Գնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել. Բաղդասարովը` Աննա Հակոբյանին
Միջազգային
Տիկին Փաշինյան, ինչու չեք մեկնում ԱՄՆ՝ Սորոսի մոտ հյուր՝ Հին Նոր տարի նշելու։ Ինչու եք եկել Մոսկվա այն դեպքում, երբ Ձեր ամուսինն ամեն ինչ արել է՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները փչացնելու համար։ Դուք նրան աջակցել եք այդ գործում, որովհետև Դուք էլ եք սորոսական, ինչպես և ձեր շրջապատը։ Այս մասին հայտարարել է Սեմյոն Բաղդադասարովը՝ հույս հայտնելով, որ տեղեկությունները, թե Աննա Հակոբյանը Մոսկվայում է, իրականությանը չեն համապատասխանում, թեպետ տեսել է տեսանյութը։
«Հասկանում եմ, որ ցինիզմի մակարդակի հարցում Ձեզ հասնել չի լինի, դուք և ձեր ամուսինը վաճառել եք հայրենիքի մի մասը, խայտառակել եք ժողովրդին, ջնջել հերոսական պատմությունը»,֊նշել է Բաղդասարովը՝ կոչ անելով էթնիկ հայերին՝ ձեռք չմեկնել նրանց, քաղաքացիություն ստանալու մասին խոսք լինել ընդհանրապես չի կարող։
Նրա խոսքով՝ շատերը տարիներ շարունակ չեն կարողանում ստանալ քաղաքացիություն, պետք է այս դավաճաններին տա՞լ։ Բաղդասարովն ընդգծեց, որ վերջիններս ՌԴ թշնամիներ են, նրանց քաղաքացիություն տալ չի կարելի, ավելին, անհասկանալի է, թե ինչու են նրանք ՌԴ֊ում։
«Գնացեք՝ Կանադայում, ԱՄՆ֊ում ծախսեք գումարները, Սորոսը քի՞չ է տվել։ Երեք կոպեկ էլ չի տվել ձեզ Սորոսը, իսկ դուք միանգամից Արցախն եք վաճառել»,֊ընդգծել է նա։