին «Ուժեղ Հայաստան` Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» նախաձեռնության հիմնադրման մասին: Վերոնշյալ ուժերի գնահատմամբ՝ Հայոց պետականության եւ հայ ժողովրդի պատմության արդի ծայրահեղ վտանգավոր փուլում հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգ գոյությունը, ապագան եւ բարգավաճումը մեր դարավոր բարեկամ եւ դաշնակից Ռուսաստանի հետ նոր քաղաքական միության ստեղծման, Ռուսաստանի հետ հզոր Հայաստանի կառուցման մեջ են տեսնում, ինչը հնարավոր է միայն այն պայմաններում, եթե Հայաստանը մտնի Ռուսաստանի եւ Բելառուսի հետ Միութենական պետության մեջ:

Անդրադառնալով այս նախաձեռնությանը, որը նպատակ ունի վերաճելու հանրային շարժման՝ «Իրավունքը» պարզեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ տեսակետը:

- Այս շարժումը ճիշտ էր, եւ ես ողջունում եմ այն: Այո, Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի եւ Բելառուսի հետ Միութենական պետության մեջ, ինչի մասին բազմիցս հենց ինքս եմ բարձրաձայնել: Եկեք անկեղծ լինենք եւ ինքնախաբեությամբ չզբաղվենք, այսօր ներկայիս փոքր Հայաստանում հայերն ապրում են Ռուսաստանի «դաբրոյով», եւ այն ճիշտ օգտագործել է պետք: Հայ ժողովուրդը պետք է միասնական որոշում կայացնի, որը իրականություն կարող է դառնալ միայն հանրաքվեի միջոցով: Որոշողը լինելու է հայ ժողովուրդը, ինչի համար պետք է լայն շարժում ձեւավորվի: Բայց նախ մնում է հասկանալ՝ Ռուսաստանն ուզո՞ւմ է մխրճվել Հայաստանի ներքաղաքական կյանքի մեջ, ուզո՞ւմ է, որ Հայաստանն այս վիճակում լինի այդ Միութենական պետության մեջ: Չէ որ այս քարուքանդ եղած երկրին տեր կանգնելը շատ թանկ կնստի Ռուսաստանի վրա: Պարզ է, որ դրա համար շատ մեծ ֆինանսական ռեսուրսներ են պահանջվելու:

- Այս առումով՝ ի՞նչ ազդակներ կան Ռուսաստանի Դաշնությունից Ձեր գնահատմամբ:

- Ռուսաստանին պետք է միասնական Հայաստան, այլ ոչ թե պառակտված: Եվ այդ միասնական Հայաստանը սարերի հետեւում չէ, իսկ իրականացնողը պետք է լինի նոր սերունդը, որի հետ դեռ շատ աշխատանք կա տանելու: Մենք ունենք երկու տարբերակ՝ կա՛մ Հայաստանը դառնալու է թուրքական վիլայեթ, կա՛մ Ռուսաստանի հետ միանալու է միութենական պետության կազմում: Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի առաջ Մոսկվա կատարած իր պետական այցի շրջանակում ՌԴ նախագահին ասում էր, թե հարգելի Վլադիմիր Վլադմիրիչ, խնդրում եմ՝ մենք չենք խառնվում ձեր ներքաղաքական հարցերին, դուք էլ չխառնվեք մեր ներքաղաքական հարցերին: Եվ հիմա Ռուսաստանը չի խառնվում, բայց ստացվել է մի իրավիճակ, որ այժմ մենք պետք է խնդրենք ու այս անգամ ասենք՝ գիտեք, մենք իրար հետ լեզու չենք գտնում, եկեք մեր ներքաղաքական հարցերին էլ խառնվեք, տեսնենք, ինչ ենք անում: Ուզենք, թե՝ չուզենք, սա է մեր ճակատին գրված է, որովհետեւ այլընտրանք ուղղակի չունենք, քանի որ գնալով շատ ավելի ծանր վիճակում ենք հայտնվելու:

- Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր վերջին հոդվածում նշում է, թե «մենք առաջվա պես փնտրում ենք «փրկիչներ»՝ ի դեմս առանձին անհատների կամ երկրների, որոնք ունակ են մեզ տանել ճիշտ ճանապարհով… Սակայն, ջղաձգական փնտրտուքների հետեւից ընկած՝ բոլորովին մոռացել ենք, որ այդ ուղին գտնվում է ուղիղ մեր աչքերի առջեւ եւ կոչվում է անկախ Հայաստանի Հանրապետություն»:

- Նույնիսկ չեմ ցանկանում մեկնաբանել Արմեն Սարգսյանին: Նա հիմա այլեւս Հայաստանում չէ եւ ցանկացած լուրջ ժամանակ էլ պատասխանատվություն չի վերցրել իր վրա: Նույնիսկ նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից տեղյակ չէր, հիմա այդ ի՞նչ Հայաստան է ուզում կերտել հայերի աչքերի առջեւ: Ավելի լավ է թող իր կորոնավիրուսը բուժի եւ ոչ էլ վերադառնա, չնայած՝ լավ էլ ձեւերը գիտի հետ չգալու: Բա թող ինքը փրկեր երկիրը: Մենք պետք է ընդունենք մեր պարտությունը եւ պատրաստվենք, որ հաջորդ ոտնձգության ժամանակ, երբ էլ այն լինի, նմանատիպ պարտություն չունենանք: Դաժան եւ դժվար է լինելու, որովհետեւ այն տարածաշրջանում ենք գտնվում, որտեղ մենք չենք որոշում մեր երկրի ճակատագիրը: Այսօր ամբողջ աշխարհը կենտրոնացած է Հարավային Կովկասի վրա: Դեռ չգիտենք, թե Իրանում եւ Թուրքիայում ինչ իրադարձություններ կզարգանան: Հայաստանն ումո՞վ է պաշտպանվելու, Արմեն Սարգսյանո՞վ:

- Ի՞նչ եք կարծում՝ պատերազմն Արցախի համար այլեւս անցյալո՞ւմ է եւ ռեւանշ որեւէ պարագայում չի՞ լինելու:

- Վաղը եթե հայտարարվի զորահավաք եւ հավաքվի 30-40 հազար երիտասարդ տղա, արդյոք պատրաստ է մեր բանակը 40 հազար երեխու պահել, որտե՞ղ է պահելու, ինչպե՞ս: Այդ երեխաների ծնողներն արդյոք պատրաստ են իրենց երեխաներին տալու եւ, ի վերջո, նրանք ո՞ւմ դեմ են պայքարելու, երբ այլեւս պատերազմ չունենք եւ Ադրբեջանի հետ տարածքային խնդիրներ չունենք՝ ըստ եռակողմ ստորագրված հայտարության: Այսօր Հայաստանը նախկին Խորհրդային միության ամենաապառազմականացված տարածքն է, որտեղ այլեւս երբեք պատերազմ չի կարող լինել: Եթե պատերազմ Հայաստանը սկսի, ուրեմն՝ ռուսների հետ է սկսելու:

- Ձեր նշած հայտարարությունը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, որին այսօր մերժում են հասարակության գրեթե բոլոր շերտերում:

- Բայց, միեւնույն է, ըստ ընտրության արդյունքների, Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի մոտ 80 տոկոսին, եւ աշխարհը հաշվի է նստում դրա հետ: Եթե այդպես չէ, ուրեմն՝ նրա ստորագրած ցանկացած փաստաթուղթ անօրինական է: Եվ կան մարդիկ, ովքեր այդ փաստաթուղթն անօրինական են համարում, դրա համար էլ աշխարհն ըմբոստանում է եւ բաց չի թողնում Նիկոլ Փաշինյանին: Բացի այդ, էլի հարցեր են առաջանում, համարենք, թե Փաշինյանը սխալ փաստաթուղթ է ստորագրել, եթե նա գնաց, եկողը ստորագրությունը հե՞տ է վերցնելու: Իհարկե՝ ոչ: Հետեւաբար, դուրս է գալիս, որ այդտեղ աթոռի կռիվ է գնում: Փաստորեն, Արցախի ու ստորագրված փաստաթղթի խնդիրը չէ, այլ անձերի, թե դու գնա, մենք քեզնից հետո կգանք ավելի լավ կկառավարենք: Իհարկե, Փաշինյանը հավերժ չէ եւ մի օր գնալու է:

- Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը վստահ է, որ Հադրութը եւ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած այլ տարածքները ժամանակի ընթացքում վերադարձվելու են մեզ: Սա, ի վերջո, պարզապես, բարի մաղթա՞նք էր, թե՞ կարող է լինել նման հնարավորություն:

- Հադրութը միայն եւ միայն կարող է վերադարձվել մեզ՝ ռուսների մասնակցությամբ եւ աջակցությամբ, որտեղ հայերն էլ կարող են օգտակար լինել: Ինձ թվում է՝ սա նկատի ուներ Վիտալի Բալասանյանը: Մեր ժողովուրդն առանց այն էլ հոգեբանական ծանր վիճակում է եւ ես ուղիղ հարց եմ տալիս Վիտալի Բալասանյանին՝ պատրա՞ստ է հայ ժողովուրդը հիմա նորից պատերազմ գնալու: Ինձ համար այդ պատմության էջը փակված է, ես Մասիս սարին նայում եմ նույն կերպ, ինչպես Շուշիին: Երկուսն էլ մեզ համար պատմական հայրենիք են դարձել, որտեղ կարող ենք ինչ-որ մի ժամանակ լինել՝ որպես զբոսաշրջիկներ, բայց այլեւս այն մեր հայրենիքը չի լինի: Երբ Հայաստանը դառնա գերհզոր տերություն եւ կկարողանա Արեւմտյան Հայաստանը հետ բերել, այդ ժամանակ էլ կխոսենք: Բայց հիշեք, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է լրանում եւ մինչեւ այսօր ասում ենք, որ Մասիս սարը մերը չի, բայց մի օրը մերը կլինի: Չգիտեմ՝ քանի 100 տարի է պետք, որ Շուշին կրկին մերը լինի: Իսկ մնացած խոսքերը ցանկություններ են: Մենք իրականությանը պետք է բաց աչքերով նայենք եւ ընդունենք, որ եթե չկա Արցախ, երբեք չի կարող լինել անկախ Հայաստան, որովհետեւ բանակը չի կարող այլեւս պաշտպանել սեփական ժողովրդին:

- Իսկ գերիներին գոնե կարո՞ղ է վերադարձնել եւ ինչպե՞ս, երբ երկրի ղեկավարը փաստացի Մոսկվայից հայտարարեց, որ համաձայնության չի եկել այս հարցում:

- Իմ կարծիքով՝ Ռուսաստանը կմիջնորդի եւ Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան մարմինների ուղիղ շփման արդյունքում կփոխանակվեն գերիները: Երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ Հայաստանի հետ թշնամական երկիր չենք, այլ հարեւան երկրներ ենք, ուրեմն՝ հարեւան երկրներն իրար գերիներ չեն կարող պահել: Ինձ թվում է՝ այդ գործընթացը սկսված է:

- Դուք հավատո՞ւմ եք այդ հնարավոր հարեւանությանը:

- Պատերազմն այլեւս ավարտված է եւ չկան տարածքային խնդիրներ հարեւան երկրների հետ եւ հարեւան երկրներն էլ խնդիր չունեն Հայաստանի հետ: Այս դեպքում պետք է սահմանները բացվեն եւ նոր հարեւանական հարաբերություններ ստեղծվեն: Մենք կարող ենք ընտրել մեր բարեկաններին, բայց չենք ընտրում մեր հարեւաններին: Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է Թուրքիան եւ Ադրբեջանը, Վրաստանն ու Իրանը, նաեւ գիտեմ, թե ինչ է Ռուսաստանը: Ուստի՝ հավատում եմ ոչ թե հարեւանությանը, այլ՝ Ռուսաստանին: Այս պահի դրությամբ՝ եթե ՌԴ-ն գտնում է, որ այդպես պետք է անենք, ուրեմն՝ այդպես պետք է անենք: Հակառակ դեպքում՝ ռուսներն էլ գնացին մեր կողքից, ի՞նչ է լինելու մեր վերջը: Ո՞ւմ է պետք այն Հայաստանը, որի վրա հայ չի ապրելու:

- Չե՞ք կարծում, որ վաղուց արդեն ժամանակն է, որ ստեղծված իրավիճակի համար պատասխանատուները դատապարտվեն:

- Ես կողմնակից եմ մեր երկիրը  կառուցելուն, այլ ոչ թե նրան, որ ազգովի դատավոր դառնանք: Կգա ժամանակը եւ համապատասխան մարմինները կզբաղեն մեղավորներով ու անմեղներով:  Այդ ամենի համար կան օրինապահ մարմիններ, ամբոխի որոշածները մենք արդեն ճաշակել ենք, մի՞թե հիմա ուզում ենք ավելի սարսափելի վիճակ ստեղծել, արդյոք դա մեզ պետք է: Հիմա ուզում եմ տեսնել իմ Հայաստանը ծաղկուն եւ խաղաղ: Մենք հազարամյակների պատմություն ունեցող ժողովուրդ ենք եւ բազիցս ունեցել ենք ե՛ւ պարտություններ եւ մեծ հաղթանակներ: Պետք է ընդունել, որ ամբողջ հայ ժողովրդով ենք պարտվել, պարտությունն ընդունելն էլ է քաջություն: Նույն տրամաբանությամբ 30 տարի ամբողջ աշխարհով հայտարարում էինք, որ հաղթել ենք, բայց եթե կա հաղթանակ, կա նաեւ պարտություն: Այս պատերազմում ով էր մեղավոր, ինչու այսպես եղավ, ժամանակն է ցույց տալու:

- Բայց ամեն օր ի հայտ եկող բացահայտումները ցույց են տալիս, որ բոլորովին էլ ժողովուրդը չի պարտվել, այլ նրանք, ովքեր ժողովրդի թիկունքի հետեւում դավաճանական քայլեր են կատարել:

- Ովքեր մեղավոր են, վստահ եմ՝ իրենց պատիժը կկրեն, բայց այսօր ունենք պետականորեն ընդունած պարտության փաստ: Աշխարհն ընդունում է պետության կողմից ընդունված փաստաթղթերը, ոչ թե փողոցային հայտարարությունները: Իսկ մենք ունենք պետականորեն կապիտուլիացիա ստորագրած երկիր: Հիմա ասում ենք՝ չենք պարտվել, բա ի՞նչ ենք արել, հաղթանակա՞ծ ենք դուրս եկել: Այո, ցավոտ պարտություն ենք կրել եւ եղածից պետք է հետություններ անենք: Ինձ համար ամենաշատը հիմա հետաքրքիր է, որ 3-4 տարեկան երեխաների աչքերի մեջ ուրախություն տեսնեմ: Երեխաների աչքերի մեջ նայե՞լ եք, ոչ մեկի աչքերի մեջ ուրախություն չկա, հերի՛ք եղավ, էս երեխեքին ուրախություն է պետք: Մենք այս պատերազմում արդեն կորցրել ենք մեր ոսկե սերնդինը, եթե հաջորդ սերունդը վաղվա ապագան չտեսավ, այլեւս չի լինի Հայաստան: Ես իմ բոլոր հնարավորություններն ու կապերն օգտագործելու եմ, որ ինչքան հնարավոր է դրական ազդակներ բերեմ Հայաստան: Այնպես որ, հիմա այլեւս ժամանակն է վերապատրաստվելու, դաստիարակելու մեր երեխաներին մանկապարտեզներում ու դպրոցներում: Հայ ժողովուրդը պետք է արարի եւ ստեղծագործի: Նաեւ պետք է պատրաստել շատ լավ մասնագետներ՝ բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ, այդ թվում՝ հատկապես ռազմական տեսուչներ եւ հրամանատարներ: Արեւը Աստծո լույսն է, լույսը մարդու հույսն է եւ երբ եկեղեցի մտնելիս նայում ես խորանին, արեւածագի լույսն է երեւում: Հիմա մենք խորանին մեջքով ենք կանգնել, ինչպե՞ս կարող է մեր համար լավ լինել: Մենք Աստծուց ենք շուռ եկել, երբ հետ կդառնանք դեպի Աստված, կամաց-կամաց ամեն ինչ կշտկվի: Սա մի օրում ու մի ժամում չի լինելու, անցումային ժամանակահատված է, որը պետք է հաղթահարենք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» գրանցեց առաջին հաղթանակը, «Ալաշկերտն» ուժեղ գտնվեց «Լոռիից», իսկ «Արարատը» չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած «Վանին» LIVE.Ընդդիմության հանրահավաքը՝ Բաղրամյան պողոտայումՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվելՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ Է ՀԵՏԵՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ․ ՎԱԼԵՆՏԻՆԱ ՄԱՏՎԻԵՆԿՈ«Ռուսաստանն իր տեսակետը չի պարտադրում ուրիշներին». Լավրով«Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, չի ցանկացել հասկանալ իր գեներալներին». ամերիկացի փորձագետը զարմացած է` ինչու Երևանը «Իսկանդեր»-ով չի հարվածել «Բայրաքթարների» բազայինԱպրիլյանի հերոս Արմեն Գաբրիելյանը նույնպես միացավ ԳՇ պետին, սպասելով հրահանգի«Կուզենայի, որ մեր երկրում այնպիսի փոփոխություններ լինեն, որպեսզի փոշմանեմ, որ ուզում եմ երկիրը լքել».ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆBusvoyage-ը, որի ավտոբուսներով մարդկանց հիմա տեղափոխում են միտինգի, պատկանում է Նորքի հպարտ թաղապետին. ՄալյանԱրցախի էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարը հայտարարել է պաշտոնը թողնելու մասինԻնչպե՞ս է նախագահի հրամանագրի բնօրինակը հայտնվել սորոսի վաստակի տրամադրության տակ. ՄալյանՀանրապետական հիվանդանոցի գլխավոր տնօրենը հրահագել է բուժաշխատողներին գնալ Նիկոլի հանրահավաքին.Mediaport«Ապօրինի կերպով մարդկանց տանում են՝ լցնեն հրապարակը». քաղաքացիները մտան Արաբկիրի թաղապետարանԵրբ եւ որտեղ է անխափան կիրառվել «Իսկանդերը». Բացահայտում «Իրավունքի TV»-ի տաղավարումԱրցախի Մարտակերտի շրջանի ղեկավարը ստիպողաբար մարդի՞կ է բերել Նիկոլի միտինգինՌուսական TV-ները մեկը մյուսին հերթ չտալով ոտնատակ են տալիս կապիտուլյանտինՀերթական ահազանգը վարչական ռեսուրսի օգտագործման մասին.Ռուբեն Մելիքյան«Սերժ Սարգսյանին ավելի եմ վստահում, քան Նիկոլ Փաշինյանին». Դավիթ ՍահակյանցՓաշինյանի աջակիցները հարձակվել են պապիկի վրա, որը գնում էր ընդդիմության հանրահավաքին.VideoՍպիտակ համայնքի ղեկավարը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջինՆԱՅԵՔ ՈՒ ՁԵԶ ՀԱՐՑ ՏՎԵՔ...ԱՆԿՈՒՇՏՆԵՐԴ՝ ԻՆՉՔԱՆ ՄԵՂՔ ՈՒՆԵՔ «Սպայկայից» մարդկանց գազելներով ու ավտոբուսներով բերում են Նիկոլի հանրահավաքին (Video)«Իզմիրլյան» բկ-ում տեղի է ունեցել հերթական բարդ վիրահատությունը, այն իրականացրել է պրոֆեսոր Չարչյանը«Քանդվեց երկրում եղած այն քիչ կայուն հավաքականներից մեկը, որը տասնամյակից ավել աշխարհում լավագույններից էր» Արսեն Ջուլֆալակյան Արեւմտյան ուժերի պատվերով է այսօր Փաշինյանը հանրահավաք հայտարարում մեր Բանակի դեմ. ՄխիթարյանՁերբակալվել է «Բարսելոնայի» նախկին նախագահըՈստիկանապետը «դատապարտված» էՀեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից եւ միանում ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը. գեներալ-մայոր ՄուրադյանՀայկ Մարությանը Նիկոլի հանրահավաքից ավելի կարևոր գործեր ունիՄիակ լուծումը Փաշինյանի անհապաղ հրաժարականն է. Ռեֆորմիստների կուսակցության հայտարարությունըԴավադիր իշխանությունները փորձ են անում կազմաքանդել հայ ժողովրդի զավակ հանդիսացող Հայոց բանակը. ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունըԱլեքսանյանը Նիկոլին 5000 ցուցարա՞ր է խոստացելՍԻՄ-ը խստագույնս դատապարտում է Փաշինյանի ձգտումը ճգնաժամը հասցնել բախումներիԿԽ աղանդի ղեկավարը ասել է, որ մեր զինանշանը պիտի լինի ԱՄՆ-ի զինանշանի նման«Քիչ առաջ թրքադրածո կառավարությունից հայտնել են, որ «ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել». Արմեն ԱշոտյանԻնչպես է Ալիեւը հերթական անգամ ծաղրում Փաշինյանին. տեսանյութ«Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյան«Չմասնակցեք Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքին». ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ կառավարության 3-րդ մասնաշենքումՖԻԴԵ-ի մարտ ամսվա վարկանիշային աղյուսակում Արոնյանը դեռ ներկայացնում է Հայաստանը Պատմական զուգադիպությո՞ւն, թե՞ տիեզերական նախասահմանությունԵթե դավաճանին հաջողվեց այսօր հրապարակ ավելի շատ մարդ բերել, քան Բաղրամյան պողոտայում կլինեն, ուրեմն իմացեք, որ ազգային հերթական աղետն անխուսափելի է լինելու. Հրանտ Մելիք-ՇահնազարյանԲռնցքամարտիկները Բուլղարիայից վերադառնում են 4 մեդալով Երբ նժարի վրա դրված է Հայրենիքի փրկության հարցը, անմտություն է խոսել սահմանադրականության, օրենքների, ժողովրդավարության մասին. ԱՀ նախկին վարչապետԱՀԿ. Աշխարհի բնակիչների 10%-ից էլ պակասն ունի COVID-19-ի հակամարմիններՀանրապետության Հրապարակ ցույցի գնալով դու դեմ ես դուրս գալիս բանակին, աջակցում ես ԼԳԲՏ համայնքինՏԻՄ-ԵՐԻՆ ՀՐԱՀԱՆԳՎԵԼ Է ՄԱՐԴ ԱՊԱՀՈՎԵԼԱդրբեջանցիներին տրված հայկական անձնագրերը «կրակելու» են երկրորդ անգամՎրաստանը պարզեցնում է Հայաստանի քաղաքացիների մուտքի կանոններըՀոգեւորականի մահվան ուղիղ պատասխանատուն օրվա իշխանությունն է` Տրանսպորտի եւ կապի նախարարության գլխավորությամբԱրցախում Գարեգին Նժդեհի արձանը «փաթեթավորել» են՝ ադրբեջանցիների պահանջով. Mediaport
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ